Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դասական երաժշտության փառատոն. Գյումրի

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 20-ին Գյումրիում մեկնարկել է դասական երաժշտության «ART շաբաթ» անվանյալ փառատոնը, որը քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ անցկացվում է երկրորդ անգամ։ Այն առաջին անգամ կազմակերպվել էր դեռ 2019 թվականին, սակայն անցած երկու տարիներին համավարակի պատճառով չէր կայացել։

Երկուշաբթիից երկուշաբթի անցկացվելիք ներկա ութօրյա փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում՝ Ա. Խաչատրյանի անվան հանրաճանաչ եռյակի գեղեցիկ կատարումներով, հնչեցին հայ դասականների հանրահայտ ստեղծագործություններ։ Հետագա օրերին քաղաքի համերգասրահներում, թանգարանների բակերում, այլ մշակութային օջախներում հանդես են գալու տեղի երաժշտական ու արվեստի դպրոցների, Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարանի սաներն ու Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժիշտ-կատարողները, նախատեսված է նաեւ կոմպոզիտոր, ջութակահար Երվանդ Երկանյանի հեղինակային համերգը։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Այս փառատոնը մրցութային չէ, այլ կարեւոր դեր ունի հատկապես երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության, դասական երաժշտության հանրայնացման առումով։ Այն նաեւ քաղաքի պատանի ու երիտասարդ կատարողներին մեծ լսարանի առջեւ հանդես գալու փորձառություն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում։

Մնում է ափսոսալ, միայն, շնորհակալ գործի ծառայող այս փառատոնի մասամբ օտարալեզու անվան համար։ Գոնե մեզ համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ է Հայաստանում հայերի համար անցկացվող փառատոնը կոչվում «ART շաբաթ», ի դեպ՝ նաեւ լեզվի մասին ՀՀ օրենքի խախտմամբ…

Երգչախմբային արվեստի զարգացմանը նպաստելուն էր միտված համայնքային նույն կառույցի նախաձեռնությամբ քաղաքում հունիսի 15-ին անցկացված «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնը՝ Գյումրու եւ Շիրակի մարզի արվեստի ու երաժշտական դպրոցների 8 երգչախմբերի մասնակցությամբ։ Որպես պարտադիր ստեղծագործություն փառատոնի համար ընտրված էր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի «Պիտի ապրենք» երգը, որը գալա-համերգի ավարտին 200-ից ավելի պատանի մասնակիցները երգեցին հեղինակի նվագակցությամբ։    

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փելեշյանը մեզ տանում է Կատարսիսի

Հաջորդ գրառումը

Հայկական ազգանուններ Ռախմանինովի մրցույթում

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Հայկական ազգանուններ Ռախմանինովի մրցույթում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական