Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրական-մշակութային նոր կամուրջներ «հազարամյա պատմություն ունեցող սահմանին»

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Այս հոդվածի շրջանակներում մեր ընթերցողին կներկայացնենք հայ եւ իրանցի գործիչների, որոնք մշակութային նոր կամուրջներով կապեցին երկու ժողովուրդների հազարամյա պատմություն ունեցող սահմանը: Այդ մասին է վկայում 2022 թվականի օգոստոսին իրանահայ դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ Թեհրանի «Վահդաթ» սրահում «Աշուրայի գիշեր» անվամբ սիմֆոնիայի ներկայացումը:

Լորիս Ճգնավորյանը շիաների երրորդ իմամ Հոսեյնի նկատմամբ իր հարգանքն արտահայտել է` հեղինակելով նշված սիմֆոնիան, որի ընթացքում հնչում է «Ո՛վ առավոտ, մի՛ բացվիր» երգը: Հատկանշական է, որ հարցարզույցներից մեկում Իրանի Լոռեսթան նահանգի Բորուջերդ քաղաքում ծնված Ճգնավորյանն ասել է. «Հիշում եմ, որ երբ փոքր էի, սգավորների խմբում էի լինում, ջուր էի բաժանում, իսկ մյուս հայերն այդ օրը նվիրաբերություն էին անում: Բոլորն առանձնահատուկ հարգանք էին տածում իմամ Հոսեյնի նկատմամբ, թեեւ մեր կրոնը տարբեր է»: Այսպիսով, անվանի դիրիժորն իր երախտիքի յուրովի խոսքն է հայտնում Իրանին՝ ըստ էության միջմշակութային երկխոսության շրջանակներում: Ի դեպ նշենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին լրանում է տաղանդաշատ արվեստագետի 85-ամյա հոբելյանը:

Հավելենք, որ Թեհրանում նշված սիմֆոնիայի մատուցման համատեքստում շիական Իրանին դավանակից համարվող Ադրբեջանում Աշուրայի սգո արարողությունները մեծապես սահմանափակած են, մինչդեռ Իրանի մեկ այլ՝ սահմանակից միակ քրիստոնյա հարեւան Հայաստանում նման արգելքներ չկան: Այդ մասին է վկայում դեռեւս խորհրդային աստվածամերժության տարիներին մեծն գրող, Իրանի արեւն իր հոգում պարուրած Չարենցի ջանքերով փրկված եւ մեր օրերը հասած Երեւանի Կապույտ մզկիթը, որտեղ նշվում են իսլամական կրոնի բոլոր տոները եւ հիշատակվում սգո արարողությունները:

Այսպիսով, իրական կրոնական ազատությունների մասին թմբկահարելիս հարկ է հաշվի առնել նաեւ հայկական փորձը, որը բարեկամ Իրանի մշակութային կոթողները պահպանել է եւ՛ պետական, եւ՛ հասարակական, եւ՛ մասնավոր անձանց կողմից մեծ հոգատարությամբ: 

Հայ-իրանական գրական կյանքում էլ նոր թարմություն բերեց այն, որ վերջերս իրանցի ընթերցասեր հանրության սեղանին է դրվել մեր ժամանակների բանաստեղծ Աբբաս Էղբալ Մեհրանի «Ողջոյն Հայաստանին» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: 20 բանաստեղծություն ներառող ժողովածուն հեղինակը գրել է երկու տարվա ընթացքում եւ ներկայացրել հայերի հերոսական ոգին ու գիտամշակութային ոլորտում առաջամարտիկ լինելը: Գրքի նախաբանից պարզ է դառնում, որ Մեհրանի մոտ բանաստեղծությունները գրելու միտքը ծագել է Սպահանի Նոր Ջուղայում գտնվող Վանք եկեղեցի կատարած իր այցելությունից եւ հայոց պատմությունն ու այդ սիրելի եւ հարուստ մշակույթի տեր ժողովրդի մեծ ողբերգությունները ուսումնասիրելուց հետո, որոնք հեղինակի խոսքով՝ «իմ սիրտը լցրել են ցավով եւ վշտով»:

Փաստորեն Մեհրանի վերաբերմունքը պայմանավորված է հումանիստական զգացողությամբ, որը նա տածում է հայության նկատմամբ: Հարկ ենք համարում նշել, որ իրանական հասարակությունը եւ պետությունը միշտ էլ հայերին համարել են հայրենատեր ժողովուրդ, իսկ այս դեպքում կիրառվում է նաեւ մշակույթի տեր հասկացությունը՝ ողբերգության համատեքստում: Ակնհայտ է, որ հեղինակը փորձել է ընկղմվել մեր պատմության քառուղիներում եւ ավելի քան արդիական հնչեղություն ունի հայոց պատմության հերոսական դրվագներին անդրադառնալը 44-օրյա ողբերգական հետեւանքներով պատերազմից հետո, մեր օրերում:

Թերեւս հեղինակի ուշադրությունից չի վրիպել իրանցիների կողմից այնքան սիրելի հայաշատ Սպահանը: Նրա համոզմամբ, եթե այսօր Սպահանը հայտնի է որպես աշխարհի կեսը, ապա վստահաբար հայերի ազդեցությունը պատմական այդ քաղաքի շքեղության մեջ շատ գունեղ է: Նրա խոսքով՝ «Ջուղան հայերի եւ իրանցիների բարեկամության եւ խաղաղ կյանքի, ինչպես նաեւ այս երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության խորհրդանիշն է: Իրանի աշխարհագրական տարածքում բազմաթիվ եկեղեցիների առկայությունը նույնպես երկու ժողովուրդների ազատության եւ խորը բարեկամության նշան է»:

Հայ ժողովրդի իրանցի բարեկամների շարքը համալրած անվանի բանաստեղծը երախտագիտություն է հայտնել Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանին ցուցաբերած հովանավորության համար եւ գիրքը նվիրել է Հայաստանի ժողովրդին:

Այսպիսով, գրական եւ մշակութային նոր կամուրջները եւս իրենց հերթին կարող են առավել ամրապնդել հայ-իրանական հաղորդակցման երթուղին «հազարամյա պատմություն ունեցող սահմանին», որի կարեւորության մասին է խոսում Իրանի բարձրագույն ղեկավարությունը:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Ռուսական Մատա Հարիի ձախողումը

Հաջորդ գրառումը

Նարինե Աբգարյանի վեպը ռուսական բեմում

Համանման Հոդվածներ

Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Նարինե Աբգարյանի վեպը ռուսական բեմում

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական