Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցավով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

03/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավաճան Նիկոլի խոստացած ընտրություններին դեռ գրեթե երկու ամիս կա, բայց այլևս փաստ է, որ իր համար կենսական նշանակության մի քանի խնդիր նրա վարչակազմն արդեն լուծել է՝ Արցախի պարտության թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, արդեն փակվել է, չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ցավով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելը։ Մարսել է նաև բազմահազար զոհերի արյունն ու անտուն մնացած մեր հայրենակիցների արցունքները։ Եկեք անկեղծ խոսենք էլի՝ ո՞վ է հիմա հիշում այդ ամենի մասին։ Այո, դաշտում դեռևս հաճախ ենք հանդիպում Նիկոլի դավաճանությունը դատապարտող հայտարարություններ։ Բայց միթե՞ այդ քննադատությունները կարելի է իրական և ազդեցիկ գործոն համարել։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև, եթե, օրինակ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դավաճան սրիկաները վախենում էին մարդկանց աչքին երևալ, հիմա նրանք հանգիստ շրջում են քաղաքում ու դեռ մի բան էլ իրենց դավաճանության մեղքը փորձում ուրիշների վրա բարդել։

Այդ ուրիշներն էլ, իրենց հերթին, շարունակ համոզում են հանրությանը, որ տեղի ունեցած աղետի իրական պատասխանատուն հենց Նիկոլն է։ Որ իրենք ժամանակին ամեն ինչ արել են, որպեսզի Արցախը հայկական մնա։ Որ տանկերում վառելիք կար, զինվորները սոված չէին, տնտեսությունն աճում էր և այլն, և այլն։ Ու՞մ և ի՞նչ են փորձում բացատրել նրանք։ Ի՞նչ խնդիր է լուծում այդ դիսկուրսը։ Իհարկե, ոչ մի։ Դա Արցախի հարցը չէ։ Դա ամեն ինչ է, բացի Արցախի հարց լինելուց։ Եվ ուրեմն նշանակում է, որ դավաճան կապիտուլյանտը հաջողել է իր հերթական կեղտոտ ծրագրում։ Նա մարսել է մեր խայտառակ պարտությունը։

Ուրիշ հարց էլ է լուծել դավաճանների այս իշխանությունը։ Նրանք կարողացել են պառակտել իրենց դեմ միավորված քաղաքական ուժերին։ Բոլորին։ Հիմա արդեն քաղաքական պայքարը ոչ թե դավաճան Նիկոլի դեմ է, այլ բոլորը բոլորի։ Եվս մի քանի օր ու կապիտուլյանտը հայտնի այն հումորային մանրապատումի հերոսի պես մեջտեղից դուրս կգա ու կողքից կհետևի, թե ինչպես են դավաճանի դեմ երբեմնի միավորված ուժերը սեփական ռեսուրսները միմյանց դեմ վատնում։ Եվ ո՞վ է շահելու այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։
Իսկ ամենատխուրն այն է, որ դավաճան կապիտուլյանտն այս ամենին հասավ ընդամենը մեկ պարզ հնարքով՝ նա արտաբերեց «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը։ Եվ վերջ։ Իսկ ընտրություններին, նորից եմ կրկնում, դեռ գրեթե երկու ամիս կա։

Դե հիմա կանգնեք ու ասեք, որ սխալ է Միքայել Մինասյանը, երբ շարունակ պնդում է, որ չի կարելի դավաճանի օրակարգով առաջնորդվել, չի կարելի այս իրավիճակում ընտրության գնալ և չի կարելի կապիտուլյանտին թույլ տալ երկրի ու ժողովրդի ապագա որոշել:

Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Նշածս հանգամանքներն այսվերգի ընդամենը երևացող մասն են: Իր «Երկիր թակարդ» հոդվածում Միքայել Մինասյանը խնդրի խորքային որոշ շերտեր էլ է բացահայտել: Բայց, չգիտես ինչու, շատերը կա՛մ փորձում են իրենց անկյունը կահավորել Մինասյանի նշած թակարդում, կա՛մ ուղղակի փախչել իրականությունից: Բայց այդպես չի լինի: Որովհետև, եթե այդպես շարունակվեց հունիսի 21-ին մենք շատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու ու այլևս ոչինչ փրկել հնարավոր չի լինի:

Շատ անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում, որ մեկ-երկու ամիս անց քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ինձ հետ զրույցում կրկին ասեն, որ «ճիշտ էր ասում Մինասյանը, պետք է սենց չանեինք, նենց անեինք»։ Վերջերս այդ արտահայտությունը հաճախ եմ լսում, և դա ինձ ոչ մի հաճույք չի պատճառում։ Բայց արդյունք ունենալու համար պետք է իրական աշխատանք տանել։ Նույնիսկ եթե այդ աշխատանքի ինչ-որ մի փուլում ընտրության կարիք առաջանա, դա պետք է ընդդիմության օրակարգը լինի և ոչ թե դավաճան Նիկոլի։ Միքայել Մինասյանի ասածն այդ է։ Պետք չէ նրա քայլերում ու խոսքերում այլ շարժառիթներ փնտրել։ Դա ուղիղ դեպի կործանում տանող ուղի է։ Ետ կանգնեք ու փորձեք հասկանալ նրա ասածների էությունը։ Դրանից մենք բոլորս միայն կշահենք։ Վստահեցնում եմ»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարմիր շուկայում կընդլայնվի բնակարանաշինության ծրագիրը. Հանրապետության նախագահն աշխատանքային այց է կատարել

Հաջորդ գրառումը

Պապիկյանի նախարարությանը տրվել է մի թույլտվություն, որին դեմ է Ֆիննախը՝ չարաշահումների վտանգի պատճառով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Պապիկյանի նախարարությանը տրվել է մի թույլտվություն, որին դեմ է Ֆիննախը՝ չարաշահումների վտանգի պատճառով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական