Ֆրանսիական «Պետրա» հրատարակչությունը լույս է ընծայել Ժան Վիլըմենի «Մայրանուշ» գրքույկը: Այն Մայրանուշ անունով մի տիկնիկի պատմությունն է, որը սկիզբ է առնում է 1915-ի ձմռան վերջից` Վանում:
Ըստ գրքի ծանուցման. «1915-ի ապրիլից ամբողջ երկրում տեղի ունեցավ հայ բնակչությանՙ «Երիտթուրքերի» կազմակերպած կոտորածներն ու տեղահանությունները: Բայց դա բոլորովին այլ պատմություն է, եւ «Մայրանուշ» տիկնիկի ճակատագիրը եթե տխուր է, այն պարզապես մի պայթյուն է այն փոթորիկի մեջ, որը հանգեցրեց հայերի ցեղասպանությանը»:
«Ռուսական վիզաժի լեգենդը». Նանարա Բերյոզինաՙ Իզոյի Վաղոյի դուստրը
Գրքի առաջաբանը գրել է ֆրանսահայ պատմաբան Կլեր Մուրադյանը: Նկարազարդումները կատարել է հեղինակըՙ Ժան Վիլըմենը: Հեղինակը (որը հաճախ է ճամփորդում Թուրքիա եւ քաջատեղյակ է նրա պատմությանը) ասում է, որ իր գիրքը նախատեսված է 7-ից 177 տարեկան մանուկների համար:
Ա. Բ.