«Երկիր Նաիրի» վեպի երկրորդ հրատարակության նախաբանում Չարենցը գրում է, որ գրքի տպագրությունից հետո «բարեկամական նամակներ» է ստացել «արգո նայիրցիներից»։ Նրանք ասում էին, որ վեպում եղել են որոշ անճշտություններ, որոնք շտկվել են։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև հետգրության վրա։ Իսկական չարենցյան հետգրություն է։
P.S. — Մեր աշխատության մեջ գուցե և կան, իհարկե, ավելի մեծ, թեկուզ մի քիչ այլ կարգի, սխալներ ու թերություններ, քան վերոնշյալները.— բայց այդ սխալներն ու թերությունները շտկելու համար հարկավոր էր թերևս նորից գրել այս վեպը, բայց դա արդեն ոչ թե շտկում կլիներ, այլ անդամահատություն՝ մահվան սպառնալիքի ներքո։ Ուստի և մենք հիմնականում թողնում ենք մեր աշխատությունն այնպես, ինչպես նա կա, ելնելով ժողովրդական այն իմաստուն ասացվածքից, որ կուզիկի մեջքը գերեզմանը միայն կշտկի… Թեկուզ պիտի ասենք, որ ժողովրդական այս իմաստուն ասացվածքում կա մի բան, որ նրա ճշմարտությունը մեր աչքին դարձնում է բավականին թեական.— այդ այն է, թե ո՞նց կարող է գերեզմանը շտկել… Գերեզմանից հետո էլ ի՞նչ շտկում…
Հասկացողը կհասկանա։
Ե. Չ.
Միքայել ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ