Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Օհայոյի պետական համալսարանի Ֆիչբուրգի արվեստի թանգարանում «Անտարկտիկայի գույների կախարդանքը» ցուցահանդեսի պաստառը:

Օհայոյի պետական համալսարանի Ֆիչբուրգի արվեստի թանգարանում «Անտարկտիկայի գույների կախարդանքը» ցուցահանդեսի պաստառը:

Մի հայ նկարիչ… Անտարկտիդայում

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեյվիդ Էբի Փեյջ (1901-1979)

Լավ, վաղուցվանից գիտենք, որ «ամեն տեղ հայ կա»: Բայց անգամ… Անտարկտիդայո՞ւմ: Պարզվում է, որ սառցապատ եւ ամայի մայրցամաքը եւս ժամանակ առ ժամանակ հայ այցելուներ է ունեցել…

Առաջին հայը, որ ոտք է դրել է Անտարկտիդայում, եղել է ամերիկահայ նկարիչ եւ գրաֆիկական դիզայներ Դեյվիդ Էբի Փեյջը (1901-1979): Նրա մասին առաջին անգամ կարդացել էի Բուխարեստի հայկական «Արաս» թերթում (2 փետրվարի, 1934 թ.)՝ «Հայ մը Հարաւային Բեւեռ» հոդվածում: Հետագայում գտա լրացուցիչ տեղեկություններ նրա մասին, թեեւ մինչ այժմ ինձ չի հաջողվել հայտնաբերել Փեյջի իրական անունը եւ հարմար լուսանկարներ: Նրա ցուցահանդեսի պաստառներից միայն մեկում աղոտ երեւում է նրա արտաքինը (տե՛ս լուսանկարը):

Դեյվիդ Էբի Փեյջ, «Պինգվինների խումբ» (1934

Աղբյուրները նշում են, որ Փեյջը ծնվել է 1901 թվականի մայիսի 15-ին, հայ ընտանիքում, Օսմանյան կայսրության Անատոլիայի շրջանում, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանում: 1911 թվականին եկել է Միացյալ Նահանգներ՝ իր հորեղբոր մոտ Ֆիչբուրգում (Մասաչուսեթս նահանգ): Արդեն 1919 թվականին Դեյվիդը դասավանդել է Բոսթոնի Գեղարվեստի թանգարանում եւ 1923-1930 թվականներին որպես կոմերցիոն նկարիչ եւ ինտերիեր ձեւավորող է աշխատել Նյու Յորքում: Խորապես հետաքրքրված լինելով բնության պատկերմամբ՝ նա մի քանի պատվեր է ստացել ստեղծելու բնություն պատկերող որմնանկարներ: 1930 թվականին «Լունա ամյուզմենթ» ընկերությունը Փեյջին հանձնարարել է նկարել աշխարհի ամենամեծ ցիկլորաման Նյու Յորքի Քոնի Այլենդում գտնվող Լունա Պարկի համար: Թեման այդ ժամանակ (1928-1930) կայացած Անտարկտիդայի ամերիկյան արշավախումբն էր, որ գլխավորել էր ծովակալ Ռիչարդ Բըրդը (1888-1957): Վերջինս գլխավորել է հինգ արշավախումբ դեպի սառցե մայրցամաք 1928-1956 թվականներին: Բեւեռախույզի ձեռքբերումները լայնորեն գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը եւ հանրության երեւակայությունը: Իր «Անտարկտիկայի համայնապատկերը» ավարտելու համար Փեյջը կապ է հաստատել արշավախմբի անձնակազմի անդամների հետ եւ ուսումնասիրել նրանց հաղորդագրություններն ու հետազոտությունների արդյունքները: Ըստ Օհայոյի պետական համալսարանի պաշտոնական կայքի՝ «Բըրդի արշավախմբի անդամները տպավորված չէին Փեյջի նախնական էսքիզներով եւ հասկացրել են նրան, որ իրենք պաշտոնապես չեն կիրառի այն ցիկլորամայում, ոչ իսկ պաշտոնապես կապ կունենան դրա հետ: Փեյջը չի հուսահատվել եւ շարունակել է հետաքրքրություն ցուցաբերել «Անտարկտիդայի գույները» պատկերելու մեջ: Քոնի Այլենդի ցիկլորաման հաջողությամբ ավարտելուց հետո նա շարունակել է աշխատել Անտարկտիդան պատկերող նկարաշարի վրա՝ օգտագործելով արշավախմբի անդամների հետ քննարկումներից ստացած տեղեկությունները, ինչպես նաեւ տարբեր օդերեւութաբանական ու գիտական աշխատանքներից քաղած տվյալները: Նա ավարտել է 13 նմանատիպ կտավ եւ արշավախմբի անդամներին հրավիրել է գալ եւ դիտել իր աշխատանքը: Երբ վերջիններս դիտելիս են եղել կտավները, Փեյջն այդ ընթացքում կատարել է յուրաքանչյուրի ածխապատկեր ճեպանկարները: Նրա աշխատանքը տպավորել է արշավախմբի անդամներին: Փեյջին ուղղված նամակում Լարի Գուլդը նշել է. «Ես չէի հավատա, որ բեւեռային շրջաններում չեղած մեկը կարող է այդքան արդյունավետ կերպով որսալ այդ անփայլ կապույտն ու հարազատ գույները, ինչպես դուք… ձեր աշխատանքն ունի հիմնովին վավերական, ինչպես նաեւ իրապես գեղարվեստական լինելու հազվագյուտ հմայքը»: Գուլդն այնքան է տպավորվել, որ Փեյջի նկարներից երկուսը ներառել է իր «Ցուրտ» գրքում (Նյու Յորք, 1931)՝ նախաբանում նշելով. «Քանի որ բառերն այնքան անհամարժեք միջոց են՝ տալու համար գույնի արտահայտությունը եւ քանի որ Դեյվիդ Փեյջն այնքան դիպուկ է պատկերել Անտարկտիկայի գույների որոշ փուլեր իր կտավներում, ես շնորհակալ եմ նրա բարեկամական հետաքրքրության համար» (https://library.osu.edu/site/antarcticcolours/exhibit-overview/):

1931-1932 թվականներին Փեյջը ճանապարհորդել եւ նկարել է Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 28 երկրներում: 1933 թվականին նա դիմել է Բըրդի երկրորդ անտարկտիկական արշավախմբին մասնակցելու խնդրանքով՝ որպես արշավախմբի պաշտոնական նկարիչ: Մինչեւ ցուրտ կլիմայական պայմաններում լուսանկարչությունը հնարավոր կդառնար, նկարիչների համար սովորական պրակտիկա էր բևեռային արշավախմբերում հետախույզներին ուղեկցելը եւ բնանկարներ պատկերելը մատիտով, փայտածուխով եւ պաստելով: Բըրդը նախ պատասխանել է, որ նկարչի տեղ չունեն, թեեւ ինքը կցանկանար վերցնել: Փեյջը շարունակել է հետամուտ լինել արշավախմբի նկարիչ դառնալու իր երազանքին` իր «լոբիինգի» մեջ ներգրավելով անձնակազմի մի քանի անդամների եւ հանձնարարական նամակներ հավաքելով ժամանակի մի քանի հեղինակավոր անձանցից: Ի վերջո, 1933 թվականի հոկտեմբերին նա դարձել է Բըրդի Անտարկտիդայի երկրորդ արշավախմբի (1933-1935) «Գիտական անձնակազմի գունային հետազոտությունների պաշտոնական նկարիչ»: Անտարկտիդայում Փեյջը նկարել է տարբեր չափերի երփնագրեր՝ մոտ 300 մատիտանկարներ, արշավախմբի անդամների ութ դիմանկարներ՝ փայտածուխով: ԱՄՆ վերադառնալուց հետո նա մոնտաժել է Բըրդի արշավախմբի կինոխրոնիկան Հոլիվուդի «Ռիփաբլիք» ստուդիայում եւ մի շարք դասախոսություններ կարդացել արշավախմբի մասին:
1937-1938 թվականներին Փեյջը ցուցադրել է իր անտարկտիկական էսքիզները եւ նկարները Քալիֆորնիայի մի քանի պատկերասրահներում: 1942 թվականին միացել է ԱՄՆ բանակի ազդանշանային կորպուսին եւ պատրաստել է օպերատորներ Լուիզիանա նահանգում: 1943 թվականին աշխատել է որպես բեմանկարիչ հոլիվուդյան ստուդիաներում, 1947-ից 1970 թվականներին եղել է Հոլիվուդի գլխավոր կինոստուդիաների օպերատորը, թեեւ Համացանցի կինոբազայում (www.imdb.com) նրա անունը բացակայում է:

1953 թվականին Փեյջն ամուսնացել է Լյուսիլ Ջոնսոնի հետ, երջանկացել մեկ ուստրով (Դեյվիդ Ա. Փեյջ կրտսեր, ծնված 1957 թվականին) եւ մեկ դուստրով (Փամելա Փեյջ, ծնված 1958 թվականին): Փեյջը մահացել է 1979 թվականի օգոստոսի 9-ին, Բեւերլի Հիլզում (Քալիֆորնիա): 1985 թվականին Օհայոյի պետական համալսարանը ձեռք է բերել ծովակալ Ռիչարդ Է. Բըրդի աշխատությունները, որոնց մեջ կան նաեւ Փեյջի 100 պաստելային նկարներից վաթսունը: 2004 թվականին Գերմանիայի Ծովային թանգարանը եւ Բրեմերհավենի Ալֆրեդ Վեգեների ինստիտուտը 1930-ականներից հետո առաջին անգամ ցուցադրել է Փեյջի պաստելները՝ «Անտարկտիկայի գույների մոգությունը. Դեյվիդ Էբի Փեյջ» վերնագրով: Այդ առիթով լույս է տեսել Ռայնհարդ Ա. Քրաուզենի եւ Լարս Ու. Շոլի գիրքը: 2012 թվականի ապրիլ-հունիս ամիսներին նույն խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Ֆիչբուրգի արվեստի թանգարանում…
Վերջում նշենք, որ 1947 թ. ամերիկահայ մամուլի հաղորդմամբ՝ նույն ծովակալ Բըրդի՝ 1946-1947 թթ. Անտարկտիդա կատարած արշավախմբին մասնակցել է 19-ամյա հայ նկարիչ Մ. Ճերմակյանը` որպես ռադիոտեղորոշիչի (ռադար) մասնագետ: Սակայն այս մի նկարչի մասին առայժմ ոչ մի այլ տեղեկություն չենք գտել…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Օհայոյի պետական համալսարանի Ֆիչբուրգի արվեստի թանգարանում «Անտարկտիկայի գույների կախարդանքը» ցուցահանդեսի պաստառը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոստան Զարյանի եւ Լորենս Դարելի կղզիապատումը

Հաջորդ գրառումը

Վավերագրերի հավաքածու, որ ներկայացնում է ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանին

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Վավերագրերի հավաքածու, որ ներկայացնում է ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական