Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լատվիացի Խորենի վերգտած նախնյաց հայրենիքը

18/02/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լատվիայում ծնված Խորեն Ստալբեն մանուկ հասակից գիտեր, որ իր երակներում հայկական արյուն է հոսում: Տեղյակ էր, որ իր հայրը հայ նշանավոր դերասան է, սակայն 48 երկար տարիներ անցան, մինչեւ որ զգացՙ հասունացել է Հայաստան այցելելու պահը: Այդ այցելությունը կազմակերպելու առաջարկը լատվիական TV3 հեռուստաալիքի «Աստղերը ճանապարհորդում են» հաղորդումից էր: «Լատվիայի իմ հայ ընկերներն ասացինՙ դու պիտի մեկնես, որպեսզի հասկանաս, թե ինչու ես դու այնպիսին, ինչպիսին ես»:

Լատվիուհի մոր ու հայ հոր երկարամյա ընկերությունից ծնվում է Խորենը, որին մայրը կնքում է հոր անունով: «Հայրս իմ կուռքն էր, օրինակ էր ինձ համար ես նրան երբեք չեմ հանդիպել, բայց շատ բան գիտեի նրա մասին: Դեռ մանուկ հասակիցս մայրս շատ է պատմել հորս մասին, ու միայն դրականըՙ որքան նա լավն է, հմայիչ, տաղանդավորՙ ինձ փոխանցելով այն սերը, որ նա կրում էր հորս հանդեպ»:

Դեռատի հասակում Խորենը ցավ էր զգում, որ մեծանում է առանց հոր: Առաջին մարդը, որ նրան ոգեշնչեց ճանաչել իր հայկական արմատները, ռեժիսոր Մառա Կիմելեն էր, որն աշխատել էր Խորենի հոր հետ «Ձեր անունը Խորե՞ն է: Ձեր հայրը հա՞յ է: Պետք չէ ամաչել դրանից, հպարտացե՛ք դրանով»,- նրա խոսքերը մեծ ազդեցություն են թողել ուսանող Խորենի վրա: Նա բացահայտեց, որ աշխարհի մեծագույն բռնցքամարտիկներ եւսՙ Մայք Թայսոնը, Մուհամեդ Ալին եւ ուրիշներ, նույն ընդհանրությունն ունենՙ առանց հայր են մեծացել

Հոր հետ մայրն էր հեռախոսով կապ պահում հայրը Հայաստանում ընտանիք ուներ, իսկ Խորենը չէր ուզում նրանց որեւէ կերպ անհանգստացնելՙ գերադասելով սպասել հարմար առիթի: 15 տարի առաջ ընդհանուր ծանոթները հայտնեցին հոր մահվան բոթը:

Եվ ահա 2019 թվականին Խորենը Հայաստանում է: Չնայած նա ցանկանում էր թաքցնել իր զգացումները, բայց հաղորդման ստեղծագործական խումբը նկատում է, թե որքան կարեւոր է այս այցելությունը նրա համար: Խորենը խոստովանում է, որ իսկապես անհամբերությամբ էր սպասում այն պահին, երբ ոտք կդնի Հայաստանի հողին, որը նրա երազանքն էր: Սպասումներն արդարացան «Ամեն ինչ ավելի լավ էր, քան կարող էի պատկերացնել»: Օդակայանից մայրաքաղաք տանող ճանապարհին նա կանգնեցնում է մեքենան, որպեսզի հպվի հայոց հողին, համբուրի այն:

Լինելով Ծիծեռնակաբերդում, ծանոթանալով հինավուրց եկեղեցիներին, ըմբոշխնելով Հայաստանի բնությունը, տեսարժան վայրերը եւ մարդկանց հյուրասիրությունըՙ Խորենը շտապում է իրականացնել ծրագրածըՙ հանդիպում է ազգականներին ու այցելում հոր գերեզմանին:

Քրոջ հետ հանդիպումը վերջինիս համար անակնկալ է լինումՙ չափազանց զգացմունքային եւ տպավորիչ: Խորենին շատ լավ են ընդունում նաեւ զարմիկները, որոնցից երկուսը նրա անվանակիցներն են:

Հայաստանում լինելովՙ Խորենը հասկացավ, թե ինչու է սիրում գրկախառնվել, շփվող է ու բաց. դա այդքան բնորոշ է հայերին, քանի որ նրանք ունեն ուրույն աշխարհընկալում ու շփման միջոցներ:

Խորենի երեխաներից երկուսը կրում են հայկական անուններ: Ավագըՙ դարձյալ Խորեն, հոր հետ մասնակցել է խոհարարական հաղորդմանըՙ փայլելով հայկական ուտեստների պատրաստությամբ: Չորրորդ որդինՙ Աղասին, ծնվեց արդեն Հայաստան այցելությունից հետո, նրա մայրը լատվիահայ Լուսինե Ծատուրյանն է:

Իհարկե, 2020 թ Արցախյան պատերազմի օրերին էլ Խորենը չէր կարող անտարբեր մնալ նա բաց նամակով դիմեց Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսին:

1971 թվականին ծնված Խորենը սիրված երաժիշտ է ու դիջեյ, նրա խումբը ժամանակին նկարահանել է առաջին լատվիական տեսահոլովակը, որը ցուցադրվեց MTV ալիքով: 1995 թ նրա խումբը հաղթեց «Լիեպայայի սաթ» երաժշտական մրցույթում: Խորենը մասնակցել է նաեւ «Eurosong 2002» մրցույթին, հետագայում 4 տարի ղեկավարել է «Բալթիկա» դայվինգ-ակումբը (Եգիպտոս): 2014 թվականից Խորենը «Riga Reggae» խմբի ղեկավարն է: Խորենի կարծիքովՙ իրեն այդքան սրտամոտ ռեգգի երաժշտությունը կատարելապես համապատասխանում է իր հայկական խառնվածքին:
Լուսանկարներըՙ starstravel.net կայքից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր տղերքը խրամատում կանգնած ոչ եղանակին էին նայում, ոչ սպառնալիքին. Գեղամ Նազարյան

Հաջորդ գրառումը

Պա՛հք պահիր՝ ճանաչի՛ր սահմանդ․․․ՕՐՎԱ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ (15 փետրվար 2021թ․)

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Ալեքս Մինասյան. Ապրուստ վաստակել երաժշտությամբ

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քարե սիմֆոնիա». Անդրեյ Զագոսկինի հայկական գույները

29/05/2026
29 Մայիսի, 2026

Շնորհանդես

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Երբեք չթաքնվես սատանայից»

29/05/2026
Հաջորդ գրառումը

Պա՛հք պահիր՝ ճանաչի՛ր սահմանդ․․․ՕՐՎԱ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ (15 փետրվար 2021թ․)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական