Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ա. Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպըՙ լատվիերեն

08/02/2021
- Մշակույթ

«Zelta Rudens Printing» հրատարակչությունը Ռիգայում լույս է ընծայել հայ գրող, թատերագիր եւ գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» (Aleksandrs Tops ijans, «Osma u banka») վեպը: Անդրիս Ձենիսը վեպի լատվիերեն թարգմանությունը կատարել է ռուսերեն հեղինակային թարգմանությունից: Թարգմանության նախաձեռնողներից է արձակագիր եւ լրագրող Ալեքսանդր Գերոնյանը, որը Լատվիայում հրատարակում է «Արարատ» թերթը եւ «Կռունկ» հանդեսը, լատվիացիներին ներկայացնում հայ մշակույթի լավագույն նմուշները: Գրքի հրատարակությանն աջակցել են Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ լատվիացի հովանավորներ:

Վեպը ներկայացնում է 1896 թվականի օգոստոսին հայ հեղափոխականների կողմից Պոլսի պետական բանկի գրավման դրամատիկ պատմությունը: Գործողությունը զուտ քաղաքական բնույթ ուներ. այս հուսահատ քայլով հանդուգն երիտասարդները ցանկանում էին համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի, արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք տեղի ունեցող բռնությունների եւ զանգվածային կոտորածների վրա:

Երեք տասնյակ զինված անձինքՙ Արմեն Գարոյի եւ Բաբկեն Սյունու գլխավորությամբ, գրավեցին մի բանկ, որը շատ աշխատակիցներ ուներ Բրիտանական կայսրությունից եւ Ֆրանսիայից: Գործողությունը տեւեց շուրջ 14 ժամ: Զինյալները պահանջում էին Արեւմտյան Հայաստանում քաղաքական բարեփոխումներ իրականացնել: Հաջորդ առավոտյան նրանք Կոստանդնուպոլսում մեծ տերությունների դեսպանների միջամտությամբ եւ Ռուսաստանի դեսպանության ներկայացուցչի երաշխավորությամբ լքեցին բանկը ու ֆրանսիական շոգենավով մեկնեցին Մարսել…

Ա. Թոփչյանի վեպն առաջին անգամ հրատարակվել է 2008 թվականինՙ Երեւանում: Այնուհետեւ թարգմանվել է մի շարք լեզուներովՙ ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն եւ ռումիներեն, որը մեր գրական իրականության մեջ բացառիկ երեւույթ է: Երկար տարիներ Փարիզում բնակվող Ալեքսանդր Թոփչյանը ծանոթ անուն է նաեւ Լատվիայում. մասնավորապես, նրան է նվիրված լատվիացի բանաստեղծ Մարիս Չակլայսի հայտնի բանաստեղծություններից մեկըՙ գրված արցախյան գոյամարտի օրերինՙ «Երբ սպանում են եղբորդ հեռվում»:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Թմբիրի մե՞ջ ենք ապրում. Լիա Իվանյան

Հաջորդ գրառումը

«Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անելու

Համանման Հոդվածներ

19 Հունիսի, 2026

Առեղծվածային վրձնի տիրակալը

19/06/2026
19 Հունիսի, 2026

Գեորգի Սահակով. «Ամեն ինչ մեր կամքի մեջ է»

19/06/2026
12 Հունիսի, 2026

Հայրենի եզերքներից քաղված ստեղծագործություններ՝ կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանից 

12/06/2026
12 Հունիսի, 2026

Իրինա Ձուցովա. Վրաստանի հայկական ժառանգության ուսումնասիրողը

12/06/2026
Հաջորդ գրառումը

«Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անելու

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական