Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ Անտոնյան «Վարուժանն աքսորյալ»

04/08/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սփյուռքահայ գրող-հրապարակախոս Արամ Անտոնյանը հայոց մեծ ողբերգության ականատեսն ու այն եզակիներից է, որ կարողացան փրկել իրենց կյանքը:
          Նրա  «Մեծ ոճիրը: Հայկական վերջին կոտորածները և Թալեաթ փաշա» գիրքը ներկայացնում է մի ամբողջ արյունալի ժամանակահատված:
          Անտոնյանը ականատեսի աչքերով բազմաթիվ պատմություններ է հավաքել, որոնք այնքան սարսափազդու են, որ մարդկային բանականության մեջ տեղավորվել չեն կարողանում:
          Դանիել Վարուժանի վերջին օրերի մասին Անտոնյանը պատմում է.
          «…Կառախումբը կը սուրար անսահման դաշտերու մեջեն, մեր երկու կողմերը առհասարակ լերկ ու քարուտ, երբեմն մենավոր ծառերով և կամ փշուտ ու փոշեթաթավ վայրի թուփերու տակ կիսովին ծածկված հողի ցցունքներով: Բայց անոնցմե անդին մինչև հեռավոր հորիզոնը, կանանչին, կարմիրին ու մանիշակագույնին բոլոր երանգներով հղփուն անվերջանալի արտեր փռված էին կողք-կողքի, ահագին խայտաբղետ գորգերու պես, արևեն մաղվող ոսկիին զանակներով շքված: Տեղ տեղ մեզի անտեսանելի ծխաններե խուսող մուխի գալարուն շերտեր, որոնց հայտնվիլն ու անհետանալը մեկ կըլլար, գյուղերու գոյությունը կը զգացնեին…
          …Վարուժան, որ մեր վակոնը մնացեր էր, աչքերը նույնպես չէր անջատեր այդ անսահման դալարիքեն, որ բոլոր հարթ տարածությունները ծածկելե վերջ  իր անրջային երանգներուն շքեղանքը իբր պատմուճան ձգեր էր հեռակա թզուկ սարերու վրա, որոնք համրիչի մը հատիկներուն համաչափությամբ կուշտ-կուշտի ցցված, երկար գոտի մը կը կազմեին ու Էնկյուրին կը ծածկեին մեր տեսողութենեն: Արդյո՞ք տարաբախտ բանաստեղծը այդ պահուն ունեցավ ներշնչումը այն տաղերուն, զորս վերջեն պիտի գրեր Չանղըրըի մեջ: Անոնց առաջին տետրակները ամբողջովին հողին փառաբանության, անոր հղության հրաշքին ու կենսաբաշխ արգասավորության նվիրված քերթվածներ էին կամ գյուղացի տարրին անհնարին դատանքն ու անձկությունները ու նաև բախտավոր տարիներու ընթացքին անոր էութենեն  ջրվիժող խայտանքն ու երանությունը երգող տաղեր, որոնց  ակնարկելով կըսեր.
          -Նոր «Մշակական» մը կը գրեմ:
          …Չէի կրնար գիտնալ նաև, որ իմ արկածես երկու շաբաթ մը ետք Թյունեյի այդ տխրահամբավ խանին առջև ոչխարներու պես պիտի մորթվեին Վարուժանն ու Սևակը, իրենց նույնքան դժբախտ երեք ընկերներուն` օրթագյուղցի հացագործ Արթին աղայի, կազմարար Օննիկ Մաղաճյանի և երկաթագործ ուրֆացի Վահան Քեհյանի հետ, հինգն ալ թևերնեն կապված և բոլորովին մերկացված, որպեսզի իրենց հագուստներեն ու ներքնազգեստները չարյունոտին, չաղտոտին, արժեքե չիյնան:
          Ո՞վ եղավ այն հինգեն «բախտավորը», որ է’ն առաջ սպաննվեցավ` առանց մյուսներու մարտիրոսությունը տեսնելու: Որովհետև բախտ մըն էր իրոք…Ու չեմ գիտեր, թե կյանքեն ի՞նչ կը մնար իրենցմե վերջինին մոտ, որ կարգը իրեն չեկած հաջորդաբար տեսավ իր ընկերներեն չորսին վիճակած ահավոր վախճանը, լսեց անոնց հռնդյունները,պոռչըտուքը և այն ահռելի ցավի կանչերը, որոնց հավանականաբար արձագանք տվին մերձակա արերը: Եվ տեսավ ու լսեց այն ցնորագին գիտակցությամբ, թե ինքն ալ նույն զարհուրանքին մեջ պիտի խարկվի: Ապրիլ այդ պահը…Բայց կապրե՞ր իրոք, թեև դեռ ողջ էր…
          Լոկ այս վերջինին ո’վ ըլլալը գիտենք շնորհիվ կառապան Հասանի կողմե Գոնիայի  (և ոչ թե Էնկյուրիի, ինչպես գրվեցավ 1915-ին) պատերազմական ատյանին առջև տրված վկայության: Հասան ըսած էր, թե վերջին սպաննվողը մորուսավոր մըն էր, և այդ հինգին մեջ միակ մորվանին տարաբախտ Ռուբեն Սևակն էր…
          Վարուժան կը սիրեր աշխատիլ ընկուզենիի մը շուքին մտերմության մեջ և կը նախընտրեր միշտ առանձին մնալ այնտեղ: Իր ընկերները կը հարգեին այդ բաղձանքը, բացի անշուշտ այն առիթներեն, որոնց ընթացքին նոր լուր մը կառնեինք և զայն իրարու կը հաղորդեինք ընդհանրապես առանց մեկնության: Եվ լուերը առհասարակ  չար էին: Անշուշտ շատ սուտ ու չափազանցված պատմություններ ալ, հայտնի չէ ուրկե՞ բխած, շրջան կընեին ատեն-ատեն: Ոմանք ամեն բանի կը հավատային ու նույնիսկ կը գայթակղեին, որ ուրիշները թերահավատ կը մնան: Եվ Վարուժան հավատացողներեն էր:
Սովորաբար…ընկուզենիին տակն էր , գրելու զբաղված: Մեր բախտակիցներեն ոմանք զգուշացուցին զինքը այդպես հայտնաբար գրելե, որովհետև փողոցեն անցնող ամեն մարդ, ինչպս մեր վրա հսկող ոստիկանները կրնային տեսնել ատիկա և հետևություններ հանել, նույնիսկ գրավել գրածը: Վարուժան ըսավ, որ բոլորովին անվնաս բաներ են գրածները և եթե նույնիսկ գրպանին ու թարգմանին,-իր բառերովը,-«հավու մը վիզը ոլորելու իսկ պետք չի ծագի» ատոր համար: Արդարև, իր առաջին տետրակները`լեցուն առավելապես հողին փառաբանության, անոր բարեբաշխ արգասավորության և բնության նորաշեն ստեղծումներուն  նվիրված քերթվածներով: «Մշակականներ են» կըսեր, երբ կը հետաքրքրվեինք: Վերջերը սակայն ավելի զգուշություն կը դներ իր աշխատության եղանակին մեջ, ինչ որ ոմանց խորհիլ տվավ, թե կը գրե նաև ուրիշ նյութերու վրա: Բայց ասիկա լոկ ենթադրություն մըն էր, և երբեք առիթ չունեցա տեսնելու, որ իր գրածներեն ոևէ կտոր կարդար: Օր մը, մինչդեռ ընկուզենիի վրա շուլլվելու վրա էի, պատահմամբ տեսա իր քով երկաթյա աթոռի մը վրա դրած տետրակը, գոց, կողքին վրա «Զ» գրով: Հինգ տետրակ լեցուցեր էր արդեն և  վեցերորդն էր ձեռքինը: Ավելի տեղեկություն չունեցա, որովհետև ճիշդ հաջորդ օրը մեր խումբը ճամբու դրին Էնկյուրի: Շաբաթ մը վերջ ինք ալ չորս ընկերներով մեզի պիտի հետևեր…»:[1]


[1] «Մ. Մեծաենցը և Դ. Վարուժանը ժամանակակիցների հուշերում» ,Երևան, 1986, էջ`257-259:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սաղաթելյանը հայրական գյուղում էլ է չէ՞ պարտվել. դասեր չեք քաղել էս ընտրություններից

Հաջորդ գրառումը

Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

100-ամյակ՝ Կարպիս Սուրենյանի

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ Խորեն Հովհաննիսյանը պաշտոն է ստացել Կառավարությունում

01/10/2025

Հայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց...

ԿարդալDetails

Քանի որ «ՀՀ-ն էնքան էլ մեծ չի», իսկ 70 կմ-ը «հեչ բան է», քայլ առ քայլ կհասնենք «Իրական Հայաստանին» . Կարեն Հեքիմյան

01/10/2025

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական