Թուրքական «Հյուրիյեթի» ուշադրությունն ու «հայ մտավորականի» արհամարհանքը
2014թ. ամռանը թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի կազմած ամառային պարտադիր ընթերցանության գրքերի ցանկում տեղ էր գտել նաև արևմտահայ նշանավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գիրքը (ստորև բերված հրատարակությունը2014թ.) : Նկարագրելով Պարոնյանի այդ ստեղծագործությունը
` թերթը գրում է.
«Լավագույն դեղամիջոցը կլինի նրանց համար, ովքեր ստիպված են իրենց ամառային արձակուրդն անցակացնել Ստամբուլում:
…Գիրքը երգիծանքով պատմում է Ստամբուլի 34 թաղամասերի հասարակական և բակային կյանքի, հայ հասարակության խնդիրների հանդեպ հայ ղեկավարների անտարբերության, հարուստ-աղքատ տարանջատման ստեղծած հակասության մասին: Պարոնյանը կօգնի, որպեսզի այլ աչքով նայեք քաղաքի անցյալին, որը կորցրել է իր գույները, ուրվագիծը, կերպարը, անգամ իր ժողովուրդների մեծ մասին»,- գրված է նկարագրության մեջ»:
Թե ինչպես է թուրքական «Հյուրիյեթը» մեկնաբանում Պարոնյանի գիրքը, ինչ-որ տեղ երկրորդական է, առաջնայինն ու ցավալին այն է, որ հայ գրականության պատմության մեջ բավականին մեծ կշիռ ունեցող այդ գիրքը չի ներառվել Հայաստանի Հանրապետության դպրոցների համապատասխան դասագրքերում:
Այսպես մենք փորձում ենք զարգանալ ու ինքնակազմակերպվել` «առաջ-առաջ պոռալով ու ետ-ետ երթալով»:

Հ.Գ. Պարոնյանը ժամանակակից Թուրքիայում բավականին ճանաչված և պահանջարկ ունեցող հեղինակ է, դրա մասին են վկայում նաև նրաթուրքերենով թարգմանված ստեղծագործությունները, օրինակ
` «Քաղաքավարության վնասները», որը ճանաչման մակարդակով հեղինակի երկրորդ հայտնի գործն է` «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» սիրված ու ընդունված ստեղծագործությունից հետո: