Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալլա Վաց. արեւելյան եւ չինական պարերի վարպետուհին

Արծվի Բախչինյան
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
126
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԿԱՀԻՐԵ – Ալլա Բորիսովնա Վացըհայտնի ռուսական պարուհի եւ պարուսույց է: Ծնվել է 1985 թվականին, Երեւանում: Ութ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ավարտել է դպրոցը: 2002-2007 թթ. ուսանել է Սանկտ Պետերբուրգի պետական   համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արեւելքի մշակութաբանության (չինագիտություն) բաժնում: 2011 թվականին լույս է տեսել նրա «Չինաստանի պարարվեստը. պատմություն եւ արդիականություն» մենագրությունը: 2012-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Չինական պարարվեստի կրոնական եւ ծիսական ասպեկտները» թեմայով: Որպես պարուհի արժանացել է մի շարք մրցանակների միջազգային պարային փառատոներում (Մոսկվայի «Կահիրե միրաժ», Կահիրեի «Ահլան վա սահլան») եւ «Պետերբուրգի վիցե-միսս պորտապարուհի» տիտղոսին, որպես ժյուրիի անդամ մասնակցել է բազմաթիվ պարային մրցույթների մի շարք երկրներում: Չինաստանում կազմակերպել է «Կահիրեի աստղերի գավաթ» պարի փառատոնը: Իսկ արդեն երեք տարի է, ինչ Ալլան ապրում եւ աշխատում է Կահիրեում…
 

–Հարգելի՛ Ալլա, ինչպե՞ս կգնահատեք արեւելյան կանացի մենապարի ներկա վիճակը Ռուսաստանում:

-Ռուսաստանում արեւելյան պարերի հանրաճանաչության գագաթնակետը եղավ «Կլոն» հեռուստասերիալի թողարկումից հետո: Աղջիկների մի մեծ բազմություն, ես էլ նրանց մեջ, սկսեց զբաղվել արեւելյան պարով: Մի քանի տարի առաջ արեւելյան պարերի նկատմամբ հետաքրքրությունը սկսեց նվազել, իսկ կովիդի ժամանակ ճգնաժամ կար բոլոր պարաոճերում: Այժմ իրավիճակը սկսել է բարելավվել, եւ ուսանողների նոր հոսք կա:

–Ի դեպ, պարողներն այս պարն տարբեր կերպ են անվանում. ոմանք չեն ընդունում պորտապար բառը: Ի՞նչ տերմին եք օգտագործում դուք:

-Այո՛, ճիշտ եք: Ինքս օգտագործում եմ այս պարային ոճի ամենատարածված անվանումները՝ պորտապար, արեւելյան պար, անգլերեն belly dance…

–Դուք նաեւ չինական պարի մասնագետ եք, որով զբաղվել եք գործնականում…

-Չինական պարը քիչ եմ ուսումնասիրել, պարզապես՝ այդ ոճի մասին պատկերացում կազմելու համար: Մի քանի տարի առաջ գիրք գրեցի չինական պարի մասին, ուստի ինձ համար հետաքրքրական էր գործնականում սովորել այդ ոճի տարբեր բարդությունները: Ութ տարի ապրել, սովորել եւ աշխատել եմ Չինաստանում: Այդ ընթացքում ես այնտեղ հսկայական թվով դասընթացներ եւ վարպետության դասեր եմ անցկացրել, կազմակերպել եմ իմ սեփական փառատոնը եւ պարի դպրոցը: Իմ աշակերտներից շատերն արդեն բացել են իրենց դպրոցները: Հիմա ես պարբերաբար գնում եմ այնտեղ վարպետության դասերի:

–Աշխարհում հայկական արմատներով բազմաթիվ արեւելյան պարողներ կան: Նույնիսկ Եգիպտոսի այսօրվա ամենահայտնի արեւելյան պարուհին Սավինարն է՝ հայաստանցի Ծովինարը: Ձեր հայ գործընկերուհիներին երբեւէ հանդիպե՞լ եք:

-Այո՛, տարբեր մրցույթների եւ միջոցառումների ժամանակ հանդիպել եմ մեր աղջիկներին: Բոլորն էլ շատ գեղեցիկ եւ տաղանդավոր են: Եվ իրենց արտաքինի շնորհիվ մեր աղջիկները պարելիս միշտ ներդաշնակ ու գունեղ տեսք ունեն:

–Ա՛լլա, դուք ծնվել եք Երեւանում, ձեր մայրն Ասատրյան է: Իսկ չե՞ք հետաքրքրվել հայկական պարերով:

-Այո, մայրս հայ է, հարազատներիցս շատերը Հայաստանում են ապրում: Փորձում եմ հնարավորինս հաճախ գնալ այնտեղ, քանի որ շատ եմ սիրում Հայաստանը: Հայրս կիսով չափ սերբ է, կիսով չափ ուկրաինացի, բայց նույնպես ծնվել է Հայաստանում, այնտեղ է ավարտել դպրոցն ու ինստիտուտը: Ցավոք սրտի, հայկական պարերով չեմ զբաղվել, ճիշտն ասած՝ հնարավորություն չեմ ունեցել: Բայց միգուցե ապագայում դեռեւս կկարողանամ տիրապետել հայկական պարերին:

–Ի՞նչ եք հիշում երեւանյան ձեր մանկությունից:

-Ա՛հ, իմ հիշողությունները բազմազան են: Մանկությունս եղել է ԽՍՀՄ փլուզման ժամանակ ու դրանից հետո, երբ ջուր ու լույս չկար: Հիշում եմ, թե ինչպես էինք դույլերով ջուր կրում: Թե ինչպես վառարանը վառեցին հենց բնակարանի մեջ: Ինչպես էին մարդիկ ուրախանում ու բղավում, երբ մի երկու ժամով լույսերը վառվում էին: Միեւնույն ժամանակ, սրանք ընտանիքի եւ ընկերների միասնության հիշողություններ են: Երբ բոլոր հարեւանները հավաքվում էին «Սանտա Բարբարա» սերիալը դիտելու: Ի՜նչ ուրախ էինք նշում բոլոր ընտանեկան տոները: Բոլորը շատ էին ծիծաղում եւ երբեք չէին կորցնում լավատեսությունը՝ անկախ ամեն ինչից:

–Կահիրեում հայ համայնք կա. շփվե՞լ եք նրանց հետ:

-Ցավոք՝ ո՛չ, կապ չեմ ունեցել, միայն այցելել եմ Կահիրեի հայկական եկեղեցին: Բայց տեղյակ եմ, որ այստեղ մեծ համայնք եւ նույնիսկ հայկական դպրոց կա:

–Շնորհակալ եմ ձեր պատասխանների համար, եւ հուսով եմ, որ մոտ ապագայում ելույթ կունենաք ձեր ծննդավայրում:

-Ես էլ շատ շնորհակալ եմ ձեր հարցերի համար ու նույնպես հուսով եմ շուտով հանդիպել մեր հայրենիքում…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ երաժշտությանը նվիրված պանել միջազգային գիտաժողովում

Հաջորդ գրառումը

Առաջին անհատական ցուցահանդեսը՝ յոթանասունհինգ տարեկանում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Առաջին անհատական ցուցահանդեսը՝ յոթանասունհինգ տարեկանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական