Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ամեն մեկս կոչված ենք հայրենիքի մի կտոր պահելու». ազգային երաժշտական հյուսածոն «Տաղարան»-ից

ԱԶԳ
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
85
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ 2024-ի մայիսյան համերգին հնչեց Սեդրակ Երկանյանի հեղինակած «Հայկական խճանկար» բազմաճյուղ ստեղծագործության երրորդ մասը:

Հայոց հնագույն երաժշտարվեստի հարուստ գանձանակից առնված երգերն ու նվագները, անցնելով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի «քուրայով», նոր երանգախաղ, հնչման նորահայտ մեկնություն, գործիքավորման հայտնությունների գեղեցկությունն են կրում՝ դառնալով արդի ստեղծագործողների հեղինակային մտահղացումների եւ երաժշտական կերպավորումների նյութը: Սեդրակ Երկանյանի «Հայկական խճանկար»-ի ճյուղերն էլ ակնհայտորեն հեղինակի ձեռագրահյուսքերն են՝ իրենց կառուցվածքների առանձնահատկություններով, գործիքավորման գունախաղերի յուրատիպությամբ, հնագույն ատաղձ հանդիսացող երգերի եւ նվագների ոչ միայն գեղեցկությունը, այլ նաեւ հայկականությունը ներկայացնելու հմտությամբ:

Որքա՜ն պրակներ կան մշակելու, որչա՜փ հարուստ եւ անսպառ է անհիշելի ժամանակներից մեզ հասած նյութը՝ քանիցս իր հիացումն է արտահայտել մաեստրո Ս. Երկանյանը՝ շարունակաբար անդրադառնալով բանահավաքչական հարստությանը: Նախորդ մի քանի տասնամյակներին իր արարումներին՝ հարսանեկան երգերի շարքերին, անզուգական հորովելներին, ասքապատումին, հարյուրավոր մշակումներին գումարվել են «Հայկական խճանկար» ընդհանուր խորագրով շարանները, յուրաքանչյուրը՝ մի-մի ձեռագրահյուսք՝ կազմված երգերի, պարեղանակների, մեղեդիների համադրություններով: Այս շարքերից ամեն մեկը կառուցված է այնպես, որ իր պարունակած յուրաքանչյուր երգ ու եղանակ մեկը մյուսի օրգանական շարունակությունն է դառնում: «Նարէ» եւ «Հայ, ջանէ», «Լուսնյակն էլավ» եւ «Դե՛, քելե՜, քելե՜», «Կրկնակի գյովնդ» եւ «Նաներ, Նաներ», «Ղարաբաղի կոխի եղանակ» եւ «Լե, լե  թամզարա», «Ձի խաղացնելու եղանակ» եւ «Սահարի», «Շատախցի Բարսեղ» եւ «Թիլլարա», «Ձիգ պար»  եւ «Էրզրումի պար» եւ էլի երգեր ու պարեղանակներ,- բոլորը հեղինակային մտահղացմամբ միահյուս, սահուն անցումներով, ազգային նվագարանների հունչը լիարժեքորեն ներկայացնելու հնարավորությամբ:

«Հայկական խճանկար»-ների բոլոր շարանները մտովի շրջագայություններ են հայրենի բնավայրերով, երաժշտության միջնորդությամբ եւ երեւակայության զորությամբ այցեր հայոց պատմական գավառներ, հայրենի բնության ձայների ունկնդում, հայ գեղջուկի նիստուկացին ներկայություն, հողագործի երգի, սիրահար սրտերի պարզ ու սրտառուչ խոստովանությունների, կարոտի ու խոստման ունկնդրում,- եւ այս ամենը՝ բուն հայկական հնչողությամբ:

Ես ինձ թույլ եմ տալիս երգերի ու նվագների այս միահյուս – իրարով ներդաշնակված երաժշտական երկը համեմատել հայկական հնագույն գորգերի գործվածքի հետ, որոնցում գույների համադրությունը՝ վառ, ընդգծված, իդեալական է, պատկերներ – խորհրդանիշները կյանքի, արարման, հավերժության մասին են: Ու երբ զննում ես գործքը, թե՛ երեսին եւ թե՛ դարձերեսին ոչ մի թերություն, ոչ մի ավելորդ հյուսվածք, ոչ մի շեղում՝ մտահղացումից, ոչ մի դուրս պրծած թել կամ քարկապ չկա. ահա այդ նույն անթերի գործքով կառուցված են Ս. Երկանյանի «Հայկական խճանկարի» բոլոր դրվագները:

Երրորդ մասում էլ գունեղ, արտահայտիչ էին «Տաղարանի» մեներգիչներ Լուսինե Մարկոսյանի, Գալինա Ցոլակյանի, Գայանե Ղամբարյանի, Հովսեփ Նշանյանի եւ Արամո Մամիկոնյանի հնչեցրած սիրո, աշխատանքի երգերը, մեկը՝ խոստմամբ ու հասուն զգացմունքով, մյուսը՝ զուլալ, պատանեկան նորածիլ գրգիռներով, երրորդը՝ սպասմամբ ու կարոտակեզ կանչերով… Երգերը համադրված էին հայոց մշակույթի գանձանակից առնված նվագներով, պարեղանակներով, բնության ձայներ  – մեղեդիներով, որոնք կատարեցին համույթի մենակատարներ բլուլահար Հասմիկ Մուրադյան-Հարությունյանը, ուդահար Լուսինե Դավոյանը, դուդուկահար Արտակ Ասատրյանը, սանթուրահար Քրիստինե Մնացականյանը, քանոնահար Մարիաննա Գեւորգյանը, թավջութակահար Թեյմուր Խաբիբին:

 «Ամեն մեկս կոչված ենք հայրենիքի մի կտոր պահելու»,- իր «Հայկական խճանկար»-ները ներկայացնելիս ասել է Ս. Երկանյանը: Մաեստրոն դա անում է իր ստեղծագործությամբ՝ հայ հնագույն երաժշտական մշակույթի գանձերը փրկելով մոռացությունից եւ ներկայացնելով հեղինակային անկրկնելի ձեռագրով, բարձր գաղափարայնությամբ, Հայաստանին ծառայելու անսակարկելի տեսլականով:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Օտարը մեզ չի կարող սպանել. մի տեսակ մահ կա հայի համար՝ ինքնասպանություն»

Հաջորդ գրառումը

Անհատական ցուցահանդես «Թեքեյանում»

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Անհատական ցուցահանդես «Թեքեյանում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական