Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմանկարների վարպետը Անդրանիկ Քոչարի 100-ամյակը

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

1980-ին Լիտվայի ֆոտոարվեստի ընկերության նախաձեռնությամբ մեր հանրապետության մի շարք քաղաքներում (Վիլնյուս, Կաունաս, Շյաուլյայ) կազմակերպվեցին տաղանդավոր հայ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ցուցահանդեսները: Տպավորությունը բավականին մեծ էր տարբեր առումներով: Այն, որ Անդրանիկ Քոչարը Լիտվայում ներկայացավ իբրև լուսանկարի ժանրի հմուտ վարպետ, ակնհայտ էր: Արվեստի այս ճյուղը նրա մոտ տեխնիկական ու գեղարվեստական իր բարձրակետին էր: Այնուամենայնիվ, չափազանց հետաքրքրական էր դիմանկարների նրա շարքի մեջ տեսնել հայ ժողովրդի ազգային ողջ նկարագիրը: Կենսական լիցքեր ճառագող աչքեր կային այդ դիմանկարներում, մտքի և հոգու առաքինություններ ճառագող աչքեր, երբեմն նաև` խորունկ ու գաղտնախորհուրդ` ինչպես Հայաստանի պատմությունը: Հայ ժողովրդի կեցվածքն էր Անդրանիկ Քոչարի լուսանկարներում: Այն ամենը, ինչ գիտեի այդ հնամենի ժողովրդի մասին և շփվել էի նրա հետ Հայաստան կատարած իմ այցելության ընթացքում, այժմ կրկին վերակենդանացավ, և ես կրկին հանդիպեցի ու սիրեցի նրան: Երկու տարի անց` 1982-ի աշնանը, բախտ վիճակվեց ծանոթանալ վարպետի որդու` Վահան Քոչարի հետ, որը մեզ ուղեկցում էր Հայաստանում: Հոր նման համեստ ու տաղանդավոր էր նաև որդին: Նրանք` հայր ու որդի, հետաքրքրական ու հաճելի պահերով են հարստացրել իմ կյանքի ժամանակը:

ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

Լիտվերենից թարգմանեց ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Խմբ. կողմից.- Անդրանիկ Քոչարի որդին՝ Վահանը, մեր թերթի հիմնադիր կազմից էր, առաջին ձեւավորողը: Վահանը վաղ հեռացավ կյանքից, 2020 թ.ին, անկատար թողնելով իր երազը՝ Երեւանում ստեղծել հայ լուսանկարչության թանգարան՝ իր հոր անունով: Հսկայական նյութ էր հավաքել նա, հազարավոր հայ նկարիչների գործունեության եւ ստեղծած գործերի վերաբերյալ՝ համաշխարհային ընդգրկումով: Այդ իմաստով, Վահանի հրատարակած «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ շատ փոքր մասն է ներկայացված նրա հավաքած նյութերի, անգերազանցելի է իր ընդգրկումով, պատմական ու կենսագրական հարուստ բովանդակությամբ:

Նախորդ գրառումը

Կլինի՞ արդյոք հայ սփյուռք 100 տարի հետո

Հաջորդ գրառումը

Իվ Էգոյան. Կարոտի եւ պատկանելության միջեւ

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իվ Էգոյան. Կարոտի եւ պատկանելության միջեւ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական