Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարիբեկն Ու Գեվորգը կամ յոթ «Իսկ»

16/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆբ էջից, –

• Ձախ նկարում Սարիբեկն է։ Սարիբեկը հերոս է։ Սարիբեկը զոհվել է Մոնթեի հետ միասին 1993 թ․ հունիսի 12-ին՝ Մարզիլու, Ղիյամադինլու և Յուսուֆջանլու գյուղերը մաքրագործելուց հետո։ Սարիբեկը 5 երեխաների հայր էր…

• Իսկ աջ նկարում Գևորգն է։ Գևորգը հերոս է։ Գևորգը համալսարանական «սովորական» կրթությունից հետո ընտրել է սպայի մասնագիտությունը։ Գևորգն Արցախը դավանում էր որպես հավատ։ Գևորգն ասում էր, որ եթե էլի ծնվեր, կուզեր նորից հայ լինել։ Գևորգը 2020 թ․-ի նոյեմբերին ընկավ Շուշվա մարտերում…

• Իսկ երեկ՝ 2021 թ․ հունվարի 15-ին, մի ցավագար հայտարարեց, որ Սարիբեկի արյան, Սարիբեկի ընտանիքի զրկանքների հաշվին ազատագրված Արցախը, որն իրենք հանձնեցին Գևորգի արյան և Գևորգի ընտանիքի զրկանքների հաշվին, այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա։

• Իսկ 2020 թ․ հոկտեմբերի 3-ին՝ նախքան գլխավոր ցավագարի  «սարդարապատյան» ելույթը, Ստեփանակերտի բունկերներից մեկում բազում վկաների ներկայությամբ ես մոտեցա մեկ այլ փոխցավագարի և ուղիղ հարցրի․ «Ձեր տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը պատկերացնո՞ւմ է իրավիճակի լրջությունը, պատրա՞ստ է հաղթանակի համար սպասվող զոհաբերությանը»։ Հնչեց պատասխան՝ «լրիվ, էդ մասով լրիվ օկ ենք, պատրաստ են»։ Այսինքն՝ երբ պատերազմն օգտագործվում էր իշխանությունը պահելու համար, իրենք հայտարարում էին, որ «բնակչությունը պատրաստ ա», իսկ հիմա, երբ խաբուսիկ խաղաղությունն է օգտագործվում իշխանությունը պահելու համար, իրենք մուննաթ են գալիս, թե «ո՞ւմ 18 տարեկան երեխեքով եք Արցախ ուզում, ո՞ւմ 18 տարեկան երեխեքով եք հաղթանակ ու արժանապատվություն ուզում»…

• Իսկ մուննաթ է գալիս մի ցավագար, որը 2020 թ․ նոյեմբերի 25-ին աթոռի մեջ նստած էմբրիոն հիշեցնող խեղճացած կեցվածքով ասում էր, որ իրենք Շուշին անկռիվ չեն հանձնել, Գևորգի արյան հաշվին են հանձնել, որ հանկարծ իրենց դավաճան չասենք…

• Իսկ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին, երբ պատերազմի դադարեցման շանսը գերեզմանյալ էր, գլխավոր ցավագարը, որ նախքան Մեխակավանի անկումն էլ գիտեր, որ «սարդարապատյան գործերը» լավ չեն, կոչ արեց կազմել կամավորական խմբեր։ Այդպիսի կոչին արձագանքում են ամենահայրենասերներն ու ամենասրտացավերը։ Այսինքն՝ իմանալով, որ պատերազմն ընթանում է դեպի ջախջախիչ պարտություն և ըստ չհերքված պնդման՝ շատ ավելի վաղ դադարեցրած լինելով աշխարհազորի լրահամալրումը՝ գերագույն ցավագարը կանխամտածված կերպով երկրիս հայրենասեր ու սրտացավ տերերին ուղարկում էր մահվանը դեմ հանդիման։ Իսկ անում էր դա, որ այսօր մորթապաշտներով «ջա՜ն» ասեն ու «ջա՜ն» լսեն՝ հռչակելով, որ Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա…

• Իսկ «էմբրիոնային հարցազրույցում» ցավագարը ցիտում էր քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, թե իբր իրենց արածներում պետական դավաճանության հանցակազմ չկա։ Կա, անա՛րգ ցավագար։ Դուք «թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն եք ցույց տվել» թշնամուն։ Դուք երկիրը հասցրել եք պարտության՝ հընթացս զրկելով իր հայրենասեր ու սրտացավ տերերից, որ երեկ դու և հայի թշնամու ղեկավարը՝ մեկդ Երևանում վեր ընկած, մյուսդ՝ Շուշիում, նույն տեքստն ասեք՝ «Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա»։

• Իսկ Լերմոնտովը հույս չուներ, որ երկրային դատաստանը պատժելու է հանճարեղ Պուշկինին սպանողներին։ Նա ասում էր՝ «Բայց կա և Աստծո դատը // Պղծությա՛ն դաշնակիցներ // Նա սպասում է, նա չի լսում // Ոսկու զնգոցը»։ Իսկ ես հավատում եմ, որ հերոսներ Սարիբեկի ու Գևորգի զոհաբերությունը հանձնած ցավագարները նախ երկրային դատի են արժանանալու, որից հետո արդեն «սպասեն Աստծո դատաստանին»…

#ՀավերժականՀայաստան #ՀաջորդՏարիՇուշիում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ներդրողները Telegram-ը գնահատել են 30 մլրդ դոլար

Հաջորդ գրառումը

Դեմքերը ճանաչող համակարգին սովորեցրել են լուսանկարով պարզել քաղաքական կողմնորոշումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի հայտարարությունն իրականում ոչ թե հաղթանակի ազդարարում է, այլ վախի արձագանք. Վլադիմիր Մարտիրոսյան

17/11/2025
Հաջորդ գրառումը

Դեմքերը ճանաչող համակարգին սովորեցրել են լուսանկարով պարզել քաղաքական կողմնորոշումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական