Այդ մասին հուլիսի 23-24-ին տեղեկացրել են թուրքական տպագիր և էլեկտրոնային մամուլը, ինչպես նաև գերմանական “Deutsche Welle” -ի գլխավորությամբ միջազգայւն լրատվամիջոցները: Իրականում խոսքը Այա Սոֆիայի մասին չէ միայն, այլ նաև Քարիյե մղկիթ կոչված Սուրբ Փրկիչ Հորա տաճարի: Երկու տաճարներն էլ բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցներ են, կառուցված 6-րդ դարում Կ. Պոլսում:
Այա Սոֆիան մզկիթի է վերածվել 1453 թ. մայիսի 29-ին Կոնստանդնուպոլսո օսմանյան նվաճումից հետո, իսկ հրաշագեղ խճանկարներով հայտնի Սբ. Փրկիչ Հորա տաճարը 1511-ին, նվաճումից 58 տարի անց: Այս տաճարներից Այա Սոֆիան , որպես օսմանյան մզկիթ, գոյատևել է մինչև 1934 թ., երբ նախարաների խորհուրդի որոշումով, որը ստորագրել է նաև ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, ստացավ թանգարանի կարգավիճակ, որին 1945 թ. օգոստոսի 29-ին հետևեց նույն կարգավիճակի շնորհումը Քարիյե մզկիթին:
Այս Երկու տաճարներն էլ 1985-ին ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակությային ժառանգության ցանկում: Սակայն, 2020 թ. նախագահ Էրդողանի միջամտեց, նրա հուլիսի 10-ի հրամանագրով թանգարանի կարգավիճակից զրկվեց նախ Այա Սոֆիա տաճարը, իսկ օգոստոսի 21-ին նույն ճակատգրին արժանացավ նաև Սուրբ Փրկիչ Հորա եկեղեցին, վերածվելով նույնպես մզկիթի:
Տաճարների վերածումը մզկիթի բուռն հակազդեցություն առաջ բերեց Եվրոպական միության երկրներում և ԱՄՆ-ում: Շուտով հակազդեցությամբ հանդես եկավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Մզկիթի վերածել տաճարները, ենթադրում էր ծածկել քրիստոնեկան անխտիր բոլոր սրբապատկերները, խճանկար, թե որմնանկար, ինչպես նաև խաչերը, ինչը արվեց պաստառներով, որոնք անճանաչելի դարձրին բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցը համարվող հույն ուղղափառ եկեղեցու հրաշակերտ տաճարները:
Թերևս դա էր պատճառը, որ հենց 2020 թ. դեկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես գերմանական թերթն է նշել, մտահոհված թանգարանից մզկիթի վերածված զույք տաճարներում կատարված փոփոխություններով, դրանք տեղում ստուգելու պահանջով դիմել էր թուրքական իշխանություններին: Ըստ երևույթին դիմումը մնացել է անարձագանք, որ հուլիսի 23-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, “Deutsche Welle”-ի վկայությամբ, կրկին է դիմել: Ըստ գերմանական Թերթի, դիմումը թուրքական իշխանություններին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Համաշխարհային ժառանգության” կոմիտեն, պահանջել ով “արդիականացված զեկույց Այա Սոֆիայում և Քարիյե մզկիթում կատարված փոփոխությունների” մասին, մինչև 2022 թ, փետրվարի 1-ը:
Կոմիտեն միաժամանակ նախազգուշացրել, որ հակառակ պարագային տաճարները կընդգրկվեն “Համաշխարհային վտանգված ժառանգության” ցանկում: Դա նշանակում է զույգ տաճարները հանել “Համաշխարհային մշակութային ժառանգության” ցուցակից, ինչի մասին էլ ընդգծել է թուրքական “Oda TV” կայքը:
Հ. Չաքրյան