Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինտրայի նամակը` ուղղված Վերժին Պեյազեանին

24/09/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ գրականության մեջ եզակի անուն է Տիրան Չրաքեանը` բանաստեղծ և մեծ մտածող Ինտրան:
            Ծնվել է 1875 թվականի սեպտեմբերի 11-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար արվարձանում։          
             Ինտրային, ցավոք  ըստ արժանվույն ծանոթ չէ հայ ընթերցողը:  
            Գրողին ճանաչելու, հասկանալու լավագույն միջոցներից մեկը նրա ներաշխարհ թափանցելն է: Հենց այս պարագայում է, որ գրողի նամակը ընթերցողի համար դառնում է չափանիշ` արժևորելու, գնահատելու նրան, ինչու չէ` նաև ընդհանրապես կյանքին այլ հայացքով նայելու:     
            Ընթերցողին ենք ներկայացնում Ինտրայի նամակներից մեկը` ուղղված իր նշանածին` Վերժինին:  Անչափելի սիրո արտահայտումներ են Ինտրայի նամակները Վերժին Պեյազեանին:       
            Մեջ  բերենք  նամակներից  թերևս միայն մեկը, բայց ամբողջությամբ.   
            «Երեկվընէ ի վեր չեմ գիտեր այս քանիերորդ նամակն է, զոր կսկսիմ քեզի գրելու: Ամենքն ալ պատռեցի առանց լմընցնելու: Տրամադրութիւնս այնչափ մեծ է եւ այնպես կըճնշե վրաս, որ միտքս իր ազատ  գործունեութիւնը կորսնցուցած է:       Խոստովանիմ քեզի, որ այս տրտմութեան պատճառը միայն դուն չես, որուն կըձգտիմ յուսահատօրէն, առանց քեզի ինքզինքս պակաս, թերի, անհասկանալի զգալով, հապա նաեւ աղքատութիւնը: Իսկ միւս կողմէն աշխատութիւնս կիսատ մնացած խիղճս կտանջէ ինծի, կցուցանէ ինծի, թե որքան տկար է կամքս, որքան գերի եմ իմ թշուառութեան: Որովհետեւ թշուառութեանս գիտակցութիւնը վերցուցէր է ինձմէ ամէն մտաւոր ազատութիւն, զոր բան մը չի կրնար ջնջել, եթե ոչ վիշտը:    Անշարժ կընստիմ, հազիւ կըկարդամ, հազիւ կըգծագրեմ: Եւ փոխնիփոխ իմ վիշտերս կհալածեն զիս: Կարծես թե մոլութիւններ են: Դուն իմ մեծագոյն  մոլութիւնս եղեր ես: Ամէն մտածումի ետեւն ես  եւ սխալ է ըսել թէ անկեղծօրէն այսինչ բանին վրայ կխորհիմ: Անպատճառ միտքս, ներսէն, քու վրադ կխորհի, անընդհատ, ինքզինքին վրայ մտածելու պես, որովհետեւ խառնուած ես ինքզինքիս, եւ առանց քեզի ամբողջ չեմ, այլ պակաս եմ, կէս, անիմաստ: Ինչ գործ ունիս իմ թշուառ հոգիիս մէջ, որ ոչինչ կրնայ ընել քեզի: Սակայն միթէ ես չեմ պատճառը, երբ խենթի պէս քու վրադ կմտմտամ, գիշերները երբեմն ծունկի եկած բազմոցիս առջեւ` որուն վրայ կիյնամ, իբրեւ թէ քու առջեւդ ըլլայի, խեղճ գլուխս ծունկերուդ դրած: Ալ իմ միտքիս մէջ էական տարրը եղած ըլլալուդ պատճառը չէ մի, որ այն գինովութիւնս է, որուն մէջ կմնամ երկար ատեն, գլուխս բազմոցիս բարձին, եւ աշխատելով իւրացնել դէմքդ, իմ հոգին խառնել պատկերացնելով անոր անբացատրելի  անուշութիւնը իմ ներսիդիս, հաւիտեան հոն կառչեցնել ուղեղով զքեզ, եւ չէ մի որ ալ յաջողեր ես այս խինդ ու զորեղ ջանքիս մէջ: Այո մոլութիւն մըն ես, վերացնող մոլութեան մը հեշտալի տառապանքը, որ կհալեցնէ զիս, որ ամէն մտածումիս մէջն է, տակն է, ետեւն է եւ չի թողուր ինծի ուրիշ բաներով զբաղիլ: Ոչ սակայն կարծածիս չափ հեշտալի չէ այս տառապանքը, թէեւ ես իսկ ուզեմ անկէ չզրկուիլ: Իմ թշուառութիւնս կթունաւորէ կոր քենէ զգացած երանութիւնս, եւ կթելադրէ ինծի` ինքզինքս հեռացնել քենէ:      
            Ներէ այս խօսքերուն, ես չեմ կրնար իրապէս հեռանալ քենէ, որովհետեւ չեմ կրնար ես իմ էութենէս հեռանալ: Ինչ տանջանք զքեզ սիրել այսքան, եւ փախչիլ ուզիլ, քանի որ անօգուտ եմ քեզի: Խիղճս լեցուն է ասանկ վիշտերով, որոնք կամ իմ թերութենէս կուգան, կամ բախտէն, եւ քենէ  զգացած երջանկութիւնս` երբ նայիմ քեզի շուտով կփոխուի անհուն տրտմութեան: Եւ յուսահատօրեն կմտածեմ քու վրադ, իմ միակ յուսահատութիւնս, իմ անջնջելի տրտմութիւնս: Չեմ գանգատիր քեզի բնաւ. Եւ հոս է սէրը. Չեմ գանգատիր, քանի որ առանց այս տառապանքին` կարելի չէ զքեզ սիրել, դուն որ Տրտմութիւնն իսկ ես:        
            Իմ ներշնչումս, իմ կեանքս, այս տրտմութիւնն է միայն, որ զիս ազնուացնելու կարող է:   
            Անցած գիշեր գացի Պեյլէրին պարտէզը, եւ լուսնկային կեցայ ճիւղերուն տակ այն ծառին, որուն մէջ, որուն շուրջ զքեզ տեսեր էի գիշեր մը. Ախ այն տեսիլը…Նոյն դիրքով կեցայ հոն, աչքս երկինքին ու մութ ճիւղերուն, անընդհատ քեզի խորհեցայ, եւ այս ճիգը պատճառ եղաւ, որ ծուներս դողդողալ սկսին:           
            Աղօթելու պէս քու յիշատակիդ յառած, ծծելով, շնչելով զայն…      
            Եւ այս տենչը, դէպի քու անձդ ունեցած յոգնեցնող ձգտումս ուրիշ բան չէ բայց եթէ իրապէ ազնուանալու, բարձր ու լաւագոյն ըլլալու ըղձանք մը, որ արժանի ընէ զիս քեզի, տառապանքներուս եւ ազնվացումիս աղբիւրին»:[1]


[1] Կազմող` Արթուր Անդրանիկյան, Համաշխարհային սիրերգության նամականի, Երևան, 1992 թ., էջ` 187-188:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի հավաքագրման, արխիվացման և ուսումնասիրման աշխատանքները

Հաջորդ գրառումը

Թեոդոր Աման

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Եղեգները «չեն խոնարհվում»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Վիրխինիա Մենդոսա. Հայաստանյան փորձառություն

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Անգլիացի վիրտուոզ երգեհոնահար Ջոնաթան Սքոթը համերգներով Հայաստանում էր

31/10/2025
Հաջորդ գրառումը

Թեոդոր Աման

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական