Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԴ-ի մասին սերիայի երկրորդ սեզոնը խիստ հետաքրքիր է լինելու

29/08/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի իրավաբան (Լոս Անջելոսից) Ռոբերտ Մարկարյանը իր ՖԲ էջում գրում է, -“Մոտ ապագայում ՍԴ երեք նոր դատավորների ընտրությամբ ներկայացվելու է թավշյա իշխանությունների բեմադրած ու ամիսներ շարունակ ուշադրության կիզակետում հայտնված սերիայի վերջին էպիզոդը:Սակայն ինչպես արդեն պարզ է դառնում պատմությունը դրանով չի ավարտվելու և սերիան ունենալու է առնվազն մեկ այլ սեզոն: Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՍԴ չորս դատավորներ իրենց իրավունքները վերականգնելու են ՄԻԵԴ-ում, որի կապակցությամբ գանգատն արդեն ներկայացվել է:

Սերիայի երկրորդ սեզոնում իրադարձությունների զարգացման մասին կարելի է որոշ գուշակություններ կատարել: Սեզոնի թեման անկասկած լինելու է թավշյա իշխանությունների եփած «աջաբսանդալի» կարգավորումը, իհարկե ինչպես միշտ օրենքի ու սահմանադրության շրջանցմամբ:Այս պահին կարելի է պատկերացնել նոր սեզոնի սցենարում իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ:

Ա. ՄԻԵԴ-ը քննում է ՍԴ դատավորների գանգատը: Ենթադրենք որ ՄԻԵԴ-ը բավարարում է ներկայացված գանգատը և վճիռ է կայացնում հիշյալ դատավորների լիազորությունների վերականգնման օգտին: ՄԻԵԴ-ի որոշումը գործադրելու համար պիտի դադարեցվեն նորընտիր դատավորների լիազորությունները: Բայց դա օրենքով անթույլատրելի է, քանի որ խախտելու է դատավորների անձեռնմխելիությունը: Նորընտիր դատավորների լիազորությունների դադարեցումը պիտի լինի կամավոր: Իսկ եթե նրանք նման կամք չդրսևորե՞ն:

Բ. ՄԻԵԴ-ը մերժում է դատավորների բողոքը և որևէ խնդիր չի տեսնում ԱԺ-ի ընդունած օրենքում, սակայն նկատում է, որ օրենքը տրամաբանորեն չի կարող տարածվել դատավոր Ալվինա Գյուլումյանի պարագային և վճիռ է կայացնում նրա լիազորությունների վերականգնման օգտին: Նորընտիր դատավորներից մեկը պիտի հրաժեշտ տա իր աթոռին: Բայց ո՞վ։ Չէ որ չկա հստակ ձևաչափ որոշելու, թե նորընտիր դատավորներից ո՞րն է զբաղեցրել մասնավորապես դատավոր Ալվինա Գյուլումյանի աթոռը:

Ինչպես նախորդ տարբերակում այս դեպքում էլ դատավորներից մեկը պիտի կամավոր կերպով հրաժարվի իր աթոռից: Իսկ եթե դատավորներից որևէ մեկը պատրաստ չլինի դա կատարե՞լ:Իհարկե հնարավոր է նաև երրորդ մի տարբերակ: ՄԻԵԴ-ն ամբողջությամբ մերժում է ՍԴ չորս դատավորների գանգատը: Այդ դեպքում սերիայի երկրորդ սեզոնը շատ արագ հասնելու է ավարտին և ընդունենք, որ հակառակ նախորդ սեզոնին լինելու է խիստ ձանձրալի ու միևնույն ժամանակ հիասթափեցնող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետը հանդիպեց անգեղակոթցների հետ (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հաջորդ գրառումը

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական