Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը` հայ մասնակցի աչքերով

ԱԶԳ
31/10/2025
- 31 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
10
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Զանգակ» հրատարակչությունը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին, որը գրական աշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկն է:

Տոնավաճառի շրջանակում հոկտեմբերի 12-18-ը կայացել է Ուկրաինայի եւ հարեւան երկրների հրատարակիչների համար հատուկ ծրագիրը, որին, որպես Հայաստանի  ներկայացուցիչ, մասնակցում էր «Զանգակ» հրատարակչության միջազգային համագործակցությունների եւ հեղինակային իրավունքների պատասխանատու Աննա Չիթչյանը:

Ծրագրի ընթացքում Հայաստանի, Բուլղարիայի, Չեխիայի, Վրաստանի, Հունգարիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի եւ Ուկրաինայի հրատարակիչները, խմբագիրները, հեղինակային իրավունքների պատասխանատուները եւ գրական գործակալները վերապատրաստման եւ գործարար կապերի հաստատման բացառիկ հնարավորություն ունեցան:

Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ իր ելույթում անդրադարձավ իրենց երկրում հրատարակչական ոլորտի ընթացիկ իրավիճակին, հնարավորություններին, մարտահրավերներին ու խնդիրներին: Մասնակիցները հանդիպումներ ունեցան Գերմանական հրատարակիչների եւ գրավաճառների ասոցիացիայի տնօրեն Պետեր Կրաուս ֆոն Կլեֆի, եվրոպական եւ միջազգային կապերի տնօրեն Ջեսիկա Սենգերի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գվանցա Ջոբավայի, նաեւ գերմանական առաջատար հրատարակչությունների ներկայացուցիչների հետ:

Աննա Չիթչյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ նմանօրինակ նախաձեռնությունները հնարավորություն են ընձեռում միջազգային փորձի փոխանակման, մշակութային երկխոսության, արդյունավետ գործարար կապերի հաստատման համար: Այս տարվա փառատոնը եւս մեկ հրաշալի առիթ էր միջազգային հարթակից խոսելու հայ գրականության, հայկական հրատարակչական ոլորտի առանձնահատկությունների եւ մեր երկրում ընթերցանության խթանման արդյունավետ գործիքների վերաբերյալ՝ այդ ամենը համադրելով միջազգային փորձին:

Հրատարակիչների համար հատուկ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի համակազմակերպիչներն ու համակարգողներն են Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը, «Գրքային Արսենալ» միջազգային փառատոնի եւ Ուկրաինայում Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Աննա Չիթչյանը համոզված է, որ նման միջոցառումները կնպաստեն հրատարակչական ոլորտի հայ մասնագետների հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաեւ հայ հեղինակների  եւ նրանց ստեղծագործությունների միջազգային ճանաչմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հայտնի են 2025 թվականի «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մրցանակակիրները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Հայտնի են 2025 թվականի «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մրցանակակիրները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական