Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թիրախը խոցվո՛ղ նպատակակետն է, նվիրաբերում են կյանքը, իսկ հավաքագրում են մարդկանց

04/04/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճիշտ գործածենք հայերեն բառերը

Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հայկական հեռուստաեթերում ակտիվացած հասկացություններից, բառերից երկուսը կապված էին հայրենիքում եւ Սփյուռքում իրականացվող բանականպաստ դրամական նվիրատվությունների, փոխանցումների հետ: Դրանց վերաբերյալ պարբերաբար հնչող տեղեկատվությունում անվերջ կրկնվող «նվիրաբերություն», «նվիրաբերում» եւ «հավաքագրում», «հավաքագրված» բառերը երաժշտության մեջ հնչող կեղծ ձայնելեւէջի հանգույն ականջ էին ծակում: Ասենքՙ ինչու:

Փող, իր կամ այլ մի բան նվեր տալը սովորաբար, ինչպես բառն է հուշում, նվիրատվություն է: Դա անելըՙ նվիրատվություն անել, իսկ նվեր անողըՙ նվիրատու: Սա երեւի բացատրելու կարիք չկա: Իսկ ահա նվիրաբերումը (նվիրաբերելը, նվիրաբերությունը), նախորդ հասկացության հետ իմաստային անառարկելի ընդհանրությամբ հանդերձ, սովորաբար ունի նրբերանգային ու ոճական որոշակի տարբերություն: Սա ավելի խոր ու վեհիմաստ արտահայտություն է: Նվիրաբերումը, ավելի շատ, մի բանին նվիրումն է, զոհաբերումն է, ուժերը, ողջ ջանք ու եռանդը, կյանքի ընթացքը մի գաղափարի, մի գործի ի սպաս դնելն է: Վերջին հաշվով, նվիրաբերում են կյա՛նքը… ինչը եւ արեցին մեր ազգի հազարավոր երիտասարդ ու ոչ երիտասարդ զավակները:

Կարծում ենքՙ տարբերությունն ակնհայտ է: Եվ չի կարելի ասել նաեւ, օրինակ, այսինչ մարզին նվիրաբերվելու է այսքան, մյուս-մյուսինՙ այսքան շտապօգնության մեքենա: Այս օրինակն էլ համացանցից է:

Իսկ ահա բերված համատեքստումՙ դրամահավաքների, գումարների պարագայում «հավաքագրում» հասկացության տարածված գործածությունը («Հավաքագրվել է այսքան գումար») անկասկած սխալ է: Փողը, գումարը կարող է հանգանակվել, կարող է հավաքվել, իսկ հավաքագրվել կարող են միայն մարդիկ: Որովհետեւ հավաքագրումը, հավաքագրելը որեւէ նպատակի, գործի համար մարդկանց, մարդկային նոր ուժեր հավաքելը, ընդգրկելը, ցուցակագրելը, վարձելն է: Մոտավորապեսՙ ռուսերեն «վերբովկա» ասվածը:

Արագ փոփոխվող կյանքը միշտ նորանոր հասկացություններ է առաջ բերում: Մեր լեզուն ունի դրանք իր կանոններով անվանելու բոլոր հնարավորություններն ու միջոցները, սակայն քանի որ մենք վաղուց բավարար չենք գնահատում մերը, երբեմն առանց մտածելու կրկնում, նաեւ կապկում ենք ուրիշներից ինչ ասես: Այս առումով պարզապես վախեցնող են մեր պաշտոնական խոսքում իսկ վաղուց գրանցում ստացած «թիրախ» եւ դրանով բաղադրված մյուս բառերն ու արտահայտությունները: Ասում ենՙ է՛լ «թիրախ համայնքներ» (մեղա՜յ Աստծու), է՛լ «թիրախային խմբեր», է՛լ «թիրախավորված մոտեցում», ու չեն մտածումՙ թիրախն ինչ է:

Իսկ թիրախը ուղիղ իմաստով, ճիշտ է, նպատակակետ է, բայց այն նպատակակետն է, որին խփում, խոցում, որը ավելի հաճախ հենց ոչնչացնում են: Եվ նույնիսկ փոխաբերական իմաստով գործածության դեպքում էլ այդ բառն ավելի շատ որեւէ բացասական գործողության ու վերաբերմունքի առարկա է նշանակում:

Սակայն էլի ասում, գրում ենՙ թիրախավորել ենք այս-այս խմբերին: Ու որոշ դեպքերում իրոք թիրախավորում ենՙ հենց ոչ բարի մտադրությամբ: Գուցե ի սկզբանե ոչ պատահաբար է գործածության մեջ դրվել այս հասկացությունը, որն ակամա եկել է մեր անկախության արշալույսին իրենց դրամներով Հայաստան մուտք գործած որոշ «բարեգործ» կազմակերպությունների անթաքույց բառապաշարից, անգլերեն to target կամ հենց target ու targeting բառերից:

Մեզ ի՞նչն է ստիպել «թիրախավորված օժանդակություն հատկացնել» ասելու փոխարեն ասելՙ նպատակային, հասցեական կամ գուցե մեկ այլ նման բառով բնորոշվող օժանդակություն: Եվ ի՞նչ. պատերազմի օրերին թշնամին թիրախավորում էր Շուշին ու Ստեփանակերտը, իսկ մեր պետական մարմինները «թիրախավորում» էին մեր սոցիալական եւ այլ տարբեր խմբերին…

Նման սխալներն ու մեղանչումները խառնում են մեր մտածողության համակարգը եւ բոլորովին ոչ անմեղ լեզվական շփոթ են ստեղծում:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

‼️Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին

Հաջորդ գրառումը

Արցախի էներգետիկայի առօրյան

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Գաֆէսճեան կենտրոնում հանդես կգա ֆրանսահայ օպերային երգչուհի Մարի Մյուլլեր-Սիմոնյանը

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Թամարա Խանումի 120-ամյակը նշվեց Տաշքենդում

10/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախի էներգետիկայի առօրյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական