Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հայ հեղինակի հարցազրույցը կանադական մամուլում

Կանադական «Արս փոեթրի» գրական հանդեսի այս տարվա ամառային համարում լույս է տեսել Արծվի Բախչինյանի «Բանաստեղծական եւ ազգային ինքնությունների մասին. հարցազրույց Քիթ Ղարեբյանի հետ» ընդարձակ նյութը (էջ 67-72):

Հայազգի կանադացի բանաստեղծի հետ այս նյութի կրճատ տարբերակը լույս էր տեսել անցյալ տարի, ամերիկահայ «Արմինիըն միրոր-սփեքթեյթըր» շաբաթաթերթում, իսկ հայերեն համառոտ տարբերակը՝ «Ազգ» շաբաթաթերթում:

Հայ-հնդկական ծագումով Քիթ Ղարեբյանը (ծնված 1943-ին, Հնդկաստանում) Հայոց ցեղասպանությունը վերապրածի զավակ է: Նա այսօր Կանադայի ճանաչված բանաստեղծներից է, տասնյակ ժողովածուների հեղինակ, գրական մրցանակների դափնեկիր, որի գործերը թարգմանվել են տարբեր լեզուներով, նաեւ՝ հայերեն: Ղարեբյանը գրում է նաեւ հայկական թեմաներով. 2013 թվականին ստեղծագործական այցով եղել է Հայաստանում:

Ա. Բ.