Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշոտ Ասատուրյանի բալետի վերադարձը

08/07/2022
- 09 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Սույն՝ 2022 թվականին մենք նշում ենք ականավոր բալետմայստեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Ասատուրյանի 85-ամյա հոբելյանը:

Արդեն 23 տարի է, ինչ նա մեզ հետ չէ: Սակայն դիտելով իր ստեղծած բալետների տեսանյութերը եւ ձեռագրերը, որտեղ նա արարել է իր բեմադրական հայեցակարգը, սկսում ես հասկանալ՝ որքա՛ն առաջատար եւ արդիական է, նույնիսկ մեր օրերում, նրա ստեղծագործական մտածելակերպը, երաժշտական պարտիտուրի խորեոգրաֆիկ ընթերցման սկզբունքները, սցենարների բազմանշանակ ընթերցումը:

Հունիսի 27-ին եւ 28-ին Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի բեմում հայ հանդիսատեսն առաջին անգամ վայելեց ականավոր բալետմայստերի վերջին բեմադրությունը՝ «Սիմֆոնիկ պարերը» Սերգեյ Ռախմանինովի համանուն երկի երաժշտությամբ: Ի դեպ, սա նույնպես հոբելյանական ներկայացում է, քանի որ բեմադրվել է 25 տարի առաջ՝ 1997-ին, Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Նշենք նաեւ, որ 1991-1997 թվականներին Աշոտ Ասատուրյանը եղել է այդ թատրոնի գլխավոր բալետմայստերը:

Մեր բեմում այդ բալետը վերականգնել է Ասատուրյանի արժանի ժառանգորդը, նրա որդին՝ բալետմայստեր Արա Ասատուրյանը: Անշուշտ, վերականգնման ընթացքում մեծ է նաեւ Աշոտ Ասատուրյանի այրիի՝ Հայաստանի ժողովորդական արտիստ Էլվիրա Մնացականյանի ներդրումը: Չէ՞ որ նա էր 25 տարի առաջ բալետի գլխավոր կանացի կերպարի կերտողը: Եվ մեծ է նրա աշխատանքը գլխավոր դերակատար պարողների հետ:

Եվ վերջապես նշենք թատրոնի տնօրեն եւ երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ներդրումը եւ վաստակը մի շարք առումներով: Նա սատարեց բալետի վերականգնման մտահղացումը: Եվ ինքը փայլուն իրականացրեց Ռախմանինովի դժվարին երկի երաժշտական մարմնավորումը, ուստիեւ նվագախումբը ներկայացավ իր լավագույն որակով:

«Սիմֆոնիկ պարերը» որպես բալետ ուշագրավ է մի շարք տեսանկյուններից: Սա ոչ միայն Ասատուրյանի, այլ նաեւ Ռախմանինովի վերջին երկն է (1940 թ.): Բալետի բովանդակությունը, որի ոչ միայն բեմադրությունը, այլեւ լիբրետոն կերտել է Աշոտ Ասատուրյանը, Ռախմանինովի կյանքի, ստեղծագործական ուղու եւ ապրումների այլաբանական մեկնաբանությունն է: Սակայն երեւի թե ամենաէականը հետեւյալ հանգամանքն է. Ասատուրյանի բազում բեմադրություններ աչքի են ընկնում երկշերտ բովանդակությամբ: Իսկ «Սիմֆոնիկ պարերը» այդ շարքում առանձնահատուկ տեղ են գրավում: Առաջին շերտում ՝ այո՛, Ռախմանինովի կյանքն է, միտքն ու գործը: Բայց ահա երկրորդ շերտը հենց իր՝ Ասատուրյանի ինքնակենսագրությունն է:

«Սիմֆոնիկ պարերն», ըստ էության, բալետմայստերի ամենաողբերգական բալետն է:

Այո՛, Ասատուրյանի հեղինակած բալետները մեզ չեն տեղեկացնում, թե նրա կյանքն հե՞շտ է եղել, թե՞ դժվար: Եվ հանդիսատեսը «Սիմֆոնիկ պարերը» դիտելիս հազիվ թե մտորի բալետմայստերի կյանքի ուղու մասին: Նա տեսնում է ստեղծագործողի կյանքի կամ էլ այլաբանորեն մեկնաբանված՝ Սերգեյ Ռախմանինովի կյանքի մի շարք դրվագների վրա հենվող պարային պոեմ:

Բալետում ամբողջացած են Ասատուրյանի այլ բեմադրություններում խաղացվող մոտիվներ ու կերպարներ: Հստակ ընդգծված է «կողմ եւ դեմ» (pro եւ contra) մոտիվը, որի սիմվոլ-կերպարներն են համապատասխանաբար Պոետը (Խարկովի տարբերակում՝ Երաժիշտը) եւ Մահվան հրեշտակը՝ տղամարդկային կերպարներ եւ երկու կանացի կերպար՝ Մուսան եւ Հայրենիքը: Պոետի եւ Մահվան հրեշտակի հարաբերությունները տարբեր երանգավորում են ստանում՝ նրանք մե՛րթ բախվում են, մե՛րթ նմանակվում: Մուսայի եւ Պոետի հարաբերությունները բազմակողմանի եւ համերաշխ են: Իսկ Պոետինը եւ Հայրենիքինը՝ չափազանց ոչ միանշանակ ու բարդ: Ահա ա՛յս հարաբերություններում արտահայտվում է առավելագույն չափով «Սիմֆոնիկ պարեր» բալետի ինքնակենսագրական բովանդակությունը: Տեսնելով Հայրենիք կերպարի փոփոխական վարքը (սիրած կի՞ն, թե դավաճան), ակամա սկսում ես մտորել՝ ինչն է տանջում Պոետին. այն, որ նա հեռանալով իր հայրենիքից դավաճանե՞լ է նրան, թե՞ ընդհակառակը՝ գնացել է, քանի որ հայրենիքն է անարդար վարվել իր հետ:

Սա, անշուշտ, մի հարց է, որը տանջում է այն բոլոր ստեղծագործող անձանց, որոնք հեռացել են իրենց հայրենիքից: Այժմ, ճանաչելով Աշոտ Ասատուրյանի կենսագրությունը, սկսում ես հասկանալ, թե ինչու նա, արդեն լինելով ծանր հիվանդ, վերադարձավ Խարկովից Երեւան, որպեսզի այստեղ ավարտի իր ստեղծագործական կենսագրությունը եւ հանգչի հայրենի հողում:

Անդրադառնանք դերակատարներին: Նրանք բոլորը մեր երիտասարդ սերնդի օժտված մենապարողներն են: Անշուշտ, նրանց համար դժվարին էր եւ հետաքրքրական՝ մասնակցել Ասատուրյանին հատուկ մտածելակերպով բարդ, իսկ պարային լեզվով՝ նմանատիպը մեր այսօրվա բալետային խաղացանկում բացակայող բալետում: Բազմակի եւ ամենանուրբ իմաստային ու պարային ելեւէջների տիրապետման ունակությունը թույլ տվեց Գոռ Սարգսյանին կերտել Պոետի բարդ կերպարը: Ճակատագրական, անողորմ եւ անմխիթար՝ ճիշտ շեշտադրումներով կատարված Վահե Բաբաջանյանի Մահվան հրեշտակի դերը թե՛ դերասանական, թե՛ տեխնիկական առումներով, անշուշտ, տպավորեց հանդիսատեսին:

Առաջին օրը Մուսայի դերում հանդես եկած Նարե Մարկոսյանն իր գեղեցիկ արտաքին տվյալներով եւ յուրօրինակ կատարողական ոճով հետաքրքրական նուրբ երանգ հաղորդեց թե՛ իր կերպարին, եւ թե՛ Պոետի ու Մուսայի զուգապարերին: Երկրորդ օրը նույն դերում հանդես եկավ Կարինա Շիկանյանը: Վերջինս չնայած իր երիտասարդ տարիքին՝ հետզհետե վստահորեն գրավում է առաջատար պարուհու դիրքը՝ առանձնապես ակադեմիական բալետի բարդ հնարքների իր լավ տիրապետման շնորհիվ: Պետք է նշել, որ Կարինան նաեւ սցենարիստ է, բանաստեղծ եւ արձակագիր, խորը մտածող եւ կարդացած անձ: Այս հանգամանքն, անշուշտ, մեծ նշանակություն ունեցավ Մուսայի դերի խորը մեկնաբանման համար: Պարուհին հանդիսատեսին հաղորդեց բազմակողմանի, ամեն շարժումը երաժշտականորեն երանգավորված եւ մտքով հագեցած մի կերպար: Սա նոր նվաճում է Շիկանյանի կատարողական կենսագրության ասպարեզում:

Հայրենիքի դերում առաջին օրը հանդես եկած Նելլի Մելքոնյանը ճիշտ հաղորդեց այդ երկակի իմաստ կրող դերի առանձնահատկությունները: Հաջող հանդես եկավ նույն կերպարով երկրորդ օրը Արշալույս Մարգարյանը:

Դե ի՛նչ: Ասում են, որ ձեռագրերը չեն վառվում: Մեր օրերում, շնորհիվ տեսահոլովակների 25 եւ ավելի տարի ստեղծված բալետային բեմադրությունները նունպես «չեն վառվում»:

Պահպանվել են Աշոտ Ասատուրյանի այլ բեմադրությունների տեսահոլովակներ եւս:

Հույս ունենանք, որ նրանք նույնպես կներկայացվեն մեր հանդիսատեսի ուշադրությանը:

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Արվեստաբանության դոկտոր

Նախորդ գրառումը

Միջազգային սեմինարի մասնակիցները ուսանողներ են

Հաջորդ գրառումը

Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա ճանապարհը

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա ճանապարհը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական