Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոստան Զարյան «Միացյալ նահանգներ»

22/07/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

  «Հայու աչքերը մնում են հավիտենապես հառած պատմական հայրենիքի վրա…»
                                                                                                                 Կոստան Զարյան    

«Կարելի է կազմել տնտեսական ուժգին միություններ, ստեղծել ընկերային կատարյալ կազմակերպություններ և նույնիսկ հզոր պետություններ, բայց բռնի կերպով անկարելի է ստեղծել ազգեր: Ազգը ոգի է, որ տևում է և կազմվում` հակառակ առարկայական և պատմական պայմաններին:
Նա արդյունք է հոգեկան բարդ պրոցեսների, որոնց կազմությունը մեզ համար մնում է գաղտնի, ինչպես մնում են գաղտնի բնության և մարդկային մտքում տեղի ունեցող ստեղծագործական պրոցեսները»- գրում է Կոստան Զարյանը «Միացյալ Նահանգներում»` պատկերավոր համադրությամբ  ի հայտ բերոլով Հայաստանի և հայության էությունը:
Թեև գիրքը վերնագրված է «Միացալ Նահանգներ», բայց սա կարծես գիրք լինի Հայաստաի մասին, այն  կարծես գրված լինի նրանց համար, ովքեր ամեն դեպքում գերադասում են Ամերիկան Հայրենիքից, Ամերիկան, որն, ըստ գրողի, «…մեծ ժեստերով լեցված մի հսկայական դատարկություն է»:
Գիրքը գրված է նրա համար, որ ընթերցվի, և ընթերցողը լցվի  հոյակապ մի զգացականությամբ դեպի իր ծննդավայրը, իր հայրենիքը, որ երիցս մերժի « որտեղ հաց, այնտեղ կաց»-ը, որովհետև «…մեծ ժողովուրդները նրանք են, որոնք համարձակություն ունեն իրենց  ուսերի վրա առնելու իրենց ճակատագիրը և մղել այն իրենց երազի ճամփով»:
Կարդանք մի հատված գրքից.

«Հայ մարդը գերազանցապես նախա- և վերա- պատմական տիպար է: Ամերիկացին արտա-պատմական է և իր հիմնական մտայնությունով`եկվոր:
Հայը, առանց իսկ տերը լինելու իր երկրն, միշտ այնտեղ է, միշտ ներսը: Ոչ միայն հոգեպես, այլ ֆիզիկապես կապված: Այն աստիճան, որ իր լեռները, իր դաշտերը, իր հողերը, եթե նույնիսկ նա նրանց տեսած իսկ չէ, նրա մեջ գոյացնում են այն ռեֆլեքսները, որոնք հատուկ են մեր մարմնի մեջ աշխատող օրգաններին…
Հայ հողերը աճում են, զարգանում և նաև աղքատանում, լերկանում հայ մարդի հետ միասին…Հայ երկրի թշվառությունը առաջ է գալիս հայ մարդու ոգեկան թշվառությունից և, ընդհակառակը, նա այլափոխվում է, ուրվականի իր հանգամանքից լեգենդայի վերածվում ամեն անգամ, երբ հասնում է գերագույն այն զարգացման, որի մասին ասվել է, որ լեռներ է տեղափոխում:
Ահա թե ինչո’ւ հայը միշտ գաղթական է, երբ նա կորցնում է այդ կապակցությունը: Նա հայ իսկ չէ, որովհետև հայ լինելը ուրույն մի աշխարհազգացում է,որ ձգտում է լինել աշխարհագիտություն:
Նրա աղետալի բնույթը առաջ է գալիս հենց դրանից. Նա չի կարողանում գտնել և ձևակերպել ինքն իրեն: Հազիվ իր լույսին մոտեցած` գլորվում է խավար, դանդաղում, վայր ընկնում, չարչարվում և հանկարծ ոտքի կանգնելով նետվում առաջ, մի վայրկյան հետո նորից վայր ընկնելու համար: Այդպես` դարեր շարունակ…
Հայ գյուղացին որոշ տեսակետով ներկայանում է ինքն իբրև բնություն, մինչ բնությունը ներկայանում է իբրև գործոն ազդակ այնքան, ինչքան բնությունն և մարդը, հաղթահարելով իրենց նյութական հանգամանքը, թևակոխում են լինելիության այն կերպը, որ բնազանցություն է, ամբողջական աշխարհազգացում, նախա- և գերա-պատմական իրականացում:
Մինչ Ամերիկայում, բառիս բուն իմաստով, գյուղացի իսկ չկա: Կան հողային արտադրողներ` ֆարմըրներ և հողային աշխատավորներ:
Մարդիկ, որոնք ոչ մի վայրի հետ հոգեպես կապված չեն:
Մարդիկ, որոնց դեմքերի վրա լեռները, ձորերը, դաշտերը ոչ մի կերպով արձանագրված չեն, որոնց ենթագիտակցությունը երգեհոնի նման լեցված չէ ծածուկ ձայներով, այլ պարապ թիթեղե արկղ է, որոնց ժեստերը խորհրդանշաններ չեն, ինչպես աստվածաշնչական ցանողի լայն հրավերը տիեզերքին, այլ թայլորական չափված ու նպատակահարմարված շարժում:
Հայի համար բնությունը վիճակ է, ճակատագիր…Հայ մարդի համար, իր իդեալական ձևի մեջ առած, կյանքը ճառագայթում է: Բնությունը, որ ներկա պարագայում գերազանցապես հայրենիք է, անբաժանելի մասնակիցն է այդ ճառագայթումի: Ամեն ինչ արև է, ամեն ինչ հոգեկան այլափոխում: Այնքան որ, երբ նրանք մեկ մեկի կորցնում են, երկուսն էլ մնում են որբ, թառամում են, թոշնում, չորանում և այլանդակվում: Պատճառն այն է, որ հայ մարդը և հայ բնությունը իրենց ներքին զարգացման կարողությունը առնում են նույն անբաժանելի և միասնական աղբյուրից, որ Ոգի է: Աստվածների, լեգենդների և թաքնված իմաստների մի ուրույն և դարավոր ստեղծագործություն, որի ընթերցումը այնքա՜ն դժվար է, ինչքան դժվար է ոչ երաժշտի համար բարդ դաշնավորություններով կազմված մի սիմֆոնիա:
Ահա թե ինչո’ւ հայ աստվածաբանը պիտի լինի հայ Բանաստեղծը, ինչպես Հելլադայի համար եղած է Հոմերոսը և Իտալիայի համար եղած է Դանտեն:
Ամերիկյան մարդկությունը այդ կարելիությունից միանգամից զրկված է: Այստեղ անկարելի բան է, որ աստվածներ ծնվեն և նույնիսկ լեգենդներ ծնվեն: Մարդը տիրում է բնության վրա, առնում է նրանից նյութապես առավելագույնը, բայց չի տալիս ոչինչ, որովհետև ոչինչ չունի տալիք մի երևույթի, որ նրա համար օտար է:
Ամերիկան գաղութ է»:[1]


[1] Կոստան Զարյան, Միացյալ Նահանգներ, Երևան, 2002, Էջ` 121-126:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը սպառում է ներքին արտադրության էլեկտրաէներգիան. այս պահին ներմուծում չի կատարվում

Հաջորդ գրառումը

Գորիսի կրակոցների գործով Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Իրենց մարդն ունեն, թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում էս թատրոնը. Արմեն Սանթրոսյան

13/05/2025
Ազգային

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

13/05/2025
Ազգային

Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Գյումրիում

13/05/2025
Կինո-Թատրոն

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան» Կաննում կներկայանա իր տաղավարով

13/05/2025
Հաջորդ գրառումը

Գորիսի կրակոցների գործով Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական