Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գազայի վերագտնված լուսանկարները բացահայտում են նրա պատմության քիչ հայտնի կողմը

ԱԶԳ
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
61
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1940-ականներին լուսանկարիչԳեղամ Ճղալյանը Գազա քաղաքում բացեց առաջին լուսանկարչական ստուդիան: Նրա լուսանկարները ցուցադրում են քաղաքի կյանքը` նախքան պատերազմը կվերափոխեր այն:

Սուրբ Երկիրն ավելի քան 1700 տարի հանդիսանում է տուն փոքրաթիվ հայ համայնքի համար: Չորրորդ դարում հայ քրիստոնյաներն ու վանականները դեպի Երուսաղեմ ուխտագնացություններ կատարելիս հաստատվել են այստեղ: Ժամանակի ընթացքում նրանք ձեւավորել են իրենց սեփական թաղը, որն այսօր հայտնի է որպես Հայկական թաղամաս: Երուսաղեմում պաղեստինահայ համայնքը ընդարձակվեց Հայոց ցեղասպանության հետեւանքով, որի ընթացքում 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունը սպանեց մոտ 1,5 միլիոն հայի:

Երուսաղեմում բնակվող լուսանկարիչ Գեղամ Ճղալյանը, որը Հայաստանից գաղթել էր Ցեղասպանության ժամանակ, 1940-ականներին տեղափոխվեց Գազա, որն այն ժամանակ պարզապես պաղեստինյան քաղաք էր Միջերկրական ծովի ափին: Ութսուն տարի անց, բազմաթիվ պատերազմներից հետո, Գազան եւ նրա շրջակայքը դարձել են բնակության համար ամենաանպիտան վայրերից մեկը երկրագնդում: Տեղի բնակիչների մեծամասնությունը գործազուրկ է եւ ջրի, էլեկտրականության, սննդի ու դեղորայքի սահմանափակ հասանելիություն ունի: Բացի այդ, նրանք, իհարկե, չեն կարող հեռանալ:

«Գեղամ» ֆոտոստուդիան Գազայում

Բայց մինչ յոթնամյա շրջափակումը ծնկի կբերեր Գազան, մինչ «Համասը» կստանձներ իշխանությունը, քաղաքն ուներ բոլորովին այլ մշակութային ինքնություն եւ մթնոլորտ, որը որսացել է Ճղալյանի տեսախցիկի ոսպնյակը: Նրա 36-ամյա թոռը՝ Գեղամ Ճղալյան-կրտսերը, որ Ֆրանսիայում բնակվող արտ-տնօրեն է, վիզուալ նկարիչ եւ նորաձեւ ոճաբան, վերջերս Եգիպտոսում գտնվող իր հայրական տանը հայտնաբերել է երեք տուփ, որոնց մեջ իր պապի որոշ սեւանկարներն էին (նեգատիվ) եւ հին լուսանկարները:

Նրա մահից 40 տարի անց Ճղալյանի աշխատանքներն այժմ ցուցադրվում են Կահիրեի «Ըքսես Արտ Սփեյս»-ում, այն քաղաքում, որտեղից Ճղալյանների ընտանիքի մի մասը գաղթել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ: Ավագ Ճղալյանը նախընտրեց մնալ իր սիրելի քաղաքում: Նրա լուսանկարները ներկայացնում են 1940-ականներից մինչեւ 1970-ականները Գազայի բնակիչների համեմատաբար անհոգ կյանքի հազվագյուտ պատկերները: «Լուսանկարների կատարման տարեթվերը հանված են, որպեսզի Գազան ներկայացվի «կանգ առած ժամանակի» տարբերակով»,- ասում է Գեղամ-կրտսերը:

VICE մեդիահարթակի թղթակից Դանա Ալ-Շեյխը ցուցահանդեսում հանդիպել է կրտսեր Գեղամին եւ զրուցել Գազայի հատվածի հետ նրա ընտանիքի բարդ հարաբերությունների, գաղթի եւ ինքնության մասին:
 

–Ի՞նչ նշանակություն ունի այս ցուցահանդեսը ձեզ համար՝ անձնական տեսանկյունից:

– Այն ունի շատ յուրահատուկ, գրեթե թերապեւտիկ բնույթ: Երբ ես հայրական տանս գտա այս արխիվը, ինձ զգացի պատմական կարեւոր գտածո հայտնաբերած մի հնագետ: Այս պատկերների կարեւորությունն ինձ համար միանգամից պարզ չդարձավ, բայց ես գիտեի, որ դրանցում ինչ-որ բան կա:

Ես շատ էի ուզում ճանաչել պապիկիս. լուսանկարչության հանդեպ կիրքը նրանից եմ ժառանգել: Ահա թե ինչու ես նախաձեռնեցի «պեղումները», ու ինչպես տեսնում եք, նրա լուսանկարները հիանալի բացահայտում են: Նա փաստագրեց Գազայի այն կողմը, որը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ մենք այսօր տեսնում ենք:

Երեք փոքրիկ աղջիկ Գազայից

Տուփերը ես գտա 2018 թվականին: Այդ ժամանակից ի վեր բախվել եմ բազմաթիվ խնդիրների, որոնցից է լուսանկարների պահպանման փորձի բացակայությունը: Հենց հիմա ես փորձում եմ հետ բերել պապիկիս այն արխիվները, որոնք մնացել են Գազայում, որպեսզի դրանք համատեղեմ Կահիրեում գտածի հետ: Հուսով եմ, որ կկարողանամ դա իրականացնել:

–Ինչպիսի՞ն են եղել ձեր հարաբերությունները պապիկի հետ:

-Ես երբեք չեմ հանդիպել նրան: Նա մնաց Գազայում եւ կյանքից հեռացավ 1980-ականների սկզբին: Բացի տեսողական արվեստների հանդեպ մեր ընդհանուր կրքից, ես նաեւ շատ կուզեի ճանաչել նրան՝ նկատի ունենալով, թե ինչպես են Գազայում մարդիկ արձագանքում, երբ ես նրանց ասում եմ, թե ում թոռն եմ: Նա քաղաքում հիմնեց առաջին լուսանկարչատունը, եւ նրա անվան հիշատակումը մինչ օրս ուժեղ հույզեր է առաջացնում այն մարդկանց հոգում, որոնք այդ ժամանակ ապրում էին այնտեղ:
Հայրս նախկինում երբեւէ չի հիշատակել տուփերը. լրիվ մոռացել էր դրանց մասին: Դրանց հայտնաբերումը փոխեց իմ կյանքը. ես ավելին իմացա իմ ընտանեկան ժառանգության մասին եւ առավել խորությամբ գիտակցեցի իմ ինքնությունը: Ամենից առաջ այս լուսանկարները Գազային մեր տուրքը հատուցելու միջոց են. քաղաքն արժանի է, որ իր պատմությունն այլ կերպ պատմվի:

–Ի՞նչ եք իմացել ձեր պապիկի մասին՝ շնորհիվ այս լուսանկարների:

-Ինձ համար այս լուսանկարներն ավելի շատ հարցեր են առաջադրում, քան պատասխաններ տալիս: Դիտում եմ դրանք ու զարմանում, թե ինչո՞ւ է հայ գաղթականը որոշել հաստատվել Գազայում, այլ ոչ թե Երուսաղեմում: Զարմանում եմ, թե ինչպես է արաբերեն հազիվ խոսող մարդն այդքան բարձր վստահության եւ սիրո արժանացել մարդկանց կողմից:
Պապս իր երեխաներին ուղարկեց արաբական դպրոցներ, որտեղ նրանք նաեւ իսլամական կրոն եւ Ղուրան են ուսանել: Դրա հետ նա երբեք խնդիր չի ունեցել, չնայած քրիստոնյա էր: Նա նույնիսկ հետեւել է Աքիքայի [կենդանի զոհաբերելու] իսլամական ավանդույթին, երբ ծնվել է իր որդին: Պապս սիրում եւ պատկանում էր Գազայի հատվածին ու նրա ժողովրդին: Նա փաստագրել է նրանց կյանքի մանրամասները թե՛ իր ստուդիայի ներսում, թե՛ դրանից դուրս:

–Կարծում եք՝ ձեր հայրն իրականում մոռացե՞լ էր տուփերի մասին, թե՞ խուսափում էր դրանցից:

-Կարծում եմ՝ գործ ունենք նաեւ որոշակի տրավմայի հետ: Իմ ընտանիքը սովորաբար խուսափում է նման հիշողություններից: Հորս համար հեշտ չի եղել: Չնայած որ 50 տարուց ավելի ապրում է Եգիպտոսում, նա դեռեւս գործածում է պաղեստինյան ճամփորդական փաստաթղթեր: (Միլիոնավոր պաղեստինցիներ քաղաքացիություն չունեն. նրանք չունեն անձնագրեր, այլ միայն սահմանափակ իրավունքներ տրամադրող անցաթղթեր):

Պապս վերապրել է Ցեղասպանությունը: Ըստ ընտանեկան պատմությունների՝ նա Հայաստանից գաղթել է աղջկա հանդերձանքով, քանի որ օսմանցիներն առաջինը սպանել են տղաներին: Պատանեկության տարիներին նա տեղափոխվել է Գազա, որպեսզի ստուդիա բացի՝ Երուսաղեմում մեկ այլ հայ լուսանկարչի մոտ վերապատրաստվելուց հետո: Նա փաստագրել է Նակբան (կամ «աղետը»՝ Պաղեստինի ավելի քան 700,000 բնակչության արտագաղթը 1948 թվականի Պաղեստինյան պատերազմից հետո), Վեցօրյա պատերազմը, փախստականների ճամբարները եւ այն բոլոր ողբերգությունները, որոնցով անցել է Գազայի ժողովուրդը:

Գեղամ-կրտսերի հորաքույրը եւ հայրը

Իմ ընտանիքը դառը հիշողություններ ունի Վեցօրյա պատերազմից: Տատիկս Կահիրեում է եղել պատերազմի սկզբում, այցելել էր այնտեղ սովորող հորս եւ հորեղբորս: Դրանից հետո երեք տարի նրանք չէին կարողանում վերադառնալ Գազա՝ պապիկիս տեսնելու, եւ այդ ժամանակվանից այցելություններն ավելի հազվադեպ են դարձել:

1980-ականների սկզբին հայրս ոտնձգությունների ենթարկվեց Գազա մեկնելուց հետո Եգիպտոս վերադառնալու ճանապարհին: Իսրայելցի զինվորն այնքան վատ էր վարվել նրա հետ, որ նա երդվեց, որ այլեւս Գազա չի վերադառնա, եւ այդպես էլ եղավ: Այս դրվագը կարծես ամրապնդել է նրա զգացական անջատումը Գազայից: Երեւի այդ պատճառով է նա մոռացել երեք տուփերի մասին:

–Ի՞նչ են մտածում մարդիկ այս ցուցահանդեսի մասին:

-Գազան միշտ հետաքրքրել է մարդկանց, հատկապես օտարերկրացիներին, այդ թվում՝ Եգիպտոսի բազմաթիվ դիվանագետների: Նրանք հաճախ ցնցում են ապրում, որ Գազայի հատվածն իսկապես այդպիսին է եղել: Սոցիալական ցանցերի շնորհիվ Գազայի շատ բնակիչներ իմ պապիկի լուսանկարներում ճանաչել են իրենց կամ իրենց ընտանիքների անդամներին: Նրանք կապ են հաստատել ինձ հետ եւ պատմել, թե ինչպես են արվել լուսանկարները եւ ովքեր են դրանցում պատկերված մարդիկ: Դա ասես վերամիավորում լինի:

–Ո՞ր լուսանկարն է ձեզ համար ամենահարազատն ու թանկագինը:

-Ա՛յս մեկը (տե՛ս վերջին նկարը): Սա պապիկիս ստվերն է ավազի վրա, եւ սա իմ հորաքույրն է, որ մի ձեռքը դրել է հորս ուսին: Նրանք հանգիստ զբոսնում են լողափով եւ ծովը բախվում է նրանց բոբիկ ոտքերին…

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե այս պատմական թյուրիմացության դեմ չպայքարենք, Հայրենիք կկորցնենք

Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները հուսադրող են

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները հուսադրող են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական