Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայկական կինո. նյութեր եւ փաստաթղթեր 1909-1936»

Արծվի Բախչինյան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
203
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ տարի հայ կինոյի 100-ամյակին նվիրված հրատարակությունների մեջ առանձնանում է «Հայկական կինո. Նյութեր եւ փաստաթղթեր 1909-1936» ծանրակշիռ հատորը («Ֆիլմադարան» հրատարակչություն): Ծանրակշիռ ոչ միայն իր ֆիզիկական կշռով, այլեւ ընդգրկումով: Այն կազմել են վաստակաշատ կինոգետ Գարեգին Զաքոյանը (նաեւ նախագծի հեղինակ եւ ղեկավար) եւ Հայաստանի Ազգային արխիվի երկարամյա աշխատակից Մարինե Մարտիրոսյանը: 600 էջանոց այս ժողովածուում ամփոփված են 27 տարվա ընթացքում ստեղծված շուրջ 375 վավերագրեր (ռուսերեն եւ հայերեն), 214 լուսանկար եւ իլյուստրատիվ այլ նյութեր:

Հայ կինոյի վաղ շրջանով, նրա «խոհանոցով» հետաքրքրվողների համար այս հատորը մի անգնահատելի նվեր է, որտեղ ընդգրկված արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, մամուլի լուսապատճենների, հոդվածների  եւ այլեւայլ վավերագրերի հարուստ ընտրանին տալիս է հայ արվեստի թերեւս ամենաերիտասարդ տեսակի սկզբնավորման գրեթե սպառիչ պատկերը: Հնագույն նյութը 1909-ին «Երեւանյան հայտարարություններ» ռուսերեն թերթում հրատարակված Երեւանի առաջին՝ «Իլյուզիոն» կինոթատրոնում «Երկրաշարժ Իտալիայում» ֆիլմի ցուցադրման ազդն է (թեև դրանից առաջ, ինչպես ցույց ենք տվել մեր աշխատություններում, կինոն հիշվել է դեռեւս 1899-ին՝ «սինեմաթըկրաֆ» ձեւով. սակայն սույն ժողովածուի վավերագրերը վերաբերում են բացառապես Հայաստանին): Ժողովածուի էջերից տողանցում են վավերագրեր, հիմնականում՝ Հայաստանի Ազգային արխիվից եւ Գրականության եւ արվեստի պետական թանգարանից, որոնց թվում՝ խնդրագրեր կինոթատրոնների (էլեկտրո-թատրոն) կազմակերպման եւ սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ, արվեստագետների նամակներ, որտեղ հիշված են կինոնկարների մտահղացումներ,  նորաստեղծ խորհրդահայ կառավարության որոշումներ, զեկուցագրեր, նիստերի արձանագրությունների քաղվածքներ եւ նախագծեր՝ հանրապետությունում կինոգործին զարկ տալու մասին, կինոգործիչներին տրված բազմաբնույթ պայմանագրեր, լիազորագրեր, հրամաններ, վկայականներ եւ մանդատներ, գրություններ առաջին հայ կինոգործիչներից (Համո Բեկնազյարյան, Դանիել Դզնունի, Պատվական Բարխուդարյան, Ամասի Մարտիրոսյան….), հայ կինեմատոգրաֆիստներին հղված նամակներ եւ հեռագրեր հայտնի գործիչներից (Արմեն Գուլակյան, Վիկտոր Շկլովսկի, Բորիս Զախավա, Վասիլի Լեբեդեւ-Կումաչ….): Հարուստ է եւ տեսողական նյութը (լուսանկարներ, շարժանկարների դրվագներ, գծանկարներ, կինոթատրոնների շենքերի գծագրեր, ձեռագրեր, որմազդներ՝ սեւ-սպիտակ եւ գունավոր). ի թիվս բազմաթիվ ուրիշների՝ հիշարժան է 1936-ին «Մոսկվա» կինոթատրոնում գործած ջազային նվագախմբի լուսանկարը: Հիմնական մասին հաջորդում են ժողովածուում չընդգրկված փաստաթղթերի ցանկը՝ օժանդակ աղբյուր հետագա ուսումնասիրողների համար, ինչպես նաեւ անունների, ֆիլմերի, չիրականացված նախագծերի, կինոթատրոնների, պատկերների եւ օգտագործված աղբյուրների ցանկերը: Ընթերցողը տեղեկանում է տարբեր հետաքրքրական մանրամասներ, ծանոթանում ժամանակի կարեւոր վկայությունների հետ: Օրինակ, որ 1912-ին Ալեքսանդրապոլում կինոթատրոն է ունեցել Դ. Ի. Գուրջիեւը, որն, անշուշտ, աշխարհահռչակ Գեորգի Ի. Գուրջիեւի եղբայրն է: Որ «Պեպոյից» հետո Համո Բեկնազարյանը պարգեւատրվել է ավտոմեքենայով: Վավերագրերը հաճախ հաղորդում են ժամանակաշրջանի շունչը, ինչպես՝ Դանիել Դզնունու հայտարարությունն Աղասի Խանջյանի «ինքնասպանության» մասին եւ կամ Անաստաս Միկոյանի նամակը, որտեղ շարադրված է Ստալինի կարծիքը «Պեպո» ֆիլմի մասին: Արվեստի մեծ «գիտակ» բռնապետն ասել է, որ այդ կինոնկարը չի շոշափում ոչ մի հրատապ հարց եւ որ չի կարող մեծ հաջողություն ունենալ (կյանքն ապացուցեց այս կարծիքի սնանկությունը): Ստալինն ասել է, թե ինչո՞ւ հայ կինոգործիչները չեն մշակում «նյութ դաշնակների եւ նրանց դեմ պայքարի մասին»: Կարելի է եզրակացնել, որ սրանից հետո է Բեկնազարյանը նկարահանել իր «Զանգեզուրը»…

Մեր խորին երախտագիտությունը մեծարգո Գարեգին Զաքոյանին եւ Մարինե Մարտիրոսյանին, որոնց տարիների աշխատասիրությունը վերջապես դրվել է սեղանին՝ հայ կինոգիտական գրականությունը մեծապես հարստացնելով մի բացառիկ սկզբնաղբյուրով…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնահատանքի խոսքեր իրանցի պետական այրերից` հայ համայնքի մասին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը քրիստոնյաներին թիրախավորեց հօգուտ իր բռնակալի անձնական շահի՞

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը քրիստոնյաներին թիրախավորեց հօգուտ իր բռնակալի անձնական շահի՞

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական