Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորեն Ստալբե. «Երազում եմ հանդես գալ հայ թատրոնում եւ կինոյում»

07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի հունվարին «Ազգ» շաբաթաթերթում հրատարակեցի «Խորեն Ստալբե. «Իմ հայրը Խորեն Աբրահամյանն է…» վերնագրով հարցազրույց լատվիացի երգիչ, դիջեյ, դերասան, կինոօպերատոր եւ լուսանկարիչ Խորեն Ստալբեի հետ: Տասնամյակներ շարունակ նրա արվեստի հիմնական պատգամը մնում է «Stop the War» («Դադարեցնել պատերազմը») կոչը՝ լինի նկարչության, լուսանկարչության, թատրոնի, երաժշտության մեջ թե բնությանը կամ սուզորդներին նվիրված նրա ֆիլմերում: «Գեղեցկությունը տեսնելու ունակությունը պարգեւ է, որը թույլ է տալիս աշխարհին սիրով նայել եւ հաղորդել տպավորություններդ»,  ասում է արտիստը: Նույն պատգամը հնչում է նաեւ նրա երգերում:

Արվեստագետը վերջերս դարձյալ հոր հայրենիքում էր եւ ցանկացավ իր տպավորությունները հայտնել հայաստանցի ընթերցողին:

–Խորե՛ն ջան, վերջերս դուք երկրորդ անգամ այցելեցիք Հայաստան: Մեր զրույցից հետո, երբ վերջապես պատմեցիք ձեր հոր՝ Խորեն Աբրահամյանի մասին, Հայաստանում շատերն են ձեզ ճանաչում: Ի՞նչ զգացողություններ ունեցաք այս անգամ:

-Արծվի՛ ջան, Երեւանում ես միայնակ քայլեցի երկու կիլոմետր, առանց նկարահանման խցիկի, կողքիս ոչ մեկի չունենալով. դա ինձ համար մեծ քայլ էր դեպի ապագա: Առաջին անգամ Հայաստանում ամբողջ ժամանակ նկարահանող խմբի հետ էի, եկել էինք աշխատելու մի հեռուստահաղորդման հերթական թողարկման վրա, որ կոչվում է «Ճանապարհորդելով աստղի հետ», այսինքն՝ իմ (ծիծաղում է): Մարդիկ ինձ ողջունում էին փողոցում. հասկանում եմ, որ իմ տաղանդավոր հոր մեծ ազդեցության շնորհիվ: Այս հինգ տարիներին, որ չէի եղել Հայաստանում, այնքա՜ն շատ բան է փոխվել: Հավանաբար, այստեղ դուք դա չեք զգում, բայց ինձ թվում է, որ Երեւանը ծաղկում է: Հասկանում եմ, որ ամենուր կան քաղաքական, տնտեսական եւ այլ խնդիրներ, բայց կողքից նայելով՝ այլ պատկեր ես տեսնում:

–Հնարավորություն ունեցա՞ք ծանոթանալու հայ գործընկերների հետ, ու կա՞ հավանականություն, որ համագործակցություն կծավալվի նրանց հետ:

-Ես հանդիպել եմ մշակույթի բազմաթիվ գործիչների, բախտս բերեց ինձ շրջապատող մարդկանց հետ: Երազում եմ հանդես գալ հայ թատրոնում եւ կինոյում…

–Իսկ հաջողվե՞ց արդյոք այս անգամ հանդիպել հարազատների, որոնց նախորդ այցի ընթացքում չէիք տեսել:

-Այո՛, հանդիպել եմ ազգականներիս, քրոջս եւ նրա ամուսնուն, Բաբկեն եղբորս կնոջը՝ Գայանեին (Բաբկենը, դժբախտաբար, արդեն երկնքում է) ու նրանց զավակներին՝ Խորեն եւ Լյուսյա Աբրահամյաններին: Լյուսյան դերասանուհի է եւ հրաշալի անձնավորություն, շատ ջերմ զրույցներ ունեցանք միասին:

Խորեն Ստալբեն Լյուսյա Աբրահամյանի եւ նրա դստեր հետ, Երեւան, հոկտեմբեր, 2025:

Պարադոքսալ մի պահ անցյալից. երբ հայրս թատրոնի ղեկավար է եղել Երեւանում, այնտեղ բեմադրություն է իրականացրել լատվիացի հայտնի թատերական բեմադրիչ Մառա Կիմելեն: Լատվիացի մեծանուն գրող Յան Ռայնիսի «Փչի՛ր, քամի» պիեսը նա Երեւանում բեմադրել է, եթե չեմ սխալվում, 1983-ին: Սա ժողովրդական երգի վերնագիր է, իսկ ողջ գործը շատ մոտ է լատվիական ազգային էպոսին: Եվ իմ քույր Թամարան խաղացել է գլխավոր կանացի դերը այդ բեմադրության մեջ: Ի դեպ, այդ ժամանակ նա արդեն հղի էր՝ իր մեջ կրելով ապագա դերասան Խորեն Լեւոնյանին: Այդպես ճակատագրերը միահյուսվել են…

–Կարծում եմ՝ ավելորդ չի լինի, եթե նորից պատմեք Մառա Կիմելեի հետ ձեր հատկանշական հանդիպման մասին…

-Ես ընդունվեցի դերասանական ֆակուլտետի նախապատրաստական բաժինը, որտեղ մեկ տարի սովորեցի Մառա Կիմելեի մոտ եւ համարվում էի լավագույն ուսանողներից մեկը: Մեկ տարի անց դիմեցի կոնսերվատորիա, որտեղ սովորաբար ընդունում են այդ ֆակուլտետի շրջանավարտներին: Սակայն ինձ չընդունեցին, քանի որ չունեի միջնակարգ կրթության ատեստատ, որից հրաժարվել էի քաղաքական համոզմունքներից ելնելով: Ես բացահայտ հակախորհրդային էի եւ սկզբունքորեն հրաժարվեցի դպրոցական ատեստատից՝ հայտարարելով, որ չեմ ընդունում խորհրդային համակարգից ոչինչ եւ որ չեմ ծառայելու խորհրդային բանակում. եթե ուզում եք՝ ուղարկեք անմիջապես բանտ: Չնայած դրան՝ ինձ, այնուամենայնիվ, թույլ տվեցին մասնակցել ընդունելության քննություններին, սակայն հետագայում ընդունվելն արդեն դարձավ անհնար՝ նույն այդ քաղաքական պատճառներով:

Մառայի հետ ունեցել եմ ջերմ, սերտ հարաբերություններ, նա մեծապես ազդել է կյանքիս վրա: Եվ, ինչպես արդեն պատմել եմ քեզ, մեր առաջին հանդիպման ժամանակ նա ինձ հարցրեց. «Իսկ քո հայրը հա՞յ է»: Ես գլուխս կախեցի եւ համեստաբար ասացի՝ այո: Նա առաջին մարդն էր իմ կյանքում, որն ինձ ասաց. «Պետք չէ դրա համար ամաչել, պետք է հպարտանալ»: Եվ ես հպարտ եմ իմ հայ ազգությամբ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Մառա Կիմելեի հետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը դիտավորյալ էր վատթարացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հաջորդ գրառումը

Արցախի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է. «Մենք փակուղում ենք»,- զգուշացնում է Պատրիկ Տոնապետյանը

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է. «Մենք փակուղում ենք»,- զգուշացնում է Պատրիկ Տոնապետյանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական