Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընկերներն ու ուսանողները համալսարանում հայացքով կորոնեն նրան…

25/07/2020
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 21-ին կյանքից հեռացավ անվանի հայագետ Ռուբեն Սաքապետոյանը: Շատերին է ծանոթ այս անուն ազգանունը, որի կրողը հաղթահարել է կյանքի նետած բոլոր մարտահրավերները:

Անաչառ հայագետը, հավատարիմ ընկերն ու հոգատար դասախոսը զոհ դարձավ մարդկությանը պատուհասած համավարակին: Ռուբեն Սաքապետոյանի կորուստը բոլորինն է`ընտանիքինը, բարեկամներինը, ընկերներինը, Երևանի պետական համալսարանինը, հայ բանասիրության ֆակուլտետինը, դասախոս-գործընկերներինը, ուսանողների այն տասնյակ սերունդներինը, որոնց դասավանդել է նա, և վերջապես` ընդհանուր հայագիտությանը:

Նրա մահվամբ փլվեց հայ բանասիրության ֆակուլտետի հենասյուներից մեկը: Դարանակալ մահը տապալեց արևմտահայերենի վերջին մոհիկաններից մեկին:
Հայ բանասիրության ֆակուլտետի իր գործընկերներն ու ուսանողները սեպտեմբերին հայացքով կորոնեն նրան, իսկ նա դռներից դուրս է եկել և էլ չի վերադառնալու…

Իր ուսանողների հուշերում կապրի նա, իր ուսանողի հուշերում անմեռ է նա: Ժամանակին է պահ տրված նրա անունն ու հիշատակը, որն, անշուշտ, դեռ կգանահատի ըստ արժանվույն չգտանահատված այս մարդուն: Նա, որ իր կյանքի մեծ մասը, ավելի քան կես դար, անցկացրեց Երևանի պետական համալսարանում` ծառայելով հայագիտությանն ու տասնյակ սերունդեր կրթելով, դեռ նոր-նոր պետք է գնահատվի ըստ արժանվույն:
Հանգչես խաղաղությամբ, ազնիվ մարդ…

Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Սաքապետոյանի կյանքի կարևոր դրվագները.

Ծնվել է 1944թ. հոկտեմբերի 11-ին Բեյրությում (Լիբանան): 1960թ. ավարտել է Երևանի թիվ 63 միջնակարգ դպրոցը, 1966թ.`Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1974թ. պաշտպանել է թեկնածութական, 2005թ.` դոկտորական ատենախոսություն: 2004թ. նրան շնորհվել է դոցենտի, 2007թ.`պրոֆեսորի կոչում: 1967-2009թթ. Աշխատել է ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնում, 2009-2014թթ.` եղել հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ: 2015-ից նույն ամբիոնի պրոֆեսոր է:
1991-92թթ. Գործուղվել է Բերյութ և ղեկավարել «Հյուսիսյան»հայագիտական ամբիոնի աշխատանքները:
Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների. «Ե.Չարենցի արձակի լեզուն և ոճը» (Բեյրութ, 1992), «Արևմտահայերեն-արևելահայերեն ուղղախոսական-բացատրական բառարան» (Եր.2000), «Արևելահայերենի և արևմտահայերենի բառապաշարային առանձնահատկությունները» (Եր. 2004), «Արևմտահայերենի դասագիրք» (Եր. 2006), «Արևմտահայերեն-արևելահայերենի նոր բառարան» (Եր, 2011) աշխատությունների:
Համահեղինակ է ՀՀ ավատ դպրոցի Հայոց լեզվի դասագրքերի:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 2 ատենախոսություն:
Նրա ամենամեծ կոչումը մարդ կոչումն էր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկու տեսակի Boeing ինքնաթիռների կոռոզիայի վտանգ

Հաջորդ գրառումը

Ընկերներն ու ուսանողները համալսարանում հայացքով կորոնեն նրան…

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

06/06/2025
6 հունիսի, 2025

Համերգաշարի բացումը՝ հայ երաժիշտով

06/06/2025
6 հունիսի, 2025

Յարո Զաբավսկի. ուսուցանել եւ արարել Դիլիջանում

06/06/2025
Դասական

«Ջազի Սիմֆոնիա». Գարի Քյոսայանը կներկայացնի իր հեղինակային ստեղծագործությունները

05/06/2025
Հաջորդ գրառումը

Ընկերներն ու ուսանողները համալսարանում հայացքով կորոնեն նրան…

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի. որոնողական աշխատանքները դադարեցվել են

11/06/2025

Այսօր Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, և դեպքի...

ԿարդալDetails

Սեյրան Օհանյանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունը իմպիչմենտի համար

11/06/2025

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական