Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդիական հայրենասիրությունը դառնում է ոչ թե ծիսական, այլ քաղաքական և քաղաքացիական

19/08/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր հարցերին պատասխանում է մշակութաբան Արա Նեդոլյանը:

Տարիներ շարունակ Դուք Ձեր մտահոգություններն եք արտահայտել մշակութային ոլորտի խնդիրների շուրջ: Հետհեղափոխական Հայաստանում ի?նչ փոփոխություններ եք նկատում, ի?նչ միտումներ կան՝ ազատվելու դեռեւս Սովետից մնացած ժառանգությունից, մտածողությունից:

-Փոփոխությունը վերաբերվում է մարդու, քաղաքացու կարգավիճակի փոփոխվելուն հեղափոխության հետևանքով՝ հպատակից դեպի երկրի և իր կյանքի տեր: Կարևոր է,  որ դա ազդարարված է, կարևոր են գործնական փոփոխությունները այդ ոլորտում՝ տեղական, մարզային, թաղային, համայնքային, մի գուցե նաև ոլորտային իշխանիկների թուլացման միտումը, պետության գիտակցումը,  որ նա այլևս իշխանիկների սպսարկման գործիք չէ, այլ լայն հանրային շահերի արտահայտողը: Դա կոնցեպտուալ փոփոխություն է, որը տարբեր չափով է դեռ որ արտահայտվում գործնական քայլերում: Հասարակությոնը իր կողմից շարունակում է հետամուտ լինել շրջակա միջավայրի /լայն իմաստով՝ բնապահպանություն, քաղաքաշինությոն/ հանրայնացման, հօգուտ ամբողջ հասարակության ձևավորելու ու զարգացնելու արժեքին: Այստեղ, ինչպես և առաջ, զարգանում է հասարակության ու իշխանության կոնֆլիկտը /Ամուլսար, Ֆիրդուսի թաղամասի քանդում ու կառուցապատում/, սակայն այս անգամ հնարավորություն, հույս, հեռանկար կա,  որ այս պայքարը կրի նաև երկխոսության տարր, շոշափի ճիշտ արժեքի ընտրության հարց: Հեռու չէ, կամ արդեն սկսել է, այն պահը երբ հասարակությունը սկսի տեր կանգնել նաև կրթության ոլորտի զարգացմանը, որը մինչ այժմ օտարված էր հանրային շահի գիտակցումից և ըստ դրա ձևավորումից: Այս ամենը մշակույթ է, և ներկա պահի կարգախոսն է՝ հարնությոնից նախկինում օտարված /բոլոր/ ոլորտների քայլ առ քայլ հանրայնացումը, վերակառուցումը՝  ըստ հանրային, և ոչ թե մասնավոր շահերի:

-Մշակույթի նախարարությունը միավորվեց կրթության, գիտության եւ սպորտի  նախարարություններիհետ: Կառուցվածքային, դերային բաշխման տեսանկյունից ի?նչ տվեց այն ստեղծագործողներին, արվեստագետներին:

–Միավորումը որպես այդպիսին ավելի շուտ դրական է, թույլ է տալիս այդ փոխկապակցված /դե, սպորտից բացի/ ոլորտներին տալ ընդհանուր տրամաբանության մեջ զարգացման ու կառավարման հնարավորություն, ինչպես նաև կրճատել ավելորդ վարչական աշխատակազմը ու ծախսերը: Այլ հարց, որ այդ փոփոխման արդյունքում գործից դուրս մնաց  նախորդ Մշակույթի նախարարության ղեկավար թիմը, որը սկսել էր անցկացնել հուսադրող փոփոխություններ, այդ փոփոխությունները ոնց որ թե կանգ առան:  Դրանց իմաստն էր՝ տրամադրել ստեղծագործելու համար անհրաժեշտ միջոցներ՝  դրամաշնորհային սկզբունքով, ոչ միայն պետականի կարգավիճակ ունեցող ստեղծագործական միավորներին, այլև անկախ ստեղծագործողներին, անկախ մասնագիտական /այսինքն, ոչ չինովնիկական/ գնահատման հիման վրա: Դա շատ կարևոր էր, և, ոնց որ թե, միացված ու նորացված նախարարության կողմից այլևս չի արվում:  

-Նախկինում արվեստագետները ստիպված էին ծառայել իշխանություններին, որպեսզի կարողանան լուծել իրենց սոցիալական խնդիրները, ունենային որոշակի կարգավիճակ: Ի?նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի իշխանություններին սպասարկելու շարժառիթը չունենալով՝ արվեստագետը կարողանա ինքնադրսեւորվել մեր երկրում:

-Ինչպես և բոլոր այլ ոլորտներում՝ հարկավոր է ապակենտրոնացում և ինքնավարությունների ստեղծում, այսինքն՝ արվետագետների համայնքների ու ստեղծագործական խմբերի ստեղծում /ավելի ճիշտ բառն է այստեղ՝ ծնունդ/ և գործելու հնարավորությոնների ապահովում: Պետությունը պետք է դրանց աջակցի, այդ թվում՝ ֆինանսապես, բայց ոչ կառավարի: Նույնը վերաբերվում է կրության, և գիտության ոլորտներին: Դրանք բոլորը մարդկային դրսևորման ու ստեղծագործության ոլորտներ են, և ոչ ծառայության: Այդ դրսևորումը օգտակար է ամբողջ հասարակության համար, հետևաբար պետք է վերջինիս կողմից հովանավորվի ու ֆինանսավորվի, իսկ պետությունը, կամ նախարարությունը, այստեղ միջնորդ է, համակարգող, և ոչ թե ղեկավար: Այդ փիլիսոփայությունը պետք է սովորական դառնա, ազդարարվի ու իրականացվի: Կարծում եմ,  դրանք մենք անխուսափելիորեն կգանք, քանի որ պետությունը չունի ու չի կարող ունենալ հասարակությունից առանձին շահեր, ինչը, ընդհանուր առմամբ, գիտակցում է ներկայիս կառավարությունը: Հարկավոր են, սակայն, այնպիսի բարեփումներ, որոնք այդ ընդհանուր գիտակցումը դարձնեն հանրային ինքնակառավարման գործող մեխանիզմ:

– Վերջերս  բանավեճ է ընթանում, որ հայրենասիրական թեմայով ստեղծագործությունները դուրսեն մղվել հանրակրթության ծրագրերից, չափորոշիչներից: Ըստ Ձեզ՝ ի?նչ ձեւակերպում պետք է ունենա հայրենասիրությունը, ի?նչ բնույթի ստեղծագործություններ պետք է տեղ գտնեն դպրոցական դասագրքերում:

-Հայրենասիրությունը փոխվում է, մի բան՝  պետություն չունեցող ազգի հայրենասիրություն, մի այլ բան՝ արդեն ունեցող: Հայրենասիրության այդ նոր ընկալումը ենթադրում է, որ չի կարելի ավերել երկիրը՝ դարձնելով այն չոլ ու անապատ, չի կարելի քանդել ու ավերել ճարտարապետությունը, չի կարելի նվաստացնել մարդուն ու զրկել նրան իրավունքներից, իր աշխատանքի արժեքի արդար բաժնից, ստեղծագործելու ու դրսևորվելու իրավունքից: Չի կարելի ենթարկել սեփական պետությունը օտար իշխանությոններին ու կայսրություններին, չի կարելի նպաստել վայրենությանը ու հետամնացությանը, պետք է աջակցել նորարարին ու ստեղծագործողին: Արդիական հայրենասիրությունը դառնում է ոչ թե ծիսական, այլ քաղաքական և քաղաքացիական: Պատմական հայրենասիրությոնը պետք է պահպանել իբրև պատմություն, բայց հանրակրթության ընթացքում հստակ բացատրել ու պատկերել,  թե ինչպես է այն դառնում նոր տիպի, պետական հայրենասիրություն, դառնում արդիական և ոչ պատմական: Այդ անցումը պետք է շատ շեշտակի ցույց տրվի ու բացատրվի, և, կարծում եմ, չափորոշիչների հարցում նախարարության ուզածը հենց դա է, այլ հարց, թե ինչքանով հստակ է գիտակցված ու արտահայտված:

Թագուհի  Հակոբյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ

Հաջորդ գրառումը

Պարետի որոշումը՝ նախակրթարանների գործունեության նոր կարգի մասին

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

100-ամյակ՝ Կարպիս Սուրենյանի

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Պարետի որոշումը՝ նախակրթարանների գործունեության նոր կարգի մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի...

ԿարդալDetails

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական