Ժամը 18։00-ից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Դավիթ Արղամանյանը քննում է իր գործընկերոջ՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Դատարանի բակում հավաքվել են իրավապաշտպաններ, փաստաբաններ, որոնք այդկերպ իրենց աջակցությունն են հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին։





