Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Անահիտ Սամսոնյանի նոր ցուցահանդեսը՝ «Գարնանային երանգներ»

Մայիսի 15-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Անահիտ Սամսոնյանի «Գարնանային երանգներ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Նկարչուհին միջոցառմանը ներկայացրեց գունագեղ բնանկարներ՝ իր զգացմունքներն ու ապրումները փոխանցող:

Անահիտ Սամսոնյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի «Միջազգային ժուռնալիստիկա» ֆակուլտետը: Այժմ աշխատում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես Միջազգային կապերի բաժնի ռեֆերենտ: Ծնողի մահից հետո իր կյանքը նվիրել է նկարչությանը:

«Ես ապրում եմ նկարելով: Այս ամենն իմ հոգուց է բխում», ասաց նկարչուհին մեզ հետ ունեցած զրույցում:

Անահիտը չունի նկարելու ուղղություն. նկարում է դիմանկարներ , ծովային, բնության եւ այլ պատկերներ:

Նա ունեցել է մի քանի ցուցահանդես:

Այն հարցին , թե երբ է սկսել նկարել, նկարչուհին պատասխանեց.

«Խուսափել եմ նկարելուց եւ անգամ չեմ պատկերացրել, քանի որ ինքս մտածում եմ, որ արվեստին մոտ լինելու համար այն պետք է խորը ուսումնասիրել: Նկարելն ինձ հանում է սթրեսից»:

Անահիտը նկարել է կյանքը իր վառ գույներով: Նկարչուհին հանրությանը ցույց է տվել, որ արվեստը թույլ է տալիս հասկանալ եւ բացահայտել քո տաղանդը եւ գտնել նպատակամղվածության նոր աղբյուր:

 Ցուցահանդեսը բաց է մինչեւ մայիսի 19-ը:

ՍՈՖՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՊՄՀ ուսանող