Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Մայքլ Ջեքսոնի երգերը՝ դասական մշակմամբ. «Սիմֆոնիկ Ջեքսոն»

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացրեց «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը։

Համաշխարհային փոփ-աստղի տասնյակ երգեր ներկայացվեցին դասական մշակմամբ։

Այս նախաձեռնությունը մեծաթիվ հանդիսատես է բերում դահլիճներ. մարդիկ գալիս են իրենց սիրելի երգերը, երաժշտությունը լսելու՝ դասական նվագարանների մատուցմամբ։ «Սիմֆոնիկ Ջեքսոն» ծրագիրը վերջերս ներկայացվել է նաև Դուբայում ու մեծ ընդունելության արժանացել։

Նախագիծն իրականացվել է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում։