Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լվանանք մեր ամոթանքը

14/09/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտե, չասելու համար՝ համարյա բան չգիտի: Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության պատրելի, բայց անքավելի մեղքը…

Եվ թվում է, թե հասել է ժամանակը, որպեսզի այսօր մեկ լվանանք մեր ամոթանքը,- այս է հատկապես մեր սերնդի մարդկանց աոաջին ճիչը։

Մեր քույրերն ու եղբայրները (այս բառերի համազգային առումով) Սևանի կորցրած ջրից ավելի արյուն են կորցրել, մարտիրոսության ու նահատակության սրախիճ ճամփաներով ոտաբոբիկ են անցել ոչ նրա համար, որ նրանց սուրբ արյունը փոխարկվի ինքնապահովագրության պղտոր ջրի և քաջաբար զոհված նրանց կյանքը կոխկրտվի մտավախության ցեխի մեջ։

Այլևս բավակա՜ն է։
էլ հերի՜ք է:

Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլև վատթարագույն անբարոյականության, որովհետև երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է…

Ես անհարմար եմ զգում, ուղղակի ամաչում եմ մեծարանքի որևէ խոսք ասել Անդրանիկի հիշատակին։ Այս մեծ ու սուրբ քաջի հանդեպ բոլորովին անպարտ ու անմեղ՝ ես չգիտեմ ինչու այս րոպեիս ինձ անձամբ պարտավոր ու մեղավոր եմ զգում այնքան, որ մեծարանքի ամեն խոսք ինձ թվում է սեփական հանցագործությունից հետո ուրիշի բերանով «մեղա» ասելու պես բան։

Բայց պիտի որ ասվի այդ «մեղա»-ն և ասվի ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ասած լինելով ձեռքերը լվանալու պիղատոսությամբ, այլ գործնականորեն ու հետևողականորեն մեր նորագույն պատմության բոլոր աղավաղումները շտկելով, բոլոր սևացումները սրբագրելով, որ հավասար է մեր կերած հացից ավազը ջոկելուն…

Ու եթե ինձ համար այսքան դժվար է Անդրանիկի մասին մեծարանքի խոսք ասելը., ապա ճիշտ նույն հոգեբանությամբ էլ չեմ կարող անձամբ իմ և իմ ողջ սերնդի անունից երախտագիտության խոսք չասել Անդրանիկի հազարավոր զինվորներից մեկին՝ Հակոբ Հակոբյանին։

Ընկ. Հ. Հակոբյանի գործը և (այդ գործից էլ աոաջ) վարքը հուզիչ է մարդկայնորեն՝ իբրև զինվորի հարգանքի տուրք և մեծ զորավարի հիշատակին և միաժամանակ մի յուրատեսակ քաջագործություն է։

Նույն այն ժամանակ, երբ մեր նորագույն պատմությամբ զբաղվող տասնյա՛կ ու տասնյա՜կ մարդիկ՝ գիտնականներ իրենց վսեմ կոչումը իջեցնելով մինչև հավուր պատշաճության աստիճան և պատմաբանի իրենց բարձր դիրքերից հասնելով պատեհապաշտության մակարդակը՝ դարձել են գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ, կես ու լրիվ ակադեմիկոսներ,- նույն այդ ժամանակ Անդրանիկի այս համեստ զինվորը, մեն ու մենակ, բոլորիս հայտնի չափով նաև վտանգած իրեն, տարիներ շարունակ արել է այն, ինչ պիտի անեին վերևինները:

Արել է՝ ոչ թե քիթը պահած օրերի քամուն, այլ ձեոքը դրած այն կիզիչ կրակին, որ խիղճ Է կոչվում։
Արել է՝ որքան ներել են իր ուժերը:
Արել է՝ առանց շահախնդրության, եթե վսեմ շահախնդրության չէ ազնվությունն ինքը։
Ուրեմն և՝ շնորհակալությունն նրան ի խորոց սրտից բոլոր նրանց, ովքեր իմ օրին են, այսինքն՝ գրագետ կոչվելու իրավունքով հանդերձ անգրագետներ են՝ ոչ թե ինչ-որ կետադրական նշանների կամ շարահյուսական կանոնների մեջ, այլ ա՛յն նշանների, որով կետադրվել է իրենց տարաբախտ ժողովրդի պատմությունն ինքը, կանոնների, որոնք կազմել են շարահյուսությունը ազատության ու չգոյության…

Այս մեքենագիր գրքի ընթերցողներից ոմանք կարծում են, թե փաստաթղթերի այս ժողովածուն ավելի հարմար է հրապարակել «Բանբերում»: Ո՛չ։ Այս ժողովածուն պիտի հրատարակի պետհրատը, մեծ տպաքանակով։ Ըստ որում պիտի հրատարակի ռուսերեն, անպատճառ՝ նաև ռուսերեն։

Ընկ. Հ. Հակոբյանին տրված է այն, ինչ չեն ունեցել մեր պատմաբանները, բայց ընկ. Հակոբյանը պատմաբան չէ, ուստի և թե՛ այս ժողովածուն և թե՛ ընկ. Հակոբյանի հավաքած մյոա նյութերը պիտի հրատարակել համապատասխան խմբագրի օգնությամբ և այս գործը պիտի լինի ընդամենը սկիզբ։

Սկիզբ՝ ամենից աոաջ Անդրանիկի գործն ու գործունեությունը ի տես դնելու, գնահատելու ուղղությամբ, իսկ այնուհետև՝ մեր ժողովրդի ազգային – ազատագրական պայքարի նաև այլ հերոսների կյանքն ու գործը վեր հանելու և գնահատելու գծով։ Տակավին ապրում են, բարեբախտաբար, մեր հերոսական արյունաշաղախ երեկվա գոյամարտերի մասնակիցներից ոմանք (և վերջինները): ժամանակն է, որ գրել տրվեն ու հավաքվեն նրանց հուշերը, ինչպես նաև այն բոլոր պատմություններն ու երգերը, որոնք հասել են մոռացության դուռը, եթե չասենք, որ կիսով չափ արդեն ներս են մտել այդ դռնից։

Ընկ. Հակոբյանի գործի հրատարակումը պիտի որ սկիզբ լինի և այն ճանապարհի, որով իր ժողովրդին պիտի վերադառնա ոչ միայն անմեռ Անդրանիկը, այլև մեռած ու հեռավոր Փարիզում թաղված Անդրանիկը։

Ով՝ ով, բայց Անդրանիկը իրավունք չունի հանգչելու (և չի էլ կարողանա հանգչել) ոչ իր հայրենի հողում։

Այս «իրավունքը» պիտի խլվի Անդրանիկից։ Միակ իրավունքը։ Իսկ Անդրանիկի մնացած անչակերտավոր իրավունքները վերականգնեցնելու հապաղումն այլևս անհանդուրժելի է, եթե չենք կամենում, որ Պատմությունը Դատավարություն լինելուց բացի դառնա նաև Դատախազ՝ մեզնից ավագ և մեզ հետևող սերունդների հանդեպ…

Պարույր Սևակ, Երևան, 30.06.1963թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրիգոր Զոհրապի վերջին նամակը կնոջը` Կլարային

Հաջորդ գրառումը

Պաղտասար Դպիր. Կենսագրություն

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

100-ամյակ՝ Կարպիս Սուրենյանի

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Պաղտասար Դպիր. Կենսագրություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական