Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսական կողմը լավ է հասկանում, որ Բերձորն Ադրբեջանին տալով՝ վտանգի տակ են դնելու իրենց զորակազմի գոյությունը

07/08/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող Նաիրի Հոխիկյանի վերլուծությունը, –

2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարեց, թե համաձայն չի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայքները հայկական կողմին մնալու որոշման հետ, և պետք է Արցախը ՀՀ-ին կապող այլ ճանապարհ կառուցվի։ Այսինքն, ըստ Ալիևի, Գորիսից Ստեփանակերտ գնալու համար առաջիկա 3 տարվա ընթացքում մենք պետք է կառուցենք նոր ճանապարհ, որը շրջանցելու է առնվազն Բերձոր քաղաքը։

Սա էր պատճառը, որ ամիսներ շարունակ ՀՀ իշխանությունները լռելյայն խրախուսում էին Բերձորի հայաթափումն ու թալանը, աչք էին փակում դրա վրա և այս 3 բնակավայրերի հայերին խոստանում փոխհատուցում։ Դա իր հետ բերեց մի վիճակ, երբ շատ քաշաթաղցիներ թևաթափ եղան ու հույս այլևս չկապեցին Բերձոր, Աղավնո կամ Սուս վերադառնալու հեռանկարի հետ՝ իրենց տները թողնելով նորահայտ թալանչիներին։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կա առանձին կետ այսպես կոչված Լաչինի միջանցքի երթուղու մասին՝ նշելով, որ այն պետք է հստակեցվի կողմերի համաձայնությամբ։ Ադրբեջանի համար ռազմավարական կարևորություն ունի Բերձոր քաղաքում ոչ թե հայերի, այլ հենց ադրբեջանցիների բնակվելը, հետևաբար նրանք պետք է ամեն ինչ անեն՝ դրան հասնելու համար։ Սակայն ռուսական կողմը ևս լավ է հասկանում, որ Բերձորն Ադրբեջանին տալով՝ հենց իրենք վտանգի տակ են դնելու իրենց զորակազմի գոյությունը, ինչպես նաև Արցախի անվտանգությունը։ Բերձորը ամբողջ Արցախի շնչուղին է։ Այդ մասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մի շարք պատասխանատուների հետ։

Սա է պատճառը, որ ամիսներ շարունակ հանդիպումներ եմ ունենում տարբեր գործիչների ու պաշտոնյաների հետ, ներկայացնում ու բացատրում Բերձորի նշանակությունը, ինձ վրա վերցնում բանակցելու մի աշխատանք, որն ի պաշտոնե պետք է անեին այլ անձինք։ Դրա դիմաց, իհարկե, ստանում եմ նաև որոշ անհայրենիք սրիկաների անեծք ու հայհոյանք, թե ես խանգարում եմ փոխհատուցման անվան տակ իրենց  փող աշխատելուն։ Ամեն սրբապղծության կգնան, միայն թե պետությունից փող պոկեն։

Սրան զուգահեռ, բազմաթիվ գործոններով ու ջանքերով պայմանավորված, Ադրբեջանն արդեն սկսում է համակերպվել Բերձորը չստանալու մտքի հետ՝ հայտարարելով այս քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի շինարարության մասին։ Դա կապելու է Քաշաթաղի հարավը հյուսիսի հետ՝ շրջանցելով Բերձորը։ Բնականաբար, Ադրբեջանը հիմա դա բացատրում է իր շահերի տեսանկյունից, բայց մենք՝ լրագրողներն ու քաղաքագետները հո կարդո՞ւմ ենք տողերի արանքում ասվածը։

Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքները կմտնեն Արցախն ու ՀՀ-ն կապող միջանցքի մեջ, իսկ այնտեղի հայերն աստիճանաբար կվերադառնան իրենց տներ։

Այսօր Աղավնո գյուղը մեծ մասամբ վերադարձել է իր բնականոն կյանքին, Բերձոր քաղաքում գրեթե 200 հայ ապրում է, ինչը դրական ընթացք է՝ համեմատած 2-3 ամիս առաջվա հետ։ Մեր համառ աշխատանքը բերելու է արդյունքի, որ Բերձորում առնվազն 1000 հայ ապրի, ինչի շնորհիվ լիարժեք կաշխատեն դպրոցը, մանկապարտեզը, հիվանդանոցը և մյուս հանրային կառույցները։ Հիմա կարևոր է կանգնեցնել Բերձորի թալանը, որը շարունակվում է թշնամուն հանձնելու ցինիկ պատճառաբանությամբ։ Բոլորս գիտենք, թե ովքեր և ում հովանու ներքո են թալանում Բերձորը։

Միամիտ չեմ՝ կարծելու, թե բոլոր բերձորցիները կվերադառնան, դրա համար չեմ նշում 3000, այլ բավարարվում եմ 1000-ով։ Բայց դա այն կորիզն է, որը ապրում է ոչ թե ստամոքսի, այլ ուղեղի և հայրենիքի համար։ Իսկ Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայկականությունը ամբողջ Արցախի հայկականության երաշխիքն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արցախի հարցերով մշտական հանձնաժողովն առաջին հերթին անհրաժեշտ էր վարչապետին»․ Գևորգ Դանիելյան

Հաջորդ գրառումը

Դեռ կպարզենք, թե ինչո՞ւ էր մինչև այդ չկրակելու հրաման գործում. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Դեռ կպարզենք, թե ինչո՞ւ էր մինչև այդ չկրակելու հրաման գործում. Տիգրան Աբրահամյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական