Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի համար հիմնական խնդիրն է ԱՄՆ-ին դուրս մղել մեծ տարածաշրջանից, ինչի համար Թուրքիայի հետ “խաղում” է.Ստեփան Դանիելյան

21/08/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի ազգայնականների լիդերը՝ Բախչելին, ասել է, որ եթե Թուրքիան դուրս գա Աֆղանստանից, ապա դա իր ազդեցությունը կունենա Անատոլիայի (Հայկական Լեռնաշխարհի) ճակատագրի վրա:

Բախչելիի հետ միանշանակ պետք է համաձայնվել, ես ինքս բազմիցս գրել եմ, որ Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության մեխը հենց դա է, Թուրքիան այլ ելք չունի, պետք է տարածվի, հակառակ դեպքում այդ երկիրը կարող է փլուզվել, իսկ փլուզման վտանգի առաջ կանգնած երկիրն ամեն ինչի ընդունակ է:

Բնական է, խոսքը քրդերի մասին է, որոնք և քանակապես, և տարածքային առումով Թուրքիյում տարածվում ու բազմաքանակ են դառնում: Ընդհանրապես, Թուրքիայի ցանկացած ստրատեգիական որոշման մեջ պետք է որոնել քրդերի խնդրի հետ առընչությունը:

Եւ Սիրիայում, և Կովկասում, և Միջին Ասիայում Թուրքիան դատապարտված է տարածվել ու ագրեսիվ դառնալ ու նպատակը քրդերին թյուրքական ծովում խեղդելն է, այլ ելք չունի:

Պետք է անպայման հաշվի առնել այն հանգամանքը, որ Մեղրի միջանցքի հիմնական կարևորությունը Թուրքիայի համար ոչ միայն առևտրական նպատակներն են, այլև ռազմական տեխնիկայի ու զորքերի արագ տեղաշարժի հնարավորությունը դեպի Ադրբեջան, իսկ հետագայում դեպի հարավ ու արևելեք:

Դրա համար է գնում վեճը “միջանցք” ու “ճանապարհ” հասկացությունների մասին, այսինքն խնդիրն այդ կոմունիկացիայի վերահսկողության հարցն է։

Սակայն նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին, որը նույնպես ստիպված է տարածել, կամ գոնե պահպանել իր ազդեցության ոլորտը ու հիմնական պատճառը նույնպես ներքին է՝ թյուրքական ու մուսուլմանական բնակչության առկայությունը:

Այս առումով, անկախ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընթացող ֆլիրտից, ստրատեգիական առումով շահերը հակառակն է։ Ռուսաստանի համար հիմնական խնդիրն է ԱՄՆ-ին դուրս մղել մեծ տարածաշրջանից, ինչի համար Թուրքիայի հետ “խաղում” է, իսկ Թուրքիան իր սուվերանության աստիճանն է բարձրացնում, թուլացնելով ԱՄՆ ազդեցությունն, իր հետագա նպատակների համար, սակայն հետագայում շահերը կարող են նորից համընկնել։

Սա է իրավիճակն ու մեր հիմնական սխալն այն էր, որ նախկին ու ներկա իշխանությունները չեն հաշվարկել ու հաշվի չեն նստել գլոբալ աշխարքաղաքական իրողությունների հետ ու չեն կարողացել ճկուն լինել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթուր Վանեցյանը դատի է տվել քպական գեներալ Գուրգեն Մելքոնյանին

Հաջորդ գրառումը

«Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց․ Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

«Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց․ Տիգրան Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական