Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չիրականացված երազանքն իրականացրած ֆիլմ. «Դավիթի այգին»

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատանին ի՞նչ երազանք կարող է ունենալ. հեծանիվ, նոր հեռախոս կամ ժամացույց…

Դավիթը 16 տարեկանում ընտանիքի հետ  «Մայրիկ» ֆիլմն է տեսել, ֆիլմում՝  Անրի Վերնոյի նկարահանած պարտեզը ու այդ պահից երազել՝ ինքն էլ իր մայրիկի համար է նույն պարտեզն ստեղծելու ու նրան է նվիրելու, միասին քայլելու են այդ պարտեզով:

Դավիթը Արցախի «Եղնիկներում» էր ծառայում, երբ եկավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը: Իսկ սեպտեմբերի 26-ին ընտանիքը Երևանից «Եղնիկներ» էր եկել՝ զինվոր որդուն տեսակցելու: Հանդիպեցին, տեսան, կարոտներն առան…

Վերջին տեսնելն էր, վերջին հանդիպումը, վերջին իրար հետ նստել-զրուցելը:

Պատերազմը լայն բացեց իր երախն ու տարավ մեր  5000 տղաներին, Դավիթին:
Նրա պարտեզ-երազանքը, սակայն, մնաց հոր սրտում:

2021 թվականի մի օր Դավիթի հայրը՝ Բագրատը,  գնում է «ORDER FILM» ընկերություն, ասում է, որ որդուց մնացած փոքրիկ տեսանյութերով ուզում է տեսահոլովակ  ունենալ:

«ORDER FILM» ընկերության հիմնադիր Հայկ Օրդյանի հետ խոսում են, զրուցում: Հայրը պատմում է որդու պարտեզ-երազանքի մասին: Եվ ոչ թե Դավիթի մանկությունից ու պատանեկությունից մնացած արխիվային տեսանյութերով փոքրիկ ֆիլմ, այլ պարտեզ-երազանքն իրականություն դարձնելու եւ այդ ամբողջ ընթացքը նկարելու միտքն է հղանում: Որոշվում է, որ ստեղծվելու է Դավիթի երազանքն իրականություն դարձնելու մասին ֆիլմ՝ «Դավիթի այգին»:

Դավիթը 21-րդ դարում ծնված Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին է, ծնվել է 2001 թվականի հունվարի 1-ին, Դավիթը Ամերիկյան համալսարանում էր սովորում, Դավիթը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ էր, Դավիթը մյուս պատանիների նման լավ հեռախոս կամ ժամացույց չէր ուզում, նա իր մայրիկին երջանկության պահեր պարգևել էր ուզում, ուզում էր կանաչ-փարթամ, ծաղկավետ մի այգեստան ստեղծել, որ այն միշտ ապրեր, որ ոչ միայն իր մայրն ու ընտանիքը, այլեւ ուրիշ մայրեր ու ընտանիքներ վայելեին ծառերի հովն ու ծաղիկների բույրը:

Այ այսպիսին էր Դավիթը:

Բա այսպիսի Դավիթի երազանքը կիսա՞տ կմնա… չի մնա:

«ORDER FILM»-ի ստեղծագործական կազմը Բագրատ Ուզունյանի  հետ որոշում են, որ Դավիթի երազանք-պարտեզը պետք է իրականանա, ու ամեն պահը պետք է նկարահանվի: Բագրատը Քանաքեռավանում տարածք է գնում ու սկսում այգին ստեղծելու աշխատաքները: Զուգահեռ աշխատում է  նաև «ORDER FILM»-ի ստեղծագործական խումբը՝ ռեժիսոր Գարուշ Ղազարյանը, բեմադրող օպերատորներ Վահե Տերտերյանը, Ֆրունզիկ Զաքարյանն ու Էդգար Հարությունյանը:
Դավիթը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հայրը պատերազմից հետո  քայլել է որդու ոտնահետքերով, հասել է «Եղնիկներ», նրա զոհվելու վայրն է գտել. լսել է Դավիթի զինակից ընկերոջ պատմությունը. Դավիթը գնացել էր վիրավոր ընկերոջ համար բժիշկ կանչելու, բայց չվերադարձավ, զոհվեց:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Դավիթի հիշատակին հուշամրցաշար է կազմակերպել, այդ խաղն ու Դավիթի՝ «Փյունիկի» դաշտում խաղն էլ է համադրվել ֆիլմում:

Բագրատը որդու ծառայության ժամանակվա հեռախոսազանգերն էլ էր ձայնագրել-պահել: Ռեժիսորական լուծումներով՝ այդ ձայնագրությունն էլ իր դերն է խաղում  ֆիլմում:

Այգում ծառատունկ է կազմակերպվել: Ծառեր են տնկել նաև 44-օրյայում զոհված տղաների ծնողները:

Նորատունկ շիվերն արդեն 3 տարեկան են. շիվը ծառ է դարձել ֆիլմում: Ծառերն այս տարի ծաղկել,  պտուղ են տվել:  Քանի որ ամեն ծառ իր անունն ու տերն ունի, Դավիթի հայրը մտադիր է, որ ծառի բերքն էլ տերը վայելի՝ գա, քաղի, տանի:

Այգում նաեւ լողավազան կա, «Մայրիկ»  Ֆիլմի   պարտեզի կամարի նման այստեղ էլ կամար կա՝ վարդերով:

Որքան էլ հայրը ցանկացել է խուսափել նկարահանվելուց, սակայն հենց նա է առաջ տանում ֆիլմի դրամատուրգիական գիծը: Ֆիլմում ընտանիքով նորից են դիտում «Մայրիկ» ֆիլմը, բայց այս անգամ՝ առանց Դավիթի:

«Թե Գարուշի, թե ինձ համար այս ֆիլմը առանձնակի նշանակություն ունի, որովհետեւ երկուսս էլ Դավիթի տարիքին են: Մենք էլ երազանքներ ունեք, բայց Դավիթինը կիսատ մնաց»,- ասում է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Անի Օրդյանը:

«Դավիթի այգին» Գարուշ Ղազարյանի առաջին հեղինակային լիամետրաժ վավերագրական ֆիլմն է:

«Իմ ու Դավիթի նպատակները, ցանկությունները նման են ու կարեւոր մի կետում հատվում են: Մտածում եմ՝ ի՞նչ կլիներ ինձ հետ, ո՞վ կիրականացներ իմ  երազանքը. վախեցնող մտքեր են գալիս, որոնցից ուղղակի սառչում ես:

Դավիթի երազանքը դարձավ նաեւ մեր երազանքը:

Ես իմ առջեւ նպատակ էի դրել, որ Դավիթի երազանքն իրականացնելու մասին ֆիլմն անպայման պետք է իրականացնեմ, պետք է վավերագրեմ նրա  երազանքը:  Այգում Դավիթը կա, նրա ներկայությունն զգացվում է այնտեղ: Ես իմ միջոցով եմ նաեւ փորձել ճանաչել Դավիթին: Այն հարցերը, որ նրան կուղղեի, ինքս ինձ եմ ուղղել, որովհետեւ մենք նույն տարիքի ենք:

Նկարահանումների 3 տարին շատ արագ անցավ, ամեն ինչ նկարահանեցինք այնպես, ինչպես պատկերացնում էինք, բայց ինձ համար շատ դժվար էր որդեկորույս հորը մոտենալ, նրա  հետ աշխատել, հատկապես, որ չէր ուզում նկարահանվել: Չէր ուզում, որ իր որդու մասին ֆիլմում որդու փոխարեն, ինքը երեւար:Բայց  նա է գործող կերպարը, նա է որդու երազանքն իրականացնողը, ուրեմն նա պիտի նկարահանվեր»,- պատմում է ֆիլմի ռեժիսոր Գարուշը:
 56 րոպե տեւողությամբ վավերագրական լիամետրաժ ֆիլմը դեռ նախագծային փուլում  ներգրավվել է «Vilnius meeting point» կինոհարթակում, 2023 թվականի հոկտեմբերին  ընդգրկվել է Յիհլավայի միջազգային վավերագրական  կինոփառատոնի «New vision co-production» մարկետում, որի շրջանակում  տարբեր պրոդյուսերների, դիստրիբյուտորական գործակալությունների հետ միջազգային պրեմիերաների համար պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց  ORDER FILM-ը դեռ պետք է ընտրություն կատարի:

«Դավիթի այգին» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2024 թվականին:

Սցենարի հեղինակները Ալինա Օրդյանն ու Սառա Նալբանդյանն են, կոմպոզիտոր Դավիթ Դավթյանը ֆիլմի համար առանձին երաժշտություն է գրել. ինչպես այգին է կառուցվում, այնպես էլ երաժշտությունն է աստիճանաբար զարգացում ապրում  ֆիլմում:

«Մի տեսակ մեղքի զգացում ունեմ. ամեն ինչ արվել է, այգին կա, ֆիլմը կա, այգու ստեղծման ամբողջ ընթացքը վավերագրվել է, բայց կարող էր, չէ՞ Դավիթն էլ լինել, կարող էր նա էլ տեսնել այս ամենը…

Ֆիլմը մի կարեւր գաղափար ունի՝ եթե երազանք ունես, մի սպասիր հարմար պահի, անգամ վաղվան մի թող, հենց այս պահին սկսիր իրականացանել երազանքդ»,- հորդորում է  Դավիթի տարեկից Գարուշը:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օգնության ծրագրերը շարունակվում են

Հաջորդ գրառումը

Հետխորհրդային կանոնակարգի փլուզումով Հայաստանն իրեն վտանգված է զգում

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Հետխորհրդային կանոնակարգի փլուզումով Հայաստանն իրեն վտանգված է զգում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական