Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի հայերի ոդիսականը օսկարակիր «Վերջին արհեստանոցը» ֆիլմում

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
878
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոլիվուդում մարտի 10-ին անցկացված «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում Ամերիկյան ակադեմիայի պատվավոր արձանիկին արժանացավ ամերիկա-կանադական «Վերջին արհեստանոցը» (The Last Repair Shop) ֆիլմը (ռեժիսորներ` Բեն Փրաուդֆուտ եւ Քրիս Բաուերս), որ պատմում է ադրբեջանական հայատյաց ջարդերից մազապուրծ մի հայորդու մասին, որն ԱՄՆ-ում ապաստան գտնելով փորձում է իր երեք համախոհ տեխնիկների հետ ամեն ինչ անել, որ ոչ մի դպրոցական չզրկվի երաժշտության հաճույքը զգալու հնարավորությունից: Նրանք վերանորոգված երաժշտական գործիքներ են անվճար տրամադրում Լոս Անջելեսի դպրոցական երեխաներին, որոնցից ոմանք ներգրավված են ֆիլմում: Այդ երեխաները հիմնականում օտարերկրյա ներգաղթողների կամ տնտեսական ծանր պայմաններում ապրող ծնողների զավակներն են, որոնք այլապես այդ գործիքներին երբեք էլ չէին կարող տիրանալ:

Դաշնամուրներ վերանորոգող Սթիվ Բաղմանյանի ղեկավարած արհեստանոցը վերջինն է այդ շրջանում, որ նման բարեգործությամբ է զբաղվում: Բաղմանյանի սերը երաժշտության հանդեպ սկիզբ է առել Բաքվում, երբ տեսել է, թե ինչպես է աշխատում իր դպրոցի դաշնամուր լարողը: «Դժբախտաբար, հարյուր հազարավոր հայ երեխաների եւ նրանց ծնողների եւ մեծահասակների կյանքը շեշտակի փոխվեց, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը», հիշում է Բաղմանյանը: «Մեր ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ նման դաժանություններ կարող են տեղի ունենալ: Մենք ապրում էինք համերաշխ մեր հարեւանների հետ: Ցուրտ գիշերներին բակերում կրակի շուրջ հավաքված տաքանում էինք»: Ամեն ինչ, սակայն, փոխվում է, երբ Սթիվի հորը սպանում են իր աշխատավայրում եւ ընտանիքի ողջ մնացած անդամները միանում են երկրից ստիպողաբար դուրս մեկնողների շարասյանը, թողնելով իրենց ետին ամբողջ ունեցվածքը:

«Դժվար էր օդանավակայան հասնելը, որովհետեւ դիմագծերդ մատնում էին, որ հայ ես եւ ամեն րոպե մարդիկ կարող էին վնաս հասցնել քեզ», շարունակում է Սթիվը, որ Մ. Նահանգներ է հասնում առանց անգլերեն որեւէ բառ իմանալու: Ոգեւորիչ է եղել այն, որ նրան հովանավորողները եղել են դաշնամուր լարողներ: Այդ հանգամանքը հիշեցրել է նրան իր մանկության երազանքները եւ նա սկսել է հետեւել դասընթացների, որպեսզի մասնագիտանա այդ ասպարեզում: Նրա բախտին արժանացած երեք այլ տեխնիկներ միանում են նրան՝ ստեղծելու մի առողջ մթնոլորտ, որտեղ երաժշտությունը դառնում է բուժիչ միջոց՝ վերակերտելու մարդկանց ճակատագիրը: Դա է արհեստանոցի առաքելությունը: Բաղմանյանի խոստովանությամբ իր նամակատուփը հեղեղված է ֆիլմի սիրահարների երկտողերով, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց հին երաժշտական գործիքները, որպեսզի արհեստանոցը շարունակի իր բարի առաքելությունը:

ՊՈԼ ՎԱՐԴԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Civilnet

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքը ձևերը գիտի. զոհվածի ծնողին ասում ա՝ ինչքա՞ն փող տամ, որ դառնաս իմ կողմնակիցը

Հաջորդ գրառումը

Գիտակազմակերպական կյանքի արժեքավոր տարեգրություն, սկզբնաղբյուր-հաշվետվություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Գիտակազմակերպական կյանքի արժեքավոր տարեգրություն, սկզբնաղբյուր-հաշվետվություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական