Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից(2018թ․), –
Կնոջ մասին խոսելիս պարտադիր չէ, որ տղամարդը կենաց արտասանի ու ցուցադրաբար ոտքի կանգնի: Հարգանք արտահայտելու այլ միջոցներ էլ կան: Կնոջ հանդեպ հարգալից լինելու համար կան բազմաթիվ դրդապատճառներ, որոնցից ամենաառաջինը հենց բոլորի նկատմամբ հարգալից լինելու բարոյական պարտադրանքն է:
Հարգալից լինելու մյուս դրդապատճառները.
ԿԻՆ եզրույթը ասոցացվում (մտազուգորդվում) է ԿՅԱՆՔ բառի հետ, քանի որ նշված երկու բառերն էլ ծագումնաբանորեն մոտ են միմյանց: Սակայն ծագումնաբանական ընդհանրությունը բնորոշ չէ միայն հայերենին. Հնդեվրոպական լեզուներում նույնպես առկա է այդ ընդհարնությունը: Համեմատենք պարսկերեն՝ [զան] زن (կին) և [զենդեգի] زندگی (կյանք), աֆղաներեն (Փուշթու) [ժուան] ژن (կին) և [ժուանդուն] ژوندون (կյանք), ռուսերեն ЖЕНА ԿԻՆ և ЖИТЬ, (ապրել) բառերը: Տվյալ զուգորդումը նկատելի է նաև գրեթե բոլոր սլավոնական լեզուներում:
Պետք է նաև արձանագրել, որ ԿԻՆ բառը տարբեր լեզուներում նախապես ունեցել է հարգանք արտահայտող բնիմաստներ, ինչպես՝ լատիներեն femina «կին», նշանակել է ՍՆՈՒՑՈՂ, հին հնդկերեն ՍՏՐԻ նշանակել է ԱՐԱՐՈՂ, գերմաներեն Weib՝ ՏՔՆՈՂ , չինարեն [նեյ-ցզի], կազմված է ՆԵՐՍ և ՈՐԴԻ բառերից, անգլերեն Lady նշանակել է «հացթուխ»: (Հացթուխի մասնագիտությունը ժամանակին ամենապատվաբեր զբաղմունքներից է եղել): Հատկանշական է, որ նշված լեզուներում ԿԻՆ բառի բնիմաստներում որոշակի հարգանքի տարրեր գոյություն ունեն:
…
Իսկ ինչպե՞ս է արտահայտվում կնոջ նկատմամբ թուրքերի «հարգալից» վերաբերմունքը: Թուրքերենում ԿԻՆ բառի համար օգտագործվում է Avrat կամ բառի դրափոխված Arvat ձևերը, որը փոխառություն է արաբերենից: Արաբերենում عورت Aurat բառի նախնական իմաստն է «ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ», որն անցել է իմաստափոխության ուրույն ճանապարհ: Եվ այդ ճանապարհին հայտնվել են թուրքերն ու իրենց թանձրամտությամբ ԿԻՆ բառն արտահայտելու համար սեփական լեզուն հարստացրել Arvat բառով: Ահա թե ինչպես է թուրքերենով արտահայտվում կնոջ նկատմամբ «հարգանքը»: