Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետադարձ հայացք Սիրուն Երեցյան եզակի արվեստագետի աշխատանքներին

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բեղմնավոր ժամանակներ: Հետադարձ հայացք Սիրուն Երեցյան արվեստագետին» (Timeful: Seeroon Yeretzian Retrospective) խորագրով ցուցահանդես է բացվել Գլենդեյլի Հայկական արվեստի կենտրոնում հարգանքի տուրք մատուցելու եզակի, Աստվածատուր տաղանդի տեր արվեստագետ Սիրուն Երեցյանին: Կազմակերպիչն է նրա որդին՝ Առնոն, որ ի մի է բերել նոր տարբեր փուլերի ու ոճերի աշխատանքները, սկսած նրա կարիերայի ամենավաղ շրջանից մինչեւ 2011 թվականը: «Նույնիսկ Սիրունի ստեղծագործություններին հետեւած մի անձնավորության համար ցուցահանդես մուտք գործելը նման էր ապշեցնող գույների ու կերպարանքների մի տաճար կամ սրբավայր մտնելուն», գրում է Արփի Սարաֆյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Մի առինքնող փորձառություն էր տեսնել նրա պայծառ գույներով «արեւային» եւ մուգ երանգներով «լուսնային» աշխատանքները, որոնք բացահայտում են տարիների ընթացքում նրանում կուտակված պայքարը, նրա ներքին հույզերն ու մտատանջությունները եւ նաեւ հիվանդություններ հաղթահարելու աննկուն կամքը:

Սիրունը Լոս Անջելեսի արվեստի աշխարհ է մուտք գործել 1985-ին, ավարտելով «Otis/Parsons Art Institute and School of Design-ի» բակալավրի բաժինը: Այնուհետեւ մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների: Կազմակերպել անհատական ցուցահանդեսներ: Նրա «արեւային» ստեղծագործություններում նկատվում են հայկական նախնադարյան ժայռափորագրությունների ազդեցությունները: 1995-ին նա Գլենդեյլում բացել է միջնադարյան խոշորագույն մանրանկարչի անունը կրող իր «Ռոսլին արվեստի պատկերասրահը», որտեղ նրան հաճախ կարելի էր տեսնել ստեղծագործելիս: Նրա «Այբուբենի փառահեղ հմայքը» մնայուն գլուխգործոց է համարվում: «Դրանք դարձան իմ անհաղթահարելի սովորույթը, երջանկությունը, նաեւ դեղամիջոցն ու մտորումները», գրել է նա: Իսկ մուգ երանգների «լուսնային» գործերում նա խորամուխ է լինում դժբախտ մարդկանց պատմություններին եւ Բեյրութի «Տիրո» որբանոցում անցկացրած իր տարիներին: Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին նա տեղափոխվել է Մ. Նահանգներ եւ ընդգրկվել Լոս Անջելեսի «heArt Project» ծրագրում, որը նպատակ ուներ աջակցելու հուսաբեկ երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանային մուտք գործել արվեստի կախարդական աշխարհը:

Տարիների ընթացքում արվեստագետը հեռացել է սկզբնական շրջանի կտրուկ եւ ազդեցիկ արտահայտչամիջոցներից (Ցեղասպանությունը խորհրդանշող գլխատված մարմիններ, եւ այլն) եւ առավել նուրբ միջոցներով է ներկայացրել իր մտատանջությունները, որոնք խորը հոգեբանական ներաշխարհ են բացում դիտողի առաջ եւ ստիպում նրան խորհրդածել:

Երբ 2012-ին բժիշկները անողոք հիվանդություն (ALS or Lou Gehrig s Disease) են ախտորոշում նրա մոտ, նա ստիպված է լինում թողնել վրձինն ու գրիչը. «Հիվանդությունը կենսունակ գլուխս միայն թողեց իմ անկենսունակ մարմնիս վրա», գրել էր իր մասին: Բայց ստեղծագործելու անկոտրում կամքը շարունակում էր պայքարել: Նա սկսել էր օգտվել «DynaVoxEyeMax» կոչվող հրաշք համակարգչի ծառայությունից, որի վրա զետեղված լուսանկարչական ապարատը որսում է աչքի շարժումները եւ էկրանի վրա գրանցում ստեղնաշարի համապատասխան տառը, այնուհետեւ բառը, եւ նախադասությունը:

Անսահման համբերություն պահանջող այս գործընթացի հետեւանքում Սիրունի բանաստեղծությունների 2 հատոր է դրվել գրասերների սեղանին: Մեկը «Բառակերտում եւ սեւ աթոռի խոստովանություններ» (2012-ին), իսկ մյուսը՝ «Էվոլյուցիան իմ հեղափոխությունն է» (2018-ին) վերնագրերով: «Իմ նպատակը գրքեր հրատարակելը չէր: Ես գրում էի, որովհետեւ հաղորդակցվելու այլ միջոց չունեի», գրել է նա այս հատորի «Սիրելի ընթերցողներին» ուղղված առաջաբանում:

Իր բանաստեղծություններում այնքան անբռնազբոս ուրախություն կա, որ անհեթեթ է դարձնում նրան խղճալու ամեն մի արտահայտություն: Նրա գործերը խիզախորեն հայտարարում են «ես կամ», «մի խղճացեք ինձ»: Նրա արվեստը շատ ավելի մեծ նշանակություն ունի մեր անհասկանալիորեն խճճված ժամանակներում, երբ բռնությունն ու խորտակումն է կարծես տիրապետող դարձել: Նրա բանաստեղծությունները հաստատում են, որ մարդկայինն ու բարեգործությունը դեռեւս գոյություն ունեն եւ ժամանակը «առլեցուն» (timeful), այսինքն՝ «իմաստավորված» անցկացնելն է կարեւորը՝ տալով, բաժնեկցելով եւ նեցուկ հանդիսանալով ուրիշներին:

Բացի արդեն հրատարակված երկու ալբոմներից (2011-ին եւ 2014-ին), մի նոր ալբոմ շուտով լույս կտեսնի:

Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքը ձևերը գիտի. զոհվածի ծնողին ասում ա՝ ինչքա՞ն փող տամ, որ դառնաս իմ կողմնակիցը

Հաջորդ գրառումը

Բաքվի հայերի ոդիսականը օսկարակիր «Վերջին արհեստանոցը» ֆիլմում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Գիտակազմակերպական կյանքի արժեքավոր տարեգրություն, սկզբնաղբյուր-հաշվետվություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական