Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոմիտասի նամակները Արշակ Չոպանյանին

24/02/2021
- Ազգային, ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ գրական-մշակութային կյանքում առանձնակի տեղ են ունեցել Կոմիտաս-Արշակ Չոպանյան հարաբերությունները, որոնք մշտապես եղել են ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Ստորև ներկայացված են Կոմիտասի երկու նամակները` ուղղված Արշակ Չոպանյանին, որոնք խիստ ուշագրավ են.

Արշակ Չոպանյանին 1908, 23 դեկտեմբեր, Ս.Էջմիածին

Սիրելի՛ Չոպանս,

Ինչպէս երևում է՝ տաք տեղ ես գտել. հը՜, գործերն ու քոյրերն ի՞նչ են անում, դու ինքը զինքդ ինքեանց զինքեանց հանդիսացուցի՞ր…

Մենք բոլորս էլ լաւ ենք և քեզ սիրալիր բարևներ ենք ուղարկում առաջիկայ տօների եւ Նոր տարուան առթիւ:
Այ թէ այնպէս անէիր, որ մնայիր մինչև զատիկ, ու գայի քեզ մի պինդ պսակէի…

Մինաս Բերբերեանն ասում էր, որ քո խաթեր համար չորս անգամ, հակառակ ուսուցիչների տրտունջներին, քննել են Կարախանեան Հայր Ներսէս Վարդապետի ազգականին և չորս անգամն էլ գտել են բոլորովին անպատրաստ մի քանի առարկաներից, այնպէս որ այդ յառաջադիմութեամբ անհնարին է ներկայ տարին ընդունելը:
Ուղտն եկաւ ունքերը փրստած այսպէս՝
գիտե՞մ…

Շատ բարև հարցանողներին և քեզ էլ մի ջերմ պագ ինքը զինքիցս:

Քոյդ Կոմիտաս

Յ.Գ. Յարգելի Կարագեաններին յարգանացս հաւաստիքը:

Արշակ Չոպանյանին 17 օգոստոս, Բեռլին

Սիրելի՛ բարեկամ,

Ուղարկում եմ այսօր նամակիս հետ միաժամանակ «Հայ գեղջուկ երաժշտութեան» ուսումնասիրութեան առաջին տետրը. սկսեցէք կամաց-կամաց թարգմանել, ես էլ կհասցնեմ միւսները, տետրակ-տետրակ: Ուղարկեցէք թարգմանած ժաղովրդական երգերից հետևեալների ֆրանսերէնը, որ տպել պէտք է տամ բազմաձայն և միաձայն՝ դաշնակի նուագով, այստեղ. գերմաներէն էլ թարգմանել տուի մի հմուտ բանաստեղծի. ուսուցչապետս խորհուրդ է տալիս հայերէն, ֆրանսերէն և գերմաներէն լեզուներով տպել տալ, որ օտարներին մեր եղանակները շուտ ըմբռնել տալու գործը դիւրացրած լինենք…

Աշխատութեան վերնագիրը դիտմամբ «Հայ գեղջուկ երաժշտութիւն» դրի, որովհետև քաղաքացիք ոչ մի ժողովրդական երգ չեն ստեղծել. իսկ ժողովրդական բառը շատ ընդհանուր է և ընգրկում է բոլորին, այնինչ այս երգերը յատկապէս գեղջուկի ստեղծագործութիւններն են, իսկ աշխատութեան մեջ ժողովրդական բառը գործածել եմ, որովհետեւ գրագէտներն ու կրթուած դասակարգը սովորել է այդ անունը տալ, մանաւանդ, երբ երգի հետն միացած գիւղական ժողովուրդին: Աշխատութիւնս էլ նուիրեցի պ. Ա.Մանթաշեանին, որովհերև նորան եմ պարտական արդի ուսման պաշարովս՝ եվրոպական մտքով…

Մաղթելով Ձեզ քաջողջութիւն, մնամ Ձեզ շատ սիրալիր բարևելով՝

Կոմիտաս Վարդապետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի իշխանությունների կողմից ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ

Հաջորդ գրառումը

Քաղավիացիայի Կոմիտեյի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»․ Հակոբ Ճաղարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ և ովքեր էին կանգնած «Արամ Ռամազան» օպերացիայի հետնաբեմում. Հայկ Դեմոյան

27/10/2025
Հաջորդ գրառումը

Քաղավիացիայի Կոմիտեյի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»․ Հակոբ Ճաղարյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական