Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույսի տաճարի պահապանը

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ի  հիշատակ հայագիտության անխոջ նվիրյալ  Գեւորգ Տեր-Վարդանյանի

…Անհատներ կան, որոնք աշխարհ են գալիս մեր ազգային-մշակութային ժառանգությունը պահպանելու գործը նոր նշաձողի հասցնելու առաքելությամբ: Եվ իրենց կերպարով ու կյանքով լույս են դառնում գիտնականների հաջորդ սերունդների ճանապարհին: Նման անհատականություններից էր  Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի դասախոս Գեւորգ Տեր-Վարդանյանը:
Մարտի 29-ին կյանքից հեռացավ հայագիտության նվիրյալը:

Գեւորգ Տեր-Վարդանյանին հաճախ կարելի էր տեսնել Մաշտոցյան Մատենադարանի ավանդատանը՝ շրջապատված նոր սերնդի գիտաշխատողներով, որոնց համար ինքն էր ճանապարհ հարթել: Իսկ եթե նրան հանդիպեիք Մատենադարանի երրորդ հարկում՝ իր աշխատասենյակում, ապա կտեսնեիք արժեքավոր գրքերի, գիտական աշխատությունների ու մենագրությունների մի մեծ պահոց, որոնց հեղինակն էր, համահեղինակը կամ խմբագիրը …Հին ձեռագրերում մեր հոգեւոր ժառանգությունն է, որոնք նա մեծ հոգածությամբ հանրահռչակելով՝ հանձնում էր հայ սերունդներին եւ քաղաքակիրթ աշխարհին:

…Գեւորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին՝ Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: 1968-1973 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության, աղբյուրագիտության եւ ազգագրության բաժնում, որն ավարտել է պատմաբան-աղբյուրագետի մասնագիտությամբ:

1974 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում, 1978 թ.՝ ավագ գիտաշխատող եւ գլխավոր ավանդապահ, 1992 թ.-ից՝ Ձեռագրագիտության բաժնի վարիչ եւ գլխավոր ավանդապահ: 1995-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը: 2016 թ. ստացել է Պատմական գիտությունների դոկտորի աստիճան:

Նա հեղինակություն էր հայ ձեռագրագիտության ասպարեզում, հայերեն ձեռագիր մատյանի բազմահմուտ եւ քաջագիտակ մասնագետ:  Բացառիկ  է  նրա դերը՝ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» բազմահատորյակի կազմման եւ խմբագրման գործում:

Շուրջ 200 հոդվածների, ուսումնասիրությունների եւ մենագրությունների հեղինակ է: Բազմավաստակ գիտնականը նաեւ մանկավարժ էր. տարիներ շարունակ դասավանդել է Երեւանի պետական համալսարանում եւ Գեւորգյան ճեմարանում, ինչպես նաեւ պատրաստել է ձեռագրագետներ Մաշտոցյան Մատենադարանում:

Միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած լինելու եւ այլալեզու իր հրապարակումների շնորհիվ Գեւորգ Տեր-Վարդանյանը մեծ համբավ ունի նաեւ միջազգային հայագիտության մեջ: Դրա վկայություններից մեկն այն է, որ Մխիթարյան միաբանության հրավերով տարիներ շարունակ պարբերական այցելություններով կատարել է Սուրբ Ղազարի մատենադարանի ձեռագրական նյութի մատենագիտական-ձեռագրագիտական մշակում:
Մեծ է եղել նրա վաստակը արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործում՝ ձեռագրական ցուցահանդեսների կազմակերպման ասպարեզում: Վերջինիս վկայականներից է 2008 թ. Ֆրանսիայի կառավարության հրամանագրով «Գրականության եւ արվեստների շքանշանով» պարգեւատրելը՝ 2007 թ.-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Մատենադարանի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների համար:

2022 թ. մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության համար եւ թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Գեւորգ Տեր-Վարդանյանը պարգեւատրվել է ոսկե մեդալով:
Գեւորգ Տեր-Վարդանյանն իր ավանդն է բերել նաեւ  մեր ձեռագիր մատյանները հայրենադարձելու գործում: Մատենադարանում տեղի ունեցող ամեն մի համալրում նրա համար միշտ ազգային իրադարձություն էր…

…Հայոց ցեղասպանությունը, ինչպես հայտնի է, ուղեկցվել է մեր պատմա-մշակութային արժեքների ոչնչացումով: Ցեղասպանությանը «զոհ» է գնացել նաեւ մեր մշակույթային ժառանգությունը, այդ թվում՝ հնագույն ձեռագրերը: Գեւորգ Տեր-Վարդանյանի ուսումնասիրությունների համաձայն՝ մենք ունեցել ենք ավելի քան 30.000 ձեռագրերի կորուստ: Դա մոտավորապես հավասար է այսօր ամբողջ աշխարհում պահվող հայկական ձեռագրերին, որոնց թիվը մոտ 31.000 է: Դեռեւս Արեւմտյան Հայաստանի տարածքում, մինչեւ անգամ  Թուրքիայի ՆԳՆ արխիվում ունենք հնագույն ձեռագրեր, որոնք փրկելը եւ Մատենադարան բերելը Գեւորգ Տեր-Վարդանյանը համարում էր ազգային արժանապատվության խնդիր: Եվ դեռ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ այս մասին ինձ տված հարցազրույցներից  մեկում ասել էր.

-Այդ գանձերը վերադարձնելու ուղղությամբ պետք է աշխատեն հայ մարդիկ, որոնք տիրապետում են միջազգային իրավունքին: Նրանք պետք է կարողանան միջազգային դատական ատյանների միջոցով ընկնել ճիշտ հետքի վրա եւ փորձել խնդիրը լուծել:  Մշակութային արժեքների վերադարձը փոխհատուցման ամենակարեւոր պահանջն է:

Նրա հետ ամեն զրույցի ժամանակ ակամա մտովի  հայտնվում էինք տարբեր դարաշրջաններում, հաղորդակցում մեր ակունքներին   եւ   գտնում մեր ՝ որպես ազգ հոգեպես նորոգվելու ուղիները…Իսկ դրանցից մեկը , միանշանակ, մեր ձեռագիր մատյանները ստեղծած նախնիների հոգեւոր կերպարին մոտենալն է, թե ինչպես են արհավիրքների ժամանակ փրկել մշակութային գանձերը.

-Մենք էլ պետք է նույնը անենք, քանի որ մեր նախնիները , անգամ իրենց երեխաներին թողնելով, վերցրել ու փրկել են գրքերը: Գիրքն էլ փրկել է հայ մարդուն,- ասում էր:- Մի հայտնի պատմություն կա Տեր Մաշտոց քահանայի մասին. 1909թ. թուրք զինվորները սվինահար են անում այնթապցի քահանային, բայց չեն կարողանում սպանել: Քահանայի ծոցագրպանում դրված Մաշտոցը ծակվում է եւ փրկում նրա կյանքը …

Այսպիսի օրինակները բազմաթիվ են մեր պատմության էջերում: Իսկ Գեւորգ Տեր-Վարդանյանն ինքը  յուրաքանչյուր ձեռագիրը պահպանում էր երկյուղածությամբ: Եվ փայփայում էր մի  ազգային ծրագիր՝ կատարենք համակարգված աշխատանք , որպեսզի մեր աշխարհատարած ձեռագրերը բոլոր քաղաքներից, գրադարաններից ու արխիվներից հայրենադարձվեն Մատենադարան:   Իսկ նոր սերնդին պատգամում էր.

-Ստեղծել եւ ստեղծագործել. սա է եղել մեր ժողովրդի հիմնական գիծը: Պետք է միշտ աշխատել եւ ստեղծել: Անցյալը չմոռանալով՝ առաջ նայել: Հաճա՛խ առաջնորդվել անցյալի դասերով: Հարկավոր է միշտ հիշել, որ թե՛մարդիկ, թե՛ ժողովուրդները չեն փոխում իրենց էությունն ու բնավորությունը: «Պատմություն»-ը կարդալով՝ տեսել եմ, որ Հայը այն ժամանակ էլ նույնն էր, ինչ հիմա: Դա վերաբերում է նաեւ թուրքին: Եվ ես կուզենամ, որ մեր ժողովուրդը դյուրահավատ չլինի …

Գեւորգ  Տեր-Վարդանյանը Ուսուցիչ էր: Նրա  մահով հայագիտությունը մեծ կորուստ կրեց: Միանգամայն տեղին եւ ազդեցիկ է հիշատակել աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան Հայր Ասողիկ Կարապետյանի այս խոսքերը.

«Մաշտոցյան Մատենադարանի հզոր սյուներից էր լուսահոգի Գեւորգ Տեր-Վարդանյանը:

Մխիթարական է, որ այդ սյունը կմնա անսասան, քանզի որպես ՈՒՍՈՒՑԻՉ նա կերտեց ու ժառանգ թողեց հինավուրց մատյանների շունչն ու սրբությունը, արժեքն ու կարեւորությունը գիտակցող եւ հայագիտությանը նվիրյալ աշակերտներ:

Գնաց, միացավ մերազնյա գրիչներին, ծաղկողներին, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ:

Խունկ եւ աղոթք եւ բյուր օրհնություն նրա պայծառ հիշատակին»:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Թատրոնի շենքը նվագախմբին է անցել

Հաջորդ գրառումը

Վիկտորյա Հարվուդ Բաթլեր-Սլոս. «Ընտանիքի ուժեղ զգացողությունն իմ հիմքն է…»

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Վիկտորյա Հարվուդ Բաթլեր-Սլոս. «Ընտանիքի ուժեղ զգացողությունն իմ հիմքն է...»

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական