Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ազգային եկեղեցին․ Գարեգին արքեպիսկոպոս Յովսէփեան

03/10/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մասն Ա 

«Թագաւոր երկնաւոր, միշտ անշարժ պահեա զաթոռս Հայկազնեայց»:

Հայ եկեղեցին քրիստոնէական եկեղեցիների մէջ իր ուրոյն տեղն ունի անցեալով, կազմակերպչական եւ դաւանաբանական առանձնայատկութիւններով: Հայաստանեայց Եկեղեցի կամ Հայոց Եկեղեցի անունն իսկ արտայայտած է նորա էութիւնը: Կայ Կաթոլիկ Եկեղեցի, կայ Օրթոտոքս Եկեղեցի, կան Բողոքական կամ Աւետարանական եկեղեցիներ, բայց նրանք ազգային եկեղեցիներ չեն այնպիսի հասկացողութեամբ եւ տարողութեամբ, որպիսին Հայաստանեայց Եկեղեցին է: Սա ազգային եկեղեցի է գերազանցապէս, իւր լեզուով, գրականութեամբ, արուեստով, ժամերգութեամբ եւ հոգեւոր կեանքով, բնականաբար նաեւ անցեալով եւ պատմութեամբ, շաղկապուած հայ ժողովրդի հետ:

Կաթոլիկ Եկեղեցին մերի համեմատութեամբ շատ մեծ է, ընդարձակ, իւր ներգործութեան եւ ծաւալման սահմաններով, մեզնից մեծ եւ հզօր ազգերի մէջ՝ Իտալացիների, Սպանացիների, Ֆրանսացիների, Իրլանդացիների, Լեհերի մէջ, մասամբ նաեւ Գերմանացիների եւ ամերիկեան ազգերի մէջ: Փոքր չափով նաեւ միարարական քարոզչութեան հետեւանքով, հատուածներ ունի արեւելեան եկեղեցիներից պոկուած. այդպիսիների մէջ յիշատակելի է, յատկապէս, հայ կաթոլիկութիւնը իւր մասնաւոր կազմակերպութեամբ, ենթարկուած պապական բարձր իշխանութեան: Կաթոլիկ եկեղեցու պաշտօնական լեզուն լատիներէնն է, վերեւ յիշած բոլոր ազգերի համար, միայն արեւելեան հին քրիստոնեականներից կազմուած հատուածների համար (Ունիտարներ) թոյլատրուած է իրենց նախկին եկեղեցու լեզուով եւս պաշտամունք կատարել, ինչպէս հայ կաթոլիկներն են:

Օրթոտոքս եկեղեցու մաս են բացի Յոյներից, որոնց անունով եւ երբեմն կոչւում է եկեղեցու ամբողջութիւնը, Ռուսաց մեծ ազգը, Ռումինացիք, Բոլգարները, Սրբերը, որոնք հէնց սկզբից կարողացել են իրենց մայրենի լեզուն դարձնել եւ եկեղեցական պաշտաման լեզու: Օրթոտոքս եկեղեցին էլ հաւատացեալների թուով եւ ներգործութեան ընդարձակութեամբ անսահման մեծ է Հայաստանեայց Եկեղեցուց:

Աւետարականակ կամ Բողոքական գլխաւոր եւ համեմատաբար աւելի հին եկեղեցիների հետ, ինչպէս Լուտերական, Երիցական եւ Անգլիքան եկեղեցիներն են, կան եւ բազմաթիւ յարանուանութիւններ՝ Մկրտչականներ, Մեթոդիստներ, Ադվենտիստներ եւ այլն, որոնք տասնեակ միլիոններով հետեւողներ ունին: Սրանց մէջ յատուկ տեղ է բռնում Անգլիքան Եպիսկոպոսական Եկեղեցին, որ կաթոլիկութեան եւ բողոքականութեան միջին տեղն ունի եւ պահել է որոշ աւանդութիւններ հին եկեղեցուց, նաեւ համեմատաբար ազգային է, գոնէ բուն Անգլիայում: Բայց որոնցից եւ ոչ մէկը ազգային բնաւորութիւն չունի բառի իրական հասկացողութեամբ, եւ նրանք հետամուտ չեն իրենց հաւատացեալների ազգային առանձնահատկութիւնները պահպանելու մտահոգութեամբը. նրանք չեն ամփոփւում նաեւ ազգային սահմանների մէջ, ինչպէս վիճակուել է այդ Հայաստանեայց Եկեղեցուն, որովհետեւ եկեղեցու կողքին ունի հզօր եւ կազմակերպուած պետութիւններ:

* * *

Ծնթ. Հայագետ, մանկավարժ, դոցենտ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանը ծնվել է 1867թ. դեկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի գավառի Մաղավուզ (Չարդախլու) գյուղում: 1882թ. ընդունվել և 1889թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը, ձեռնադրվել կուսակրոն սարկավագ: Բարձրագույն կրթությունն ստացել է Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում: 1897թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Գ.Հովսեփյանը 1918թ. Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից էր: Տեսնելով Սարդարապատի պաշտպանների, մասնավորապես 5-րդ գնդի զինվորների անձնազոհությունը՝ Գ.Հովսեփյանն այն անվանել է մահապարտների գունդ, նրա հրամանատար գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հետ զինվորներին առաջնորդել դեպի իմացյալ մահ: Ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Գեորգիևյան խաչ» շքանշանով:

Աղբյուր՝ arshendpir.wordpress.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սազանդեգի» իրանական օրաթերթի այսօրվա խորագիրը, Ալիևի ծաղրանկարով.

Հաջորդ գրառումը

Ջարդերից փրկված 23 հայ ընտանիքները և Շուռնուխի գրադարանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Զաբել Բոյաջյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը թվայնացվել է

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Նեւդոն Ժամկոչյան. «Հայկական ժառանգությունս կենտրոնական է իմ արվեստում»

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարիամ Մայիլյանի արծաթե ֆլեյտան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ջարդերից փրկված 23 հայ ընտանիքները և Շուռնուխի գրադարանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Արցախյան հերոսամարտում զոհված Մեխակ Մեխակյանի կյանքի մասին քիչ բան գիտեմ (սա, անկասկած, իմ բացթողումն է), բայց միայն իմանալով նրա երեխաների...

ԿարդալDetails

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական