Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թավրիզը և Բաքվի անհագ ախորժակը

20/01/2021
- Մշակույթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –
Թավրիզն  Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է, որը  հաճախ  գրգռում է  պանթուրքիզմի ռազմավարության մաս կազմող  «Մեծ Ադրբեջան» ստեղծելու հովերով տարված Բաքվի ախորժակը։  Պատճառը Իրանի հյուսիսային սահմաններում ընդամենը մեկ դար առաջ քարտեզի վրա հայտնված արհեստածին պետության կեղծ անվանումն  է։
Բայց  Ատրպատականն ու Թավրիզը  թյուրքական ցեղերի օրրան համարող   կեղծարարները երբևէ մտածե՞լ  են Թավրիզի հին թաղամասերի տեղանունների  ծագումնաբանության և թյուրքերենի հետ դրանց գոյություն չունեցող  կապի մասին։ Համոզված եմ, որ Բաքուն ամեն ինչ կաներ՝ թաքցնելու  այդ մտացածին կապը հերքող բացահայտ փաստերը։ Խոսենք օրինակներով․
Չարանդաբ  چرنداب   
Թավրիզի  հնագույն թաղամասերից է, որը սահմանակից է հայաբնակ Լիլավա թաղամասին։ Այն   چَهارْاَنْدابْ [չահարանդաբ]  բառի կրճատ ձևն է, որը կազմված է պարսկերեն  چهار  [չահար]  (չորս) և  آوند آب [ավանդ-աբ]  (ջրաման) բաղադրիչներից։ Ինչպես տեսնում եք, տեղանունը որևէ կապ չունի  թյուրքերենի հետ։
Ահրաբ  اهراب
Այդ թաղամասը նույնպես գտնվում է Թավրիզի կենտրոնական հատվածներում և սահմանակցում հայկական թաղամասին։ Ենթադրվում է, որ բառն առաջացել   է պարսկերեն  اهر  [ահր] (ճնճղահաց, ճնճղալեզու ծառատեսակ, որին թավրիզահայերը «ծտի բոմբի»  են անվանում)  և   آب [աբ]  (ջուր) բաղադրիչներից։ Թաղամասն իր անվանումն ստացել է տվյալ վայրում առվակների եզրին առատորեն  աճող  այդ  ծառատեսակի շնորհիվ։
Այս տեղանունն էլ հնարավոր չէ որևէ կերպ կապել թյուրքերենի հետ։ 
Բաղմեշա  باغمیشه 
Թավրիզի հյուսիս-արևելյան հատվածում  գտնվող հնագույն թաղամասերից է։ Տեղանունն առաջացել է  պհլ․  bag  «աստված» (այլ ոչ թե այգի)  և biše [vīšak] (անտառ) բաղադրիչներից, որը նշանակում է «Աստվածների վայր»:  Անտառ իմաստով թուրքերեն meşə բառը փոխառություն է պարսկերեն بیشه    [biše] հոմանիշից։
Տեղանունը համեմատելի է  bogestan> bagestan> bistun (Բիսթուն)    بیستون բառի հետ, որը նույնպես  նշանակում է «Աստվածների վայր»։ 
Շեշգիլան ششگیلان 
Այս հնագույն թաղամասը հայտնի  է իր պատմական հուշարձաններով։ Բառի ստուգաբանության մասին կան որոշ ենթադրություններ, սակայն ամենահավանականը կարող է լինել شش   [շեշ]  «վեց»    և  کیل  [քիլ]   «պտույտ» բառերի համակցումից առաջացածը՝ «վեց պտույտ» իմաստով։ Միայն պարսկերեն شش   [շեշ]  «վեց»    թվականի առկայությունը բավարար է փաստելու, որ այս տեղանունը նույնպես որևէ կերպ չի առնչվում  թյուրքերենի հետ։
Մարալան  مارالان
Մարալան տեղանունը կազմված է  مار   «ՄԱՐ»   (Ատրպատականի  Մեդիա-Մարաստանի    թագավորական ընտանիքի  անվանումը) և   ԱԼԱՆ    آلان  (թաթերենում տեղանուն ցույց տվող վերջածանց)  բաղադրիչներից՝ «Մարաստան» նշանակությամբ։ (Մարալանը ժողովրդական ստուգաբանությամբ հնչում է նաև ՄԱ(Լ)ԱԼԱՆ مال آلان  , իբր «անասուններ վաճառելու վայր») : Թավրիզի տվյալ թաղամասում է գտնվում հայկական «Մարյամ  Նանե» (Մարիամ Աստվածածին) եկեղեցին, որտեղ ավանդաբար կատարվում  է  խաղողօրհնեքի  արարողությունը:
Մահադ-Մահին  مهاد مهین
Այս տեղանունը նույնպես կապակցվում  է Մեդիա-Մարաստանի    թագավորական ընտանիքի անվան հետ  և նշանակում է «Մարաց հայրենիք»։
Չուսթ-դուզան  چوست دوزان 
Չուսթ-դուզանը Թավրիզի հյուսիսային թաղամասերից է, որն իր անվանումն ստացել է նշված թաղամասում չուստ (չարոխանման կոշիկ) կարողների շնորհիվ: Հստակ է, որ چوست    [չուսթ]  چست  [չօսթ]   բառն իրանական ծագում ունի: Ընդ որում հայերենում «արագաշարժ» և «հողաթափ» իմաստներով  «չուստ» բառը նույնպես իրանական փոխառություն է և որևէ կապ չունի թյուրքերենի հետ:
Այսպիսով, բառը կազմված է «չուսթ» և «դուզան» բաղադրատարրերից, որի երկրորդ բաղադրիչը  պարսկերեն է և նշանակում է «կարողներ»: Պատկերացրեք, «Չուսթ-դուզան» տեղանվանը  թյուրքական ծագում վերագրելու համար Բաքվից որքա՜ն ջանքեր կպահանջվեին:
***
Հարկ չհամարեցի անդրադառնալ Թավրիզի այն հնագույն թաղամասերին, որոնց անվանումների ոչ թյուրքական ծագման շուրջ հնարավոր չէ անգամ կեղծ փաստարկներ ներկայացնելու մասին մտածել: Դրանց թվին են պատկանում՝    «Ուղտապան» իմաստով   شتربان [շոթորբան] թաղամասը, (որին թյուրքախոս թավրիզցիները թարգմանաբար “դեվելեր” են կոչում), «երախայրիք» իմաստով نوبر    Նոբար  թաղամասը, «չորս մինարեթ» իմաստով   Չար-մենար՝ چار منار թաղամասը, «կարմրաջուր» նշանակությամբ    سرخاب  [սօրխաբ] թաղամասը և բազմաթիվ այլ տեղանուններ, որոնք որևէ կերպ առնչություն չունեն թյուրքերենի հետ: Ի դեպ, Սորխաբ թաղամասն  իր անվանումն ստացել է Էյնալի սարից հոսող կարմրագույն ջրից։ Ովքեր տեսել են Թավրիզի նկատմամբ տիրական դիրք զբաղեցնող  ԷՅՆԱԼԻ լեռը, նկատած կլինեն դրա առանձնահատուկ կարմիր գույնը:
Մնում է միայն շատ հակիրճ խոսել Թավրիզի երբեմնի ծաղկուն հայկական թաղամասերի՝ Ղալայի ու  Պարնավայի (Լիալավա) մասին:
Ենթադրվում է, որ բնիկ թավրիզահայերը բնակվել են  Բերդաթաղում (Ղալա), որն արաբերեն  قلعه «բերդ» բառի հայերեն տարբերակն է: Իսկ վերաբնակեցված հայերը հիմնականում կենտրոնացել են Պարնավայում (Լիլավա), որը «Պարոն Ավագ»  անվան աղավաղված ձևն է: Թավրիզի այս վերջին թաղամասը նաև կոչվում է Հայաստան: Ի դեպ, Պարնավայի գլխավոր փողոցներից մեկի կառուցապատման հեղինակներից է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ով 1921-1923 թթ.  բնակվել է Թավրիզում և որպես ճարտարապետ աշխատել քաղաքապետարանում:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով Բայդենի երդմնակալությանը

Հաջորդ գրառումը

Հայաստանի շախմատի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը բարելավում է արդյունքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի շախմատի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը բարելավում է արդյունքները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական