Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆ 

28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որևէ լավ ցուցահանդեսի, լավ ֆիլմի դիտումից, համերգի ունկնդրումից հետո առաջին միտքը, որի շուրջ խորհում ես, մարդու կյանքում արվեստի անհրաժեշտության մասին է, երբ անմիջականորեն այն փոխում է տրամադրությունդ,  տարբեր Էմոցիաների տեղիք տալիս։  

Եվ որքան հաճախակի են շփումներն արվեստի աշխարհի հետ, այնքան ազդեցությունները տևական են իհարկե։  

Արվեստի գործեր կան, որոնք  տեղափոխում են սովորականից բոլորովին ուրիշ իրականություն` երևակայական, մտացածին թվացող, և որոնց ազդեցությունը կախված է դրանցում  դրված ներքին իմաստներից, էությունից, այսինքն` արվեստագետի մտազգացական խորքերից։ Միաժամանակ նման գործերը պահանջում են պատրաստված հանդիսատես, նորը, անսովորն ըմբռնելու ունակություն, որի արձագանքները նաև  հակասական կարող են լինել, տարբեր դիսկուրսներ ծնող, մտքի շարժում, ալիք առաջացնող, որն անշուշտ լավ է։ Այս առումով վիզուալ արվեստը` հատկապես կերպարվեստը, լայն հնարավորություն ունի արտահայտման, դուրս գալու ստանդարտ ֆորմաներից, հինը վերափոխելու միջոցով նոր իմաստներ ձեռք բերելու։   

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի ցուցահանդեսը, որն այս օրերին ընթանում է Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, մտքերի, տրամադրությունների տարբեր հոսանքներ է առաջացնում։ Այս քանդակները արտաքին հանդարտության մեջ էմոցիոնալ շերտեր են կրում. «Գարուն»`գեղեցկության,  կանացիության, վերաստեղծման խորհուրդ, «Սերունդներ>>` կյանքի, սերնդի, տեսակի շարունակելիություն, մրցելու,  մրցակցության ուժը թռչունի թևաբախումների մեջ` «Աքլորակռիվ», արձագանք` հոգնած ձիու հառաչանքին, կամ տեղափոխություն `«Ձի տանողներ», դեպի վեր, դեպի կատարելության տանող աստիճանների փխրունություն` «Հոգու աչքեր» …   

Դիմաքանդակները հայտնի արվեստագետների` կերպարային հետաքրքիր շեշտադրումներով են`  Եղիշե Չարենց, Առնո Բաբաջանյան, երաժշտական հանճարի` բեթհովենյան կերպարի բացահայտման բավական  ինքնատիպ ու հետաքրքիր ընտրություն է արված։   

Քանդակագործի ուշադրության կենտրոնում կենդանական աշխարհն է նաև` նրանց մետաղե կամ քարե մանրաքանդակները` ներկայացված իրենց ամենաբնորոշ հատկանիշներով։ Նոր ձևերի, մոտեցումների որոնումների արդյունքում ծնված քանդակները իրենց  անսովորությամբ հետաքրքրությունը ավելի են մեծացնում։  Քարի, մետաղի, փայտի, կոշտ նյութի վերաձևումով նա փոխում է դրանց իրականությունը, գեղարվեստականություն հաղորդելով` իմաստավորում նորովի, տեղավորում մեկ այլ հարթության մեջ, ինչը հենց  ստեղծագործելու մղումն ու  այլոց դրան հաղորդակից դարձնելու անհրաժեշտությունն է, մարդու գոյության իմաստը, նրա էությունը։ Քանդակագործ Գարեգին Դավթյանը աշխատանքները դիտում է ամբողջության մեջ, միմյանց լրացնող, կատարյալ պլաստիկա ունեցող գործեր, իսկ հեղինակին համարում մեր օրերի ապրող դասական։ 

Պատահական չէր, որ Արամ Իսաբեկյանը վերստին հիշեց 23 տարի առաջ ցուցասրահի բացման պատմությունը` իր խնդրանքին ընդառաջած ընկերոջ, ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի նվիրատվությամբ. նաև անցած տարի նա աջակցեց` այս անգամ արդեն վերանորոգման աշխատանքներին։ «Շատ ուրախ եմ, որ մեր տաղանդավոր արվեստագետը նորից ցուցահանդես ուզեց ունենալ այստեղ, որովհետև իր հարազատ օջախն է, նա իրեն լավ է զգում այստեղի գողտրիկ, հարմարավետ մթնոլորտում։ Գետիկը իմ հին ընկերներից է։ Քանդակներից մեկն ինձ անծանոթ թվաց, ինքը հիշեցրեց այն ժամանակները, երբ քաղաքից միասին դուրս էինք գալիս, քարեր հավաքում, լցնում իմ մեքենան, որոնք հետո ձևափոխվում, դառնում էին արվեստի նմուշներ»։ 

Արամ Իսաբեկյանին շարունակելով` Գարեգին Դավթյանը վերանորոգված ցուցասրահի առավելության մասին խոսեց։ «Բազմաթիվ անգամներ այս գործերն իր արվեստանոցում  տեսել ենք, սակայն վերանորոգված պայմաններում, նոր  լուսավորության, ճիշտ տեղում ու ճիշտ ձևով լուսավորված քանդակները ուրիշ ձևով են հնչում։ Մեկը մյուսին լրացնող, կատարյալ պլաստիկա ունեցող նմուշներ են։ Վայելե’ք, այսօր մեզ հետ ապրող դասականի գործերը»։  

Արվեստի գործեր, որոնք լուծման եղանակներով, ոճավորումներով միմյանցից շատ տարբերվում են։ Գետիկ Բաղդասարյանը համոզված է ու նաև ափսոսանք ես զգում խոսքերի մեջ. «Իհարկե այս ցուցահանդեսը հանրությանն էլ է պետք, բայց այդ հասկացողությունը դեռ չկա… 

 Ես սա արել եմ, որպեսզի ուսանողները տեսնեն, թե որքան բազմաշերտություն կա արվեստում և որքան շատ են մտածողության ձևերը»։   

Նրա հիշեցումը  պատերազմական  տարիներին   պետբյուջեի  հետ կապված  Չերչիլի հայտնի խոսքերի` այս օրերին շատ տեղին էր։ Երբ վարչապետի  հաստատմանն են ներկայացնում պետության բյուջեն, թերթելով փաստաթուղթը՝ Չերչիլը հարցնում է. <<Իսկ որտե՞ղ են մշակույթի համար նախատեսված ծախսերը: 

֊Բայց պատերազմ է, ի՞նչ մշակույթ: 

֊Եթե մշակույթը չկա, այս դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում>>,- զարմացած ասում է Բրիտանիայի վարչապետը։ 

Գետիկ Բաղդասարյանի ցուցահանդեսի «Էություն» խորագիրը  թերևս լավագույն ընտրությունն է քանդակագործի 75 ֊ ամյակի գեղեցիկ առիթի։ 

Մելանյա Բադալյան  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտնականների պեղումները շարունակվում են

Հաջորդ գրառումը

Նոր ուժ է փողոց դուրս գալիս

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Նոր ուժ է փողոց դուրս գալիս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական