Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շշուկի եվ ճիչի համար, հավերժության եվ ակնթարթի համար. Առնո Բաբաջանյան. ոչ միայն երգեր

08/02/2021
- Մշակույթ

ՎԱԴԻՄ ՍՊԻՎԱԿՈՎ

Արմեն Ջիգարխանյանը մի անգամ իր ընկերոջըՙ Առնո Բաբաջանյանին, հարցրեց. «Ինչպե՞ս ես դու երաժշտություն գրում»: Նա պատասխանեց. «Լսո՛ւմ եմ: Լսո՛ւմ»: Իր հերթին ամբողջ երկիրը լսում ու երգում էր նրա երգերը, որոնք սրընթաց ներխուժեցին 1960-ականների «ձնհալի» մթնոլորտ ու դարձան հիրավի դարակազմիկ: Երաժիշտի հոբելյանի նախօրեին հիշում ենք, թե ինչպես կոմպոզիտոր-երգահանի համբավը ետնաբեմերից այն կողմ մղեց ականավոր սիմֆոնիստի եւ դաշնակահարի տաղանդը:

Ոչ մի ստեղծագործական կենսագրություն չի լինում առանց լեգենդների: Բաբաջանյանի մանկությունից էլ հայտնի է մի պատմություն, որը գոյություն ունի առնվազն չորս տարբերակով: Դրա բնույթն այսպիսին է. Երեւանում մանկապարտեզի համերգի ունկնդրման ժամանակ փոքրիկ Առնոյին նկատում է մի «քեռի», որն ասում է, որ տղան կատարյալ լսողություն ունի եւ նրան անպայման պետք է երաժշտություն սովորեցնել: Ծնողները հետեւում են նրա խորհրդին, եւ արդեն մեկ տարի անց Առնոն հաճախում է երաժշտական դպրոց: «Քեռին» Արամ Խաչատրյանն էր, որը մեծ դեր է խաղացել Առնո Բաբաջանյանիՙ որպես պրոֆեսիոնալի, կազմավորման գործում: Հենց նա է մայրաքաղաքում բարեխոսել, որպեսզի Առնոյին ընդունեն Գնեսինների ուսումնարանի վերջին կուրս, իսկ այնուհետ արդենՙ Մոսկովյան կոնսերվատորիաՙ Կոնստանտին Իգումնովի մոտ: Ի դեպ, հայտնի պրոֆեսորի դասարանում լինելը Բաբաջանյանի վաղեմի երազանքն էր տղայի ամենավառ տպավորություններից էր Իգումովի համերգը Երեւանում 1930-ականների սկզբին:

Բաբաջանյանի դաշնակահարության մասին նույնպես լեգենդներ էին պտտվում: Այնպես ստացվեց, որ դաշնակահարի նրա մեծ կարիերան չի կայացել, չնայած թվում էր, որ դրա համար կար ամեն ինչ ՙ նրբին տեխնիկա, նախանձելի գեղարվեստական ճաշակ եւ վառ խառնվածքով մեկնաբանումներ: Ժամանակակիցները պնդում էին, որ Բաբաջանյանը պարզապես ցնցում էր Բեթհովենի սոնատների, Շոպենի, Ռախմանինովի, Սկրյաբինի էտյուդների եւ պրելյուդների մեկնաբանությամբ, իսկ կուրսի երեկոն, որի ժամանակ Առնոն կատարեց Ռախմանինովի երկրորդ կոնցերտը, կոնսերվատորիայում երկար են հիշել: Ինքըՙ Իգումովը, մի անգամ, երգչուհի եւ մանկավարժ Նինա Դորլիակի հետ զրույցի ժամանակ, կիսաբերան ասաց. «Առնոն իմ լավագույն աշակերտն է»: Բայց երաժշտաստեղծումը, որը դեռ մանկությունից գրավում էր Առնոյին, այնուամենայնիվ, հաղթեց, թեեւ իր ստեղծագործությունները նա ինքն էր միշտ փայլուն նվագում, նաեւ, համարյա առանց բացառությունների, ինքն էլ ձայնագրում էր դրանք: Միայն կյանքի ամենավերջում Ռախմանինովի պրելյուդների նրա երեք յուրօրինակ, բուռն եւ վիրտուոզ կատարումները ձայնագրվել են հեռուստատեսությունում:

Իր առաջին ստեղծագործությունըՙ «Պիոներական քայլերգը», Բաբաջանյանը գրել է 9 տարեկանում: Հետագայում ստեղծագործական ասպարեզում երիտասարդ հեղինակի ուսուցիչներն են եղել խոշոր վարպետներՙ Վ. Տալյան, Վ. Շեբալին, Գ. Լիտինսկի: Ակադեմիական «լուրջ» երաժշտության ասպարեզում կոմպոզիտորը թողել է հարաբերականորեն փոքր, բայց նշանակալից ժառանգությունՙ երեք լարային կվարտետ, դաշնամուրի եւ ջութակի կոնցերտներ, պոեմ-ռապսոդիա նվագախմբի համար, «Հերոսական բալլադը» դաշնամուրի եւ նվագախմբի համար, որի համար 29 տարեկանում ստացել է, ոչ ավել ոչ պակաս, Ստալինյան մրցանակ: 1962-ին Մստիսլավ Ռոստրոպովիչի համար գրել է թավջութակի կոնցերտՙ օժտված յուրօրինակությամբ, գունագեղությամբ եւ կատարողական ցայտունությամբ:

Նորարարական ջիղն ամենից շատ արտահայտվեց դաշնամուրային ստեղծագործություններում: Ինչեր արժե միայն «Վեց պատկեր» դաշնամուրային սյուիտը, որտեղ ժողովրդական բանահյուսության տարրերն անսպասելի, բայց համահունչ կերպով համադրվում են «դժվարիմաց», ռացիոնալ դոդեկաֆոնիայի հետ: Իր հերթին, իր թափով ապշեցնող «Պոեմը» Չայկովսկիի անվան 3-րդ մրցանակաբաշխության դաշնակահարների համար պարտադիր կատարում է:

Բաբաջանյանի բացառիկ տաղանդը չկարողացավ ամբողջությամբ բացվել նաեւ մեկ այլ պատճառով. կյանքի կեսըՙ 30 տարի, կոմպոզիտորը հիվանդ էր սպիտակարյունությամբ: Դա մեծապես խոչընդոտում էր եռանդուն եւ կենսուրախ երաժշտին, որն առհասարակ հայտնի էր հիանալի հումորի զգացումով, ընկերության ոգին էր եւ ընտանիքի երջանիկ հայր: Բայց իր ողջ ակադեմիական երաժշտության մեջ, մանավանդ ուշ շրջանի, պարզորոշ լսելի է անելանելի ողբերգականությունը: Ամենավառ օրինակը Դմիտրի Շոստակովիչի հիշատակին նվիրված թիվ 3 Լարային կվարտետն է (1977): Դա պարզապես մեծ կոմպոզիտորի մահվան կապակցությամբ արտահայտվել չէր, այլեւ մտքեր սեփական ճակատագրի մասին: Չպետք է մոռանալ, որ այդ օպուսի ստեղծման պահին Բաբաջանյանն արդեն երկու տասնամյակ համարյա ամբողջությամբ իրեն նվիրել էր այսպես կոչված թեթեւ ժանրերին: Իսկ կվարտետում լսելի են ե՛ւ ստեղծագործական համարձակությունը, ե՛ւ խորությունը, ե՛ւ հասուն վարպետությունը:

Այնուամենայնիվ, երկիրը նրան ճանաչում էր որպես կոմպոզիտոր-երգահան: Ավելի ճիշտՙ ոչ թե ճանաչում, այլ ահավոր սիրում էր: Նրա երգերը դարձան «ձնհալի» ձայնը, ինչպես Խուցիեւի ֆիլմերն այդ ժամանակաշրջանի արտացոլումն էին կինոժապավենի վրա: Բաբաջանյանը տեսնում էր, թե ինչպես է աճում իր հանրահայտությունըՙ շրջագայելով երկրով մեկ եւ լսելով, թե ինչպես են մարդիկ երգում «Իմ Երեւանը» «Առաջին սիրո երգը» ֆիլմից: Խորհրդային էստրադայում շատ բաներում նա առաջամարտիկ էր. առաջին թվիսթերըՙ «Քայլում է արեւը ծառուղիներով», «Գեղեցկության թագուհի» եւ «Ժպտա», բառացիորեն բոցավառել էին ժամանակը նոր, մինչ այդ խորհրդային հասարակության մեջ չտեսնված գույներով ու ռիթմերով: Լրիվ այլ կերպ ընդունեցին «Նոկտյուրնը», «Մի՛ շտապիր»-ը, «Սատանայի անիվը», «Վերադարձրո՛ւ ինձ երաժշտությունը», «Շնորհակալ եմ քեզ»-ըՙ խորհրդային քնարական երգի անգերազանցելի գլուխգործոցները: Երաժշտությանը համապատասխան էր նաեւ չափածոն, Բաբաջանյանը համարգործակցում էր Անդրեյ Վոզնեսենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Լեոնիդ Դերբենյովի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետ: Ե՛ւ հենց 1960-ականները, ե՛ւ այդ հիթային երգերի հաղթական համերգային կյանքը դժվար է պատկերացնել առանց եւս մեկ մարդուՙ Մուսլիմ Մագոմաեւի: Նրա եւ Բաբաջանյանի միջեւ գոյացավ ոչ միայն գերբեղմնավոր ստեղծագործական միություն, այլեւ իսկական ընկերություն, որը բավականին տարօրինակ կերպով քանդվեց կոմպոզիտորի կյանքի վերջում: Բացի այդ, իր որդունՙ Արայիկին, աջակցելու բնական ցանկությունը, որն այդ ժամանակ երգչի գործունեություն էր սկսում, մղեց Բաբաջանյանին արդեն նրա՛ համար նոր երգեր գրել:

Այսօր, երաժշտի մահից համարյա քառասուն տարի անց, կարելի է գիտակցել Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգության ընդգրկումն ու նշանակությունը: Եվ միաժամանակ տխրել, թե որքան է ուշադրությունից դուրս մնացել նրա «լուրջ» երաժշտությունը: Իսկ երգերը… ապրու՛մ են: Դրանք շարունակ երգում ու լսում են: Ավելին ի՜նչ ասել, եթե բոլոր մոսկվացիներն իրենց Քաղաքի օրն անց են կացնում ռուսական մայրաքաղաքի ոչ պաշտոնական օրհներգիՙ Առնո Բաբաջանյանի «Երկրի լավագույն քաղաքը» մեղեդիի ներքո:

«Լիտերատուրնայա գազետա», Մոսկվա, 20.01.2021

Ռուսերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Նախորդ գրառումը

Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել Ստեփանակերտում

Հաջորդ գրառումը

Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառության սպառնալիքների ներքո. ՀՀ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառության սպառնալիքների ներքո. ՀՀ ՄԻՊ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական