Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արիս Մովսեսյան. «Ժպիտը շաղկապում է իմ կատարած բոլոր գործերը»

06/08/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայազգի սերբական արվեստագետ, բժիշկ եւ քաղաքական գործիչ Արիս Մովսեսյանը (Մովսեսիյան) ծնվել է 1966 թ., Բելգրադում: Ավարտել է Բելգրադի համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը: Հրատարակել է գիտական աշխատություններ պարադոնտոլոգիայի եւ բերանի խոռոչի բժշկության մասին: Եղել է երաժշտական «Նոր ալիքի» ակտիվ մասնակից: 1995 թ. լույս է ընծայել «Հերոսներ եւ գրողներ» պատմվածքների ժողովածուն, պարգեւատրվել իր գրվածքների համար: Որպես սցենարի հեղինակ եւ ռեժիսորի օգնական մասնակցել է «Համաշխարհային հրեշ» կինոնկարի նկարահանմանը (2003): Իր սցենարով 2006-ին նկարահանել է «Ապորիա» ֆիլմը: 2014 թվականից Սերբիայի Նոր կուսակցության անդամ է, պայքարում է Սերբիայում Հայոց ցեղասպանության պետական ճանաչման եւ դատապարտման համար…

-Արիս, քո կենսագրությունը բավական բազմակողմանի է` բժշկությունից մինչեւ գրականություն, կինոյից մինչեւ քաղաքականություն: Ի՞նչ ես քեզ ամենաշատը համարում:

-Ես միշտ եղել եմ այն   մարդկանցից, որոնք երբեք չեն բողոքել բավարար ժամանակ չունենալուց: Ես պատկանում եմ այն   սերունդին, որն ուներ մտավորականիՙ այսօրվանից տարբեր սահմանում: Իմ համոզմամբՙ մարդը չի կարող ամբողջությամբ կայանալ միայն մեկ մասնագիտությամբ: Այս ամենը բխում է ոչ թե մեծ ուրախությունից, այլ հաղորդակցության եւ ձեր մտքերն ու գաղափարներն աշխարհում տեղավորելու անհրաժեշտությունից: Պատկերացրեք դա որպես մի ցավ, ձեզ տանջող ինչ-որ բան: Երբ խոշտանգումների պատճառը մտքիցդ հեռանում է, գալիս է թեթեւացում, ու ցավն անհետանում է: Միշտ սիրել եմ գրել եւ համարում եմ, որ դա կյանքի դեղամիջոցն է: Ինչ վերաբերում է կինոյին, ես զուտ պատահականությամբ մտա այդ աշխարհ: Ինձ համար մեծ առանձնաշնորհ էր, որ ես, որ ի վիճակի չեմ որեւէ բան նկարել, կարող եմ բառեր եւ մտքեր կյանքի կոչելՙ էկրանին շարժվող պատկերների միջոցով: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես հիսունն անց էի, երբ մտա այդ ասպարեզ: Ապրելով Սերբիայումՙ քաղաքականությունը միշտ իմ կյանքի մեծ մասն է եղել, ուստի վերջապես որոշեցի ինքս էլ դառնալ դրա մի մասը: Լինելով մտավորականՙ ես կարիք զգացի ակտիվորեն նպաստելու քաղաքական դաշտին:

-Ենթադրում եմ, որ քո մասնագիտություններից ատամնաբուժությունն ամենից եկամտաբերն է: Ասում են, որ հյուսիս-եվրոպական երկրներում ատամնաբույժներն իրենք իրենց դատապարտել են գործազրկությանՙ մարդկանց կրթելով ճիշտ խնամել ատամները: Հայաստանում մենք, ցավոք, չունենք այդ մշակույթը, ուստիեւ մարդկանց մեծամասնությունն ատամնային խնդիրներ ունի: Ինչպե՞ս է վիճակը Սերբիայում: Շարունակո՞ւմ ես զբաղվել ատամնաբուժությամբ:

-Այո: Ես ապրում եմ դրանով եւ հանուն դրա: Բժշկության այդ ճյուղն ամենից արագ անցումն է ունեցել Սերբիայում: Հիմա ճիշտ ժամանակն էՙ մտածելու Սերբիայում ատամնաբուժության վիճակի մասին, թե ո՛ր ուղղությամբ պետք է հետագայում զարգանա եւ ինչպե՛ս կարող ենք ավելի շատ գեղեցիկ ժպիտներ «դնել» հնարավորինս շատ մարդկանց դեմքերին: Գիտես, ժպիտը հենց այն է, որը շաղկապում է իմ կատարած բոլոր գործերը: Ատամնաբույժը կտա ձեզ ատամներ, որպեսզի ժպտաք, գրողն ու կինոռեժիսորն իրենց ստեղծագործություններով կստիպեն ձեզ ժպտալ: Քաղաքական գործիչները կարող են վանել ձեր անհանգստությունները եւ, հետեւաբար, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կարող եք ժպտալ: Հումորը մի բան է, որը միայն մարդի՛կ ունեն, ուստի իմ կյանքի նպատակն է մարդկային ա՛յդ հատկանիշն առաջնային դարձնել:

-Մենք հանդիպեցինք 2006-ին, երբ քո «Ապորիա» կինոնկարով Երեւանում մասնակցեցիր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Հայկական արմատներով որոշ մարդկանց համար Հայաստան այցը տուն գնալու պես մի բան է, մինչ ոմանց համարՙ պարզապես ուղեւորություն հերթական երկիր: Ինչպե՞ս էր քե՛զ համար:

-Ինձ համար շատ առանձնահատուկ մի բան էր: Ես արթնանում էի վաղ առավոտյան եւ պարզապես շրջում էի քաղաքով: Առավոտյան Երեւանն ինձ ամենագեղեցիկն էր թվում: Իմ վաղ առավոտյան զբոսանքներից մեկի ժամանակ ես հանդիպեցի մի ծեր կնոջ, որն ավլում էր իր տան շեմքը: Նա շրջվեց դեպի ինձ, ու մի պահ մտածեցի, որ նայում եմ տատիկիս, որն այդ ժամանակ արդեն վաղուց չկար: Ամեն ինչ այնքա՛ն սյուրռեալ էր: Կարող է շատ սովորական հնչել, բայց Հայաստանում եղածս ողջ ժամանակաընթացքում ինձ թվում էր, որ ես արդեն եղել եմ այնտեղ: Ամեն ինչ այնքա՛ն ծանոթ ու սրտամոտ էր: Իհարկե, ես հասկացա, որ հայրս ու ես միակը չէինք մեծ քթով ու հաստ հոնքերով: Ցավում եմ, որ հայերեն չեմ խոսում: Պատճառն այն է, որ տատիկս ու պապիկս հայերեն խոսում էին միայն այնժամ, երբ չէին ուզում, որ մենքՙ երեխաներս, հասկանանք իրենց: Ուստիեւ զարմանալի զգացողություն էր, որ ես հասկանում էի յուրաքանչյուրին, ում հանդիպում էի Երեւանում շրջելիս, անգամ առանց նույն լեզուն խոսելու: Միշտ ասել եմ, որ զարմանալի չէ, որ մե՛նք ունենք Փարաջանով:

-Քո գրվածքներում կամ կինոնկարներում կա՞ որեւիցե հայկական բան:

-Ես փորձեցի գրել մի սցենար, որը լավագույն դեպքում կարող եմ բնութագրել որպես Բերտոլուչիի «Քսաներորդ դար» ֆիլմի վերապատմում: Քսաներորդ դարը հայերի երեք սերունդների միջոցով: Ֆիլմի առաջին մասը ենթադրաբար պետք է վերաբերեր Ցեղասպանությանը, իսկ երկրորդ եւ երրորդ մասերըՙ փոփոխվող իրադարձություններին, ներշնչված պապիս, հորս եւ իմ կյանքից: Որպես սինոպսիսՙ կարծես ամեն ինչ կարգին էր: Ես հավատում էի, որ դա կլինի ամենալավ բանը, որ երբեւէ կանեմ իմ ողջ կյանքում, բայց առաջին մասը գրելուց, բավական ուժգին հույզերից հետո անհնար եղավ շարունակել: Պարզապես իմաստ չուներ: Ես առաջին անգամ հասկացա, որ Ցեղասպանությունը, զուտ սարսափ եւ չարիք լինելուց բացի, ամեն մի հայի հետեւից մինչ օրս ձգվող մութ ստվեր է: Ցեղասպանությունը ֆիզիկապես վերջանալուց հետո էլ չի ավարտվել: Դա հանցագործություն է, որը հետեւում է  մի ողջ ազգի սերունդներին ու ծանրանում նրանց վրա: Միգուցե, երբ թոշակի անցնեմ, խիզախություն եւ ուժ կունենամ, որպեսզի այս ամենը բառերի վերածեմՙ վեպի տեսքով:

-Պապիդՙ Եզնիկ Մովսեսյանի պատմությունը, թե ինչպես է նա փախել օսմանյան զինծառայությունից եւ Սերբիայի Պոժարեւաց քաղաքում դարձել սրճագործ, շատ հետաքրքրական է: Չե՞ս կարծում, որ դա հրաշալի թեմա է գրականության եւ կինոյի համար…

-Պապս իմ կյանքի ոգեշնչումն է: Ի՞նչը կարող էր ինձ համար դժվար լինել, երբ աչքիս առաջ ունեի նրա կյանքի փորձառությունը: Այդ գիտակցումն ինձ ուժ է տալիս: Երբ կարծում եմ, որ ինչ-որ բան անհնար է, ես հիշում եմ, թե ինչպես է Եզնիկը պատանի հասակում անցել Հայաստանից Սերբիա ողջ ճանապարհը: Եթե   նա կարող էր կյանքի այդպիսի տենչ ունենալ, ապա ո՞վ եմ ես, որ հանձնվեմ, երբ կյանքը դժվար է թվում: Շատ հետաքրքրական պատմություն է մեծ ծնողներիս հանդիպումը: Տատիկսՙ Աննա Բաղդասարյանը, ապրում էր Բուլղարիայում, պապսՙ Սերբիայում: Նրանք անընդհատ գրում էին միմյանց: Նամակները եւ լուսանկարները կապեցին նրանց: Սա Դիմագիրք էրՙ նախքան Դիմագիրքը: Երբ նրանք վերջապես հանդիպեցին, այլեւս չբաժանվեցին մինչեւ իրենց կյանքի վերջը:

-Արիս, դու նաեւ ներգրավված ես քաղաքականության մեջՙ լինելով «Նովա» (Նոր) կուսակցության անդամ: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ Սերբիայի կառավարությունը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունըՙ ունենալով այդպիսի նման ճակատագիր հայերի հետ:

-Հինգ տարի է, ինչ մեր կուսակցությունը փորձում է Սերբիայի խորհրդարանում անցկացնել «Հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ. կատարված ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը»: Ես դա համարում եմ քաղաքական գործողություն եւ կշարունակեմ պայքարել այնքան ժամանակ, մինչեւ բանաձեւը պաշտոնապես չճանաչվի: Պատճառը, թե ինչու այս ճանաչումը դեռեւս տեղի չի ունեցել, նույնպես քաղաքական է: Ներկայումս Սերբիան մի շարք խնդիրներ ունեցող երկիր է: Այն նման է փազլի, որը ճիշտ չի հավաքվել: Այդ իսկ պատճառով ես հավատում եմ, որ ի վերջո ամեն ինչ կընկնի իր ճիշտ տեղը, եւ բանաձեւը, որը գրել եմ իմ ընկերների օգնությամբ, վերջապես կընդունվի: Մենքՙ հայերս, համբերատար ժողովուրդ ենք, ճի՞շտ է: Ինչպես նաեւՙ համառ: Պաշտոնական ճանաչման բացակայությունը չի նշանակում, որ Սերբիայի ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում 20-րդ դարի սկզբին: Եվ պետք է հասնել նրան, որ պետությունը դա ընդունի պաշտոնապես:

-Որո՞նք են ընթացիկ նախագծերդ: Ուրիշ ինչո՞վ է Արիս Մովսեսյանը զարմացնելու մեզ:

-Քաղաքական իրավիճակը Սերբիայում շատ դժվար է: Ես արդեն հասել եմ մի փուլի, երբ արվեստը պետք է մի կողմ թողվի, մինչեւ լուծվեն շատ ավելի հրատապ հարցեր: Բայց թող հայաստանյան ընթերցողներն առաջինն իմանան. ես վեպ եմ գրել: Սպասում եմ, որ կյանքը հանդարտվի, եւ ես ամբողջացնեմ վեպս, որից հետո այն լույս տեսնի: Իմ ցանկությունն է, որ այն թարգմանվի հայերեն, որպեսզի մենք կարողանանք նորից հանդիպել եւ քննարկել, թե ի՛նչ հայկական բան կա իմ գրելաոճում: Իհարկե, ժպիտով: Ուրիշ էլ ինչպե՞ս…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ է հայտնի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն վերսկսում է երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի հետ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Ռուս մշակույթի արեւմտյան բոյկոտն ու չեղարկումը (2024-2025)

02/05/2025
2 մայիսի, 2025

Չկա՛ հրաժարում. Մանկավարժական համալսարանում բացվեց Լեմս Ներսիսյանի «Էրգիր…» խորագրված գեղանկարչական ցուցահանդեսը 

02/05/2025
2 մայիսի, 2025

Երգչախմբային համերգ Գաֆեսճեան կենտրոնում

02/05/2025
Դասական

Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

01/05/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն վերսկսում է երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի հետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական