Արմեն Առուստամյանի ՖԲ էջից, –
Ամեն անգամ տեսնելով , կամ լսելով « Վանդալիզմ Երևանում » , « Անհետացել է այս կամ այն հուշարձանը » , չի եղել գրեթե այնպիսի մի դեպք , որ զայրույթից ինչպես ընդունված է ասել ՝ ներսս տակն ու վրա չլինի : Չէր կարող և չի՛ կարող չլինել : Չի կարող տակն ու վրա չլինել և մեր արժեքները սիրող ու գնահատող , նրա պահպանության համար մշտապես բարձրաձայնող ու պայքարող և երևույթն այս դատապարտող ու սրտացավ յուրաքանչյուր հայի հոգին : Ահա և հուշարձանագողին , ասել է թե ՝ նույն այդ վանդալիստին , կամ վանդալիստներին զոհ գնացած մի կերտվածք ևս . այս անգամ էլ անվանի քանդակագործ , ՀՀ Ժողովրդական նկարիչ ՍԱՐԳԻՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ու ճարտարապետ ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ հեղինակած գործերից մեկը , այն է ՝ բանաստեղծուհի ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ շիրմարձանը Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում : Եվ սա էլ դեռ ամենը չէր . քանդակագործ ՖԵՐԴԻՆԱՆՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հեղինակած ու մեզ հայտնի « ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻՆ » ՝ նրանց բրոնզե հարթապատկերներն ու Երևանի 2800 – ամյակին նվիրված այգում « Նավակով տղան » էլ են արժանացել Կուրղինյանի ճակատագրին :
Վանդալիզմ ասվածը , որպես որակում ծեծված մի բառ է դարձել ասես , ազգային խայտառակությունն էլ չեմ ասի մեղմ է ասված , կասեի քնքուշ է հնչում ու սկսում ես ակամա կաղել քո իսկ բառապաշարից , որոնելու այնպիսի մի բառ , որ փոքրիշատե լավագույնս կարող է բնորոշում ու որակում հանդես գալ վաղուց ի վեր , տարիներ ի վեր հուշարձանային մեր արվեստին չակերտյալ և ուղիղ իմաստով ասած ՝ ուղեկցող այս ամենին . չգիտենք , ի՞նչ ասենք արդեն . մինչև երբ ՞ …դա էլ այն չէ …
Թշնամու ձեռամբ ոչնչացված Ջուղայի մեր խաչքարերի մասին սրտի ցավով ու զայրույթով բազմիցս է գրվել , խոսվել , ինչպես նույն այդ զգացումով գրվեց ու խոսվեց և ի դեմս Դադիվանքի , Ղազանչեցոցի ու Կանաչ Ժամի ՝ հետպատերազմյան շրջանից ի վեր նույն այդ թշնամուն թողած հայի սրբազան մասունքների մասին : Դեռ
բազում անգամներ կգրվեն ու կխոսվեն … Դատապարտել ենք , Դատապարտեցինք ու Դատապարտում ենք , ասելով ՝ « թուրքը մնում է թուրք » , քանզի նրա տենչանքն էլ դա է ՝ ոչնչացնել կերտածը հայի …փաստ , որ հայտնի է բոլորիս , նորություն չէ անշուշտ : Իսկ ինչ՞ ասենք մեր մեծ Հայերի բարձրարժեք ու մեծարվեստ կերտածը մինչ այսօր ՝ շարունակաբար մի ջարդոնի վերածող ընկեցիկին , հո նա էլ էդ նույն թուրքը չէ ՞ , բայց ահա … հա՛յ է կոչվում ..
Որպես սրտացավ ու մեր արժեքներով ապրող մի մարդ իբրև վերջաբան , ինչ էլ անվանեմ , բավ չէ դրան և կամ դրանց , ինչպես բնորոշեմ , բավ չէ դարձյալ .. երևույթն ու կատարողին չեմ անվանի զուտ վանդալիզմ , կամ վանդալիստ ՝ ավանդական դարձած բառով , փոխարենը կոչեմ սակայն ՆժԴԵՀԻ ասած ՝ թևավոր դարձած ՝ « ՀԱՅԻ ՄԻ ՏԱԿԱՆՔ » ու կոչեմ այդ ստահակներին կոթողները , արձանները ոչնչացնող բարբարոսնե՞ր . չէէ , այլ արժեքները մեր գլխատող ՄԱՐԴԱԿԵՐՊ ՅԱԹԱՂԱՆՆԵ՛Ր ..