Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիորգոս Թոսիկյան. Կիթառն իր փոքր ու մեծ աշխարհներով

Արծվի Բախչինյան
27/12/2024
- 27 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ԱԹԵՆՔ – Գիորգոս Թոսիկյանը ժամանակակից հույն ամենից  տաղանդավոր կիթառահարներից է: Ծնվել է 1981-ին, Պիրեայում, հայ հոր եւ պոնտացի հույն մոր ընտանիքում:  Աթենքի Ժամանակակից երաժշտական   կրթության կոնսերվատորիայում կիթառ է ուսանել Յակովոս Քոլանյանի հետ: 2005-ից հանդես է գալիս համերգներով, մասնակցում է փառատոների Հունաստանում եւ արտերկրում: 2008-ից երգահան Գիորգոս Վարսամակիսի նվագախմբի մշտական   գործակիցն ու անդամն է: Նրա սկավառակագրությունը ներառում է «Հույն կոմպոզիտորների կիթառային երաժշտություն» (2010), «Խճանկար» (2013), «Սյուիտ կիթառի եւ լարային անսամբլի համար» (2015), «Չորս Արգենտինա» (2023) եւ այլ գործեր: 2010-2022 թթ. համագործակցել է անվանի կիթառահար, երգահան եւ կոմպոզիտոր Նոտիս Մավրուդիսի հետ: Թոսիկյանը դասական կիթառ է դասավանդում Ժամանակակից երաժշտական   կրթության կոնսերվատորիայում եւ Ֆիլիպոս Նակաս կոնսերվատորիայում:

«Վառվռուն նոր տաղանդ, անշուշտ՝ իր սերնդի լավագույններից մեկը, անհանգիստ միտք» (Կոստաս Գրիգորեաս, կիթառահար-կոմպոզիտոր): «Ամուր տեխնիկա, որը թույլ է տալիս նրա բնածին եւ լավ զարգացած երաժշտականությունն արտահայտվել բացարձակ ճշգրտությամբ» (Կոռնիլիոս Դիամանտոպուլոս, «Ջազ եւ     »): «Գիորգոս Թոսիկյանն ապացուցում է, որ արդարացիորեն համարվում է մեր ամենանշանավոր երիտասարդ կիթառահարներից մեկը» (Լիանա Մալանդրենիոտի, «Դիֆոնո»): «Նոր ժամանակների ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը բերում է մենակատարի հասուն հնչողություն՝ զգացմունքների եւ տեխնիկայի բարակ սահմանագծին» (Նիկոս Վատոպուլոս, Kathimerini): «Առավելագույն մակարդակում հասնելով տեխնիկայի՝ Գիորգոս Թոսիկյանը բնական եւ վստահ ձեւով ներթափանցեց իր մեկնաբանած ստեղծագործությունների յուրաքանչյուր գեղագիտական   առանձնահատկությունների մեջ» (Գիորգոս Վ. Մոնեմվասիտիս, «Էլեֆտերոտիպիար»): «Թոսիկյանը, վստահ տեխնիկայով ու երաժշտականության զգացումով, «աղի» ու անհավակնոտ, անմիջական ու սուր, ապա՝ թավշյա ու քաղցր, կարողանում է աշխուժացնել երաժշտությունը» («Ամերիքան րիքորդ գայդ»):

–Սիրելի՛ Գիորգոս, շատ երաժիշտներ եւ բանաստեղծներ են փորձել բնութագրել կիթառի վեց լարերի կախարդանքը: Եվ ինչպիսի՞ն է քո՛ բնութագրումը:

-Չեմ կարող չհիշել իսպանացի մեծանուն կիթառահար Անդրես Սեգովիայի հայտնի խոսքը, թե կիթառը փոքր նվագախումբ է: Դա ինձ հիշեցնում է Օդիսեաս Էլիտիսի բանաստեղծության «Այս փոքր, բայց մեծ աշխարհը» տողը: Իսկապես, կիթառի կարողությունները՝ նրա բազմաձայնությունն ու տոնային գույները, այն նմանեցնում են փոքր նվագախմբի, որն ունակ է որպես մենակատար բարդ ստեղծագործություններ կատարել: Ավելին, նրա դինամիկ տիրույթն ու տեմբրն այն իդեալական են դարձնում մարդու ձայնին ուղեկցելու համար: Այս հատկություններն ընդամենը պատճառներից մի քանիսն են, որպեսզի կիթառը համարվի աշխարհի ամենասիրված գործիքներից մեկը, որն ընդգրկում է երաժշտության բոլոր ժանրերը: Ինձ համար այդ նվագարանը մարդկանց հետ շփվելու, ժամանակի միջով ճանապարհորդելու, խորը հույզեր ապրելու եւ գուցե նույնիսկ Աստծո հետ կապ զգալու միջոց է:

–Հունաստանում քեզնից առաջ եղել են հայկական ծագումով երկու կիթառահար՝ հանգուցյալ Հրաչ Ղուկասյանը, որը կատարել է հավայան կիթառ եւ քո ուսուցիչ Յակովոս Քոլանյանը: Ի՞նչ են նրանք բերել հունական կիթառ նվագելու մշակույթին:

-Խոստովանեմ, որ Հրաչ Ղուկասյանի մասին չգիտեմ, բայց անմիջապես կջանամ իմանալ նրա մասին: Իմ ուսուցիչ Յակովոս Քոլանյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել: Նա ինձ լայն գիտելիքներ փոխանցեց կիթառի տեխնիկայի վերաբերյալ եւ իմ մեջ երաժշտության հանդեպ սեր եւ հարգանք սերմանեց: Անկասկած, նա ինձ համար ազնվության, էթիկայի եւ սեփական արվեստի հանդեպ խորապես լուրջ մոտեցման օրինակ է: Բացի այդ, նա մեզ նվիրեց հայկական ավանդական երաժշտության իր հրաշալի մշակումները կիթառի համար: Նաեւ վերջերս առիթ ունեցա հանդիպելու կիթառահար Սամսոն Խաչատրյանին՝ մի շատ բարի, երաժշտական մեծ գիտելիքներ ունեցող մարդու: Հաճելի էր նաեւ ծանոթանալ նրա դստեր՝ Անահիտի հետ, որը նույնպես շատ տաղանդավոր երիտասարդ կիթառահար է:

–Իսկ ինչպիսի՞ն են քո՛ կապերը հայ երաժշտության հետ:

-Փոքր տարիքից ինձ հաճախ են հարցրել՝ ո՞րտեղից ես: Այդ հարցն ինձ ոգեշնչեց բացահայտելու իմ արմատները պատմության եւ մշակույթի ոսպնյակի միջոցով: Հայ երաժշտությունն ինձ խորապես հուզում է. Իմ վերջին նախագիծը կենտրոնացած է Գեորգի Գուրջիեւի երաժշտության վրա: Ես գործիքավորել եմ նրա 13 ստեղծագործությունները, որոնք շուտով կթողարկվեն: Գուրջիեւի երաժշտությունն այնքան հարուստ է, որ հաճախ ինձ ստիպում է մտածել դրա ծագման մասին: Դրա խորությունը գրեթե անհասկանալի է, բայց ես դա խորապես զգում եմ զգացմունքային մակարդակում: Նրանից բացի, ինձ ստիպում է արտասվել Կոմիտասը, հարգում եմ Արամ Խաչատրյանին, սիրում եմ Տիգրան Համասյանին:

–Կապ ունե՞ք պոլսահայ երաժիշտ Մաժակ Թոշիկյանի հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց են հայ նախնիներդ:

-Ցավոք, Մաժակ Թոշիկյանի հետ շփվելու հնարավորություն չեմ ունեցել եւ չգիտեմ, թե ազգակցական կապ ունենք: Պապս՝ Դանիել Թոսիկյանը, որպես անչափահաս որբ, մեն-մենակ Պիրեա է հասել 1922 թվականին: Նա ծնվել է Յոզղաթում եւ Հայոց ցեղասպանության ժամանակ ականատես է եղել իր ողջ ընտանիքի դաժան ոչնչացմանը… Ես հաճախ եմ մտածում, թե ինչպես է հնարավոր, որ նման աներեւակայելի դժվարություններ կրած մեկի թոռը կարող է լիարժեք կյանքով ապրել որպես երաժիշտ: Իհարկե, կապը հայ մշակույթի հետ՝ երաժշտության, գրականության եւ խոհանոցի միջոցով, պահպանվել եւ ամուր է մնացել իմ ընտանիքում: Այնուամենայնիվ, ես նաեւ հավատում եմ, որ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, նվիրվածությունը եւ կիրքը երաժշտության եւ արվեստի հանդեպ, խորապես արմատավորված են իմ հայկական ժառանգության մեջ:

–Տարիներ առաջ Հայաստանի Միջազգային Վերածննդի երաժշտական  փառատոնում դու արժանացար առաջին մրցանակին…

-Հայաստան այցելելը խորունկ փորձառություն էր: Եղա Գյումրիում ու Երեւանում, սիրահարվեցի այդ քաղաքների մթնոլորտին ու մարդկանց ջերմությանը: Ինձ խորապես հուզում են Սերգեյ Փարաջանովի կյանքն ու արվեստը: Նրա ֆիլմերն իսկական գլուխգործոցներ են:
Ես կապեր եմ պահպանում աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ կիթառահարների հետ եւ անհամբերությամբ սպասում եմ շուտով կրկին Հայաստան այցելելու առիթի…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Երբ մշուշը փարատի

Հաջորդ գրառումը

Նահանջ տարին՝ իշխանության գաղափարական նոր նահանջի-շփոթի տարի

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նահանջ տարին՝ իշխանության գաղափարական նոր նահանջի-շփոթի տարի

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական