Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Exif_JPEG_420

Exif_JPEG_420

Կոստան Զարյանի եւ Լորենս Դարելի կղզիապատումը

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Անցյալ տարի վերջապես մեկ գրքում ի մի բերվեցին Կոստան Զարյանի «Կղզին եւ մի մարդ» վիպակը ու դրա հետ առնչվող մի շարք ուշագրավ նյութեր: Հատորը, որ հրատարակությունն է Համազգայինի Կանադայի շրջանի Հրատարակչական հիմնադրամի «Օշական» մատենաշարի, կազմել եւ աշխատասիրել է ամերիկաբնակ գրականագետ, պատմաբան դոկտոր Վարդան Մատթեոսյանը:

«Կղզին եւ մի մարդ» վիպակը մաս-մաս լույս է տեսել «Հայրենիք» ամսագրի 1955 թ. համարներում եւ ինքնակենսագրական հիմք ունի: 1949-1951 թթ. Զարյանը կնոջ հետ բնակվել է Իսկիայի Ֆորիո գյուղաքաղաքում, որտեղ էլ շփումներ է ունեցել ապագայում մեծ համբավի տիրացած անգլիացի բանաստեղծ եւ գրող Լորենս Դարելի ու նրա երկրորդ կնոջ հետ: Զարյանը եւ Դարելը ծանոթացել էին հունական Կորֆու կղզում՝ դեռեւս 1930-ականներին: Այդ մասին Դարելը կանադահայ գրող Արա Բալիոզյանին գրել է. «Երկու ձմեռ գրեթե ամեն օր ընթրեցինք եւ երկար խոսակցություններ ունեցանք: Անոնցմե հասկցա, թե որքան օժտված գրագետ եւ հումանիստ մըն էր»: Զարյանը եւ Դարելը վերջին անգամ հանդիպել են 1954-ին՝ Կիպրոսում: «Թերեւս այս հանդիպումը որոշիչ ազդակը եղած է, որ Զարեան վճռէր իր ծրագրած տուրքը վճարել «վաղեմի բարեկամ»ին՝ Կղզին եւ մի մարդ վերանուանուած վիպակով, որ, սակայն, անգլիացի գրագէտին ծանօթ ու ընթեռնելի պիտի դառնար իր երէց բարեկամին մահէն աւելի քան տասնամեակ մը ետք»,- առաջաբանում գրում է Վարդան Մատթեոսյանը: Ըստ նրա՝ սա «այն վիպական գործն է, ուր Զարեան թերեւս առաւելագոյն յստակութեամբ ուրուագծած է սփիւռքեան մարդու նախատիպարը, որ իր իսկ կենսագրութեան ցայտուն գիծը կազմած է (թեեւ ան մերժած է Սփիւռքը որպէս ըմբռնում եւ ապրելաձեւ), եւ տարագրի իր հանգամանքը արժեւորած է»:

Զարյանի վիպակում Դարելը հանդես է գալիս որպես Լառի: Հատկանշական է, որ Դարելի՝ 1944-ին գրած «Պրոսպերոյի խուցը» պատումի գլխավոր կերպարներից մեկը Զարյանն է. սա Դարելի առաջին գործն է, որ հայերեն ամբողջությամբ լույս է տեսնում գրքով՝ Շաքե Տեր Մելքոնյան-Մինասյանի թարգմանությամբ եւ կից ներածական խոսքով:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ գրքում իբրեւ հավելվածներ զետեղված նյութերը, որոնք նոր լույս են սփռում Զարյան մարդու, գրողի եւ մտածողի, ինչպես նաեւ Զարյան-Դարել հարաբերությունների վրա: Թարգմանաբար ներկայացված է Դարելի «Կոստան Զարյան՝ եռակի տարագիր» փորձագրությունը, որն անգլերենով առաջին անգամ հրատարակվել է 1952-ին եւ հեղինակի վկայությամբ՝ հիմնված է Զարյանի զրույցների վրա: Գրքում թարգմանաբար ներկայացված են Դարելի նամակները Զարյանին, ինչպես նաեւ մի չափածո նամակ Անն Ռիդլըրին, որտեղ ընդարձակ անդրադարձ կա Զարյանին: Նյութերի շարքը եզրափակվում է Դարելի կրտսերագույն եղբոր՝ գրող եւ բնագետ Ջերըլդ Դարելի «Ընտանիքս եւ ուրիշ կենդանիներ» հուշագրության՝ Զարյանի հետ կապված էջերով:

Այսպիսով, մեզանում առաջին անգամ փորձ է արվել մանրամասնորեն ներկայացնել Զարյան Դարել գրական բարեկամությունը, ինչն անփոխարինելի աղբյուր կարող է հանդիսանալ ինչպես մասնագետների եւ հետազոտողների, այնպես էլ առհասարակ գրականությամբ հետաքրքրվողների համար:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Շնորհանդես

Հաջորդ գրառումը

Մի հայ նկարիչ… Անտարկտիդայում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը
Օհայոյի պետական համալսարանի Ֆիչբուրգի արվեստի թանգարանում «Անտարկտիկայի գույների կախարդանքը» ցուցահանդեսի պաստառը:

Մի հայ նկարիչ... Անտարկտիդայում

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական