Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՎԱՑԻԱ, ՊՈՂՈՍՆԵ՜Ր, ԵԿԱՎ ՆԱՄԱԿԸ

07/08/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմ հրապարակումներից մեկում ես հիշեցրել էի մի դրվագ Ակ. Բակոնցի «Նամակ ռուսաց թագավորին» նորավեպից։ Դա այն հայտնի դրվագն էր, որում հերոսը կնոջը՝ Նազու աղջկան պատվիրում էր ռուսաց թագավորից նամակի պատասխան ստանալու դեպքում այցի գալ իր գերեզմանին և ավետել իրեն։ Ինչու՞ այսպես մանրամասն։ Հատուկ Հր. Մաթևոսյանի հերոսին կրկնող այն տեսակի համար, որի հորթին երեկ մորթել էին, իսկ ինքն այսօր հանգիստ ու անխռով արածում է։ Փորի պահանջն է բավարարում։ Բակունցը կասեր՝ «Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր»։ Խոսքն ա’յն տեսակի մասին է, որը կոկորդ պատռելով փորձում էր համոզել, թե այն, ինչ այսօր արվում է ՀՀ կրթության համակարգում, արվում է առանց վարչապետի պաշտոնն զբաղեցնողի գիտության։ Եվ այդ մարդկանց մեջ, դժբախտաբար, քիչ չեն նաև միանգամայն «ադեկվատ», լուրջ աշխարհայացքի ու համոզմունքների տեր մարդիկ՝ անգամ գիտական կոչումներով ու ծարակշիռ վաստակով։ Երբ ամիսներ շարունակ ( դեռ հայոց լեզվի դեմ սկսված կգմս արշավի առաջին իսկ օրերից) բազմաթիվ վաստակաշատ ու ճանաչված գիտնականներ, ուսանողներ, պարզապես իրենց ինքնության ու ազգային արժեքների ճակատագրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում էին այդ «քաղաքականության» վտանգավոր հետևանքների մասին, արժանանում էին ծաղրի ու պարսավանքի։ Եվ դա , իհարկե, հիմնականում իշխանաբույծ ֆեյքարանների, հազվագյուտ դեպքերում՝ նաև ազնիվ մոլորյալների կողմից։ Ինչևիցե։ Այդ մարդիկ նիրվանայի մեջ մնացին անգամ կրթության այսպես կոչված «օրինակելի չափորոշիչների» գաղտնազերծումից հետո էլ: Լավ։ Ինչպես ասում են՝ «Աստված իրենց հետ»։ Ես իմ կարծիքն այդ «չափորոշիչների» և այն մոգոնող հանձնաժողովների մասին քանիցս ասել եմ։ Խոսել եմ նաև դրանց հնարավոր ծագման ու նենգ նպատակների և հետևանքների մասին։ Շատերը դա ընդունեցին, մի մասն էլ շարոնակեց կատարել պնակալեզի ու անբուժելի քծնախտով հիվանդի «քայլ»արշավը իմ և իմ մերձավորների հանդեպ։ Այդ ոչինչ։ Բայց մի՞թե հնարավոր է այնքան մանկուրտանալ, զոմբիի վերածվել, որ չանսալ շատ ու շատ հեղինակավոր գիտնականների, անցյալի և ներկայի հայ մեծագույն անհատների պատգամներն ու հանձնարարականները։ Սա էլ դեռ ոչինչ։ Առավել զարմանալի է, որ մարդկանց մի զանգված չի լսում նաև վաղուց արդեն աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած համահայկական ու հանրապետական կառույցների՝ ՀՀ ԳԱԱ Պատմության, Գրաականության, Լեզվի ինստիտուտների, ԵՊՀ, ԵրՊՄՀ, ՎՊՄՀ, ՇՊՀ համապատասխան ամբիոնների, ՀՅԴ ահազանգը։ Նրանք գերադասում են ժողջանի վարչապետին, որի համար անգամ 10 000 ուսանողի բողոքի պարագայում էլ կշարունակի գերադասելի մնալ կասկածելի իմացության, համոզմունքների և բարոյականության տեր նախարարի պաշտոնն զբաղեցնող անձը։ Երևի գիտեն, բայց իրենցավարի են յուրացրել շեքսպիրյան իմաստնությունը՝ «Թող քամին փչի, ինչքան որ կուզի, Կատուն կմլավի, շունն էլ կհաչի»։. Սրա ապացույցը կառավարության ղեկավարի հայտարարությունն էր, ըստ որի՝ անկախ ամեն ինչից՝ կրթական «ռեֆորմները» անպայման կիրականան։ Ինչպես ասում են՝ էդ էլ, ու պը՜րծ։ Եկա՜վ նամակը։ Նազու աղջիկ, գնա պապի գերեզմանին, «խաբար արա»։ Բայց չմոռանաս, տեղյա’կ պահիր, որ Եգորը տուն չի գա։ Նա աքսորական է՜։

Սերժ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Խոսենք անկեղծ.Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 2 (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
Հաջորդ գրառումը

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական