Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երգող Արցախի» ձայնը

ԱԶԳ
06/09/2024
- 6 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Վերքերն ապաքինելու ժամանակը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում օրերս կայացավ սրնգահար, խմբավար, Արցախի եւ Բեյրութի մշակութային կյանքում երեւելի դերակատարություն ստանձնած, ներկայումս՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լիբանանի կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանի մենահամերգը: Զաքար Քեշիշյանն Այնճարի ծնունդ է, հասակ է առել Լիբանանում, շվիահար է ու խմբավար, դեռ 80-ականների վերջին վերականգնել ու ղեկավարել է Այնճարի «Կաքավիկ» մանկապատանեկան երգչախումբը, 1992-ին հիմնել լիբանանահայ Ազգ. վարժարանների «Ծիածան» երգչախումբը, 97-ից ի վեր գեղարվեստական ղեկավարն է Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» եւ 2006-ից՝ Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախմբերի: Իբրեւ շվիահար հանդես է եկել «Գորանի», «Կոմիտաս», «Նոր երգ» երաժշտախմբերի կազմում, դասախոսել Լիբանանի պետական երաժշտանոցում, «Բ. Կանաչյան» երաժշտական քոլեջում, լիբանանյան Հայկազյան համալսարանում: Պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» նախագահական շքանշանով, արժանացել «Եղիշե» համահայկական մշակութային մրցանակին, 2004-ից Արցախի պատվո քաղաքացին է:

 «Այսօր ուզեցի հարազատ մարդկանց հավաքել Կոմիտասի տան մեջ»,- 2024-ի օգոստոսյան համերգի ներկաներին դիմելով՝ նա իր խոսքում առաջնահերթ հիշեց «բոլոր նրանց, որոնք անցյալ ավելի քան երեսնամյակին գերագույն զոհողությամբ» հավերժացան հանուն հայրենիքի: Նադեժդա Հակոբյանի դաշնամուրային նվագակցությամբ  Զաքար Քեշիշյանը շվիով եւ դուդուկով կատարեց հայ ժողովրդական եղանակների մշակումներ եւ շվիի համար փոխադրումներ, ինչպես նաեւ՝ հայ կոմպոզիտորների՝ Գրիգոր Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Գեւորգ Մանասյանի,  Ռոբերտ Պետրոսյանի եւ այլոց ստեղծագործությունները: Տպավորիչ էի «Լեռնականների պար»-ի, Մ. Մավիսակալյանի մշակմամբ Սայաթ-Նովայի, Գեւորգ Մանասյանի «Էրզրումի շորոր»-ի եւ «Տոնական նախերգանք»-ի, Խ. Ավետիսյանի «Տաղ հայտնության» կատարումները: Հատկապես կառանձնացնեի Ռ. Պետրասյանի՝ շվիի եւ դաշնամուրի համար գրված կոնցերտը, որ կոմպոզիտորը հեղինակել է 1990-ականների սկզբին՝ հատուկ Զաքար Քեշիշյանի առաջարկով՝ բեյրութահայ շվիահարի կոնսերվատորիական ավարտական քննությանը կատարելու համար: «Ինծի վիճակուեցաւ քննութիւն-համերգէս առաջ Քոնչերթօն կատարել Հայաստանի Երաժշտահաններու եւ Երաժշտագէտներու Միութեան կազմակերպած՝ նոր ստեղծագործութիւններ ներկայացնելու կալա-համերգին, ուր ամբողջ դահլիճը լեցուած էր բացառապէս վաւերական ու արհեստավարժ երաժշտական դէմքերով, որոնց առջեւ պէտք էր նուագէի… Եւ նուագեցի երիտասարդական աւիւնով ու ոգեւորութեամբ…»,- հանդիսականին իր հուշերը պատմեց Զաքար Քեշիշյանը: Պատահակա՞ն էր, թե՞ ոչ, բայց այս գործը դարձյալ հնչեց 2024-ի օգոստոսի 28-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, մարդու, որ չորս տասնյակից ավելի մանկական երգեր է գրել Բեյրութի «Կարկաչ» եւ Շուշիի «Վարանդա» երգչախմբերի համար:

Վարանդ անունը լոկ հայոց գավառներից մեկի անվանումն էր այնքան ժամանակ, քանի դեռ մի խանդավառ երիտասարդ չէր եկել Արցախ աշխարհ ու պատերազմի հետեւանքների  ծանրության տակ դեռեւս կքած Շուշիում չէր հիմնել «Վարանդա» երգչախումբը: Կոմիտասի անվ. երաժշտանոցի ուսանողն այնտեղ էր ոչ միայն ծանոթանալու Արցախ աշխարհին բաժին հասած աշխարհագրական գեղատեսիլ միջավայրը, որ լեռնաշղթաներով շրջապատված, բերդի տեսք ուներ: Եկավ այն ժամանակ, երբ հերթական անգամ, Լեոյի խոսքերով, «նվաճող ազգերի ահավոր հորձանքներ» գալիս, ընդհարվում էին Ղարաբաղի լեռնաստանին, փշրվում ու հետ դառնում:

1992-ն էր. լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանը ստեղծեց պատերազմից ավերակված, բայց կյանքով շնչող Շուշիում «Վարանդա» մանկապատանեկան ու երիտասարդական երգչախումբը, որ գործում էր Արամ Մանուկյանի անվան վարժարանում: Հետագայում նրան տրվեց պետական կարգավիճակ, իսկ երգչախումբն իր ստեղծագործական կյանքը շարունակեց երեք՝ մանկական, պատանեկան եւ երիտասարդական կազմերով: Արցախը, Շուշին ու ազատության թարմ շնչի հետ ծնունդ առած «Վարանդան» Զաքարի համար դարձան սեր՝ ողջ կյանքի համար: Երգչախմբի հիմնադրմամբ նաեւ սկիզբ դրվեց կրթական ու մշակութային վաղեմի ավանդույթներ ունեցող քաղաքի հոգեւոր վերածննդին: Երաժիշտը հաջորդ բոլոր երեսուն տարիներին եղավ հավատարիմ եւ հետեւողական իր ծառայության մեջ, սերունդներ աճեցրեց, ծանրակշիռ ներդրում ունեցավ Արցախի մշակութային կյանքն աշխուժացնելու՝ իր նպատակն իրագործելու գործում: Իր խոսքերով, ներշնչվել էր քաղաքի մթնոլորտով, համակվել նրա էներգիայով եւ անվերջ վերադարձի մեջ էր, քանի որ չէր կարողանում պոկվել տեղի բնությունից, մարդկանցից, մտավորականությունից: «Հպարտ եմ, որ մեկ մասնիկն եմ դարձել այս երկրի,- հարցազրույցներից մեկում ասել էր Զաքար Քեշիշյանը,- որ Շուշիի գունապատկերի մեջ իմ ներկն ունեմ»:

Իրոք, երաժշտի բերած երաժշտական «գուներանգները» բազմաբղետ էին. նրա ղեկավարությամբ կատարվեցին 300-ից ավելի բազմաժանր ստեղծագործություններ (դասական, ժամանակակից, նաեւ օտարալեզու գործեր), որոնցից շուրջ 150-ը՝ նոր գրված: «Վարանդայի» տված համերգները հաշվվում էին հարյուրներով. նրան լսել են Արցախի եւ Հայաստանի տարբեր բնակավայրերում, զորամասերում,  կրթօջախներում, նաեւ հյուրախաղերով երգչական կազմը եղել է Լիբանանում: Երգչախումբը հատուկ երգացանկով հանդես է եկել Մոցարտի, Շուբերտի հոբելյանների առթիվ, թողարկել խտասալիկ, «Վարանդայի» անցած ստեղծագործական ուղու մասին նկարահանվել են  վավերագրական ֆիլմեր:

«Դժվարին ժամանակներում հիմնադրված «Վարանդան» նպատակ ուներ երգի միջոցով ժողովրդի մեջ նոր կյանք, ժպիտ եւ ոգեւորություն առաջացնելու,- սա մեջբերում է Զ. Քեշիշյանի խոսքից, որ ասել է «Վարանդա»-յի եւ Լիբանանի «Այգ» երիտասարդական երգչախմբերի՝ 2016 թ. օգոստոսի 6-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից ընդամենը մի քանի ամիս անց Երեւանում կայացած միացյալ համերգից առաջ:- Եվս մի առիթ. իսկ հիմա պետք է արցունք չորացնել»:

Զաքար Քեշիշյանն անկոտրում է: Այժմ Հայաստանում է՝ արցախցի մանկանց ձայներով դարձյալ «արցունք չորացնելու» եւ վերքերն ապաքինելու համար: Նրա կոչով եւ ջանքերով կարճ ընթացքում միախմբվել են Արցախից տեղահանված իր սաները եւ 80 հոգանոց կազմով պատրաստվում են «Երգող Արցախ» երգչախմբային համերգին, որը կկայանա սեպտեմբերի 13-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Ատոմակայան Հայաստանում. ի՞նչ է այն

Հաջորդ գրառումը

Արմինե Մինասյան. Մշակույթով լեցուն երկար ուղի

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արմինե Մինասյան. Մշակույթով լեցուն երկար ուղի

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական