Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքից հեռացել է չեխ օսկարակիր կինոռեժիսոր Յիրժի Մենցելը. Նրա հետ բացառիկ զրույց եմ ունեցել 1998 թվականին

08/09/2020
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեխիայում լույս տեսնող “Օրեր” հայալեզու ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի բացառիկ հարցազրույցը։

Մարտի 5-ին Պրահայում կյանքի 82-րդ տարում  վախճանվեց  համաշխարահային կինոյի երեւելի դեմքերից մեկը՝ չեխ հանրահայտ ռեժիսոր, սցենարիստ ու դերասան, Ամերիկյան կինոակադեմիայի Օսկարակիր Յիրժի Մենցելը։ Նա արդեն տեւական ժամանակ հիվանդ էր, գտնվում էր հիվանդանոցում, եւ նույնիսկ  այս տարվա մարտ ամսին  ,,Ֆեբիոֆեստ,, կինոփառատոնի մամուլի ասուլիսին, որտեղ պետք է հայտարարվեր, որ նրան է տրվում  կինոփառատոնի Համաշխարահային կինոյին մատուցած ծառայությունների համար մրցանակը, չէր եկել, փոխարենը ներկայացել էր իր կինը։

Յիրժի Մենցելը չեխական նոր կինոյի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նրա մուտքը ոչ միայն չեխական, այլեւ միջազգային կինոաշխարհ տեղի ունեցավ սրընթաց։ Նրա առաջին ուսանողական ֆիլմը նկարահանվեց դեռեւս 1963 թվականին, երկրորդ ֆիլմը մեկ տարի անց  Լոկարնոյի կինոփառատոնում արժանացավ կինոքննադատների  մրցանակին, իսկ չորրորդ ֆիլմով՝  ,,Գնացքները՝ խիստ նշանառության տակ,,  որ նկարահանել էր 1966 թվականին, Մանհեյմում  եւ Ադիս Աբեբայում արժանացավ  Գրան Պրի եւ Առաջին տեղ մրցանակներին, իսկ երկու տարի անց՝ 1968ին ստացավ Ամերիկյան Օսկար։  Մենցելի մի այլ ֆիլմ՝ ,,Իմ սիրելի փոքրիկ գյուղը,, 1985ին նույնպես ներկայացվեց Օսկարի, բայց այս անգամ բախտը նրան չժպտաց, սակայն Մոնրեալի կինոփառատոնում ստացավ հատուկ մրցանակ։  Նրա նկարահանած ամենավերջին ֆիլմերից մեկը ՝ ,,Ես ծառայել եմ անգլիական թագավորին,,  մեծ էկրաններ բարձրացավ 2006-ին։ Մենցելը նաեւ ակտիվ դերասան էր, թատերական ռեժիսոր ու սցենարիստ։ Նկարահանվում էր սերիալներում, նաեւ նկարահանում էր վավերագրական ֆիլմեր։ Ինչպես չեխ դերասան Սվերակն էր ասում՝ ,,Մենցելը հիվանդ էր կինոյով,,։  Բայց վերջին տարիներին շարունակում էր խաղալ  թատրոնում ու  բեմադրել ներկայացումներ։

Նա առաջին չեխ կինոռեիժսորներից մեկն էր, որ սկսեց էկրանավորել  չեխական գրականության դասականների ստեղծագործությունները։ Վերը նշված լավագույն ֆիլմերը պատկանում էին հայտնի գրողներ Բոհումիլ Հրաբալին եւ Վլադիսլավ Վանչուրային։

Յիրժի Մենցելին առաջին անգամ հանդիպեցի 1998 թվականին Պրահայում։ Այն ժամանակ ՕՐԵՐ ամսագիրը դեռ լույս չէր տեսնում  եւ նրա հետ հարցազրույցը տպագրեցի երեւանյան ԱԶԳ  օրաթերթում։ Այդ հարցազրույցը, որ առաջիկայում կհրապարկեմ, տեղի ունեցավ իր գրասենյակում։ Նա շատ բարձր տրամադրություն ուներ եւ բոլոր հարցերին պատասխանում էր  առանց մտածելու, կարծես, վաղուց գիտեր դրանց պատասխանները։

Իսկ երբ հարցազրույցի վերջում ցանկություն հայտնեցի լուսանկարվել, նա տեղից վեր թռավ, գրկեց իր սենյակում դրած Ստալինի կիսանդրին, եւ ասաց՝  նկարվենք երեքով։

Խորհրդային տարիներին կոմունիստական իշխանությունները ժամանակ առ ժամանակ հոգնում էին նրա հետ պայքարելուց, երբեմն արգելում էին նրա անվան հիշատակումը, երբեմն էլ ֆիլմերը ցուցադրում էին, առանց նրա անունը ընդգծելու։ Այդ հարցազրույցում Մենցելն ասաց, որ նույնիսկ երբ Միլոշ Ֆորմանն է ստացել Օսկար, չեխական թերթերը ոչ մի նախադասություն չեն գրել  այդ մասին։ Բայց ի տարբերություն Ֆորմանի, Մենցելը մնաց Չեխիայում , չարտագաղթեց Ամերիկա եւ շարունակեց ստեղծագործել հայրենիքում։ Մեր զրույցում Մենցելը նաեւ մի կարեւոր դիտարկում արեց։ Արվեստում նրա համար կարեւորը Մարդն է, եւ ոչ թե գաղափարը, քանի որ ՄԱՐԴՈՒ պատմությունը ավելի հարուստ է։

Իհարկե, Յիրժի Մենցելը աչքի էր ընկնում նաեւ իր ազատ մտածողությամբ, համընդհանուր մտայնություններին չտրվելու համառությամբ։ Այդ որակներն էին ընկած նաեւ նրա բոլոր ֆիլմերի ու թատերական ներկայացումների հիմքում։

Ինչպես տեղեկացրել  են հարազատները,  Յիրժի Մենցելի ցանկությունն է եղել, որպեսզի  անվանի արվեստագետի հետ հրաժեշտի արարողություն կամ հոգեհանգիստ չինի։

Անգամ մահից հետո , նա մնում է յուրօրինակ մարդ ու անհատ, որ տարբերվում է բոլորից։

Գնաս խաղաղությամբ, ՄԵԾ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԵՒ ՄԱՐԴ։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ Եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Apple-ը հայտարարեց նոր iPhone-ի ներկայացման հավանական ամսաթիվը

Հաջորդ գրառումը

Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հիմնական խաղացողների ռազմական մեքենաների բնութագիրը «Տիգրանյան դարաշրջանի» սկզբում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ի հուշ. Սինյորա Կարդինալեի հավերժացած ծիծաղը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

03/10/2025
Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հիմնական խաղացողների ռազմական մեքենաների բնութագիրը «Տիգրանյան դարաշրջանի» սկզբում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական